Ֆլավիուս Աբլաբիուս (լատին․՝ Flavius Ablabius, ծննդյան թվականն անհայտ - 337, ամառ, Բյութանիա), Հռոմեական կայսրության պետական գործիչ, անձնապահապետ[1], 331 թվականի Հռոմեական կայսրության 2-րդ կոնսուլ։ Ֆլավիուս Աբլաբիուսը ծնունդով Կրետեից էր[4]։ Նրա հայրն ու մայրը հասարակ ծագում ունեին։ Ծնվելու ժամանակ, ինչպես որ Եվնապիոս Սարդինացին պատմում է, որ նրա մայրը ստացել է մարգարեություն եգիպտական աստղագուշակներից, որը Ֆլավիուսը «ծնվել էր մի փոքր պակաս, քան թագավորը»[5]։
Ժամանակի ընթացքում Աբլաբիուսը դառնում է Կրետեի նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչը[2]։ Ժամանում է Կոստանդնուպոլիս (նոր հիմնադրված) և պատահականության շնորհիվ, ձեռք է բերում մեծ ազդեցություն Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր նկատմամբ և դառնում Կոստանդնուպոլսի ամենակարևոր սենատորնեից մեկը[4]։ 324 թվականից 326 թվականը եղել է Ասիա դիոցեզի վիկարիոս (կառավարիչ)[3]։ Հայտնի է, որ այդ ժամանակ Աբլաբիոսը աջակցել է Օրցիստ գյուղի բնակիչների խնդրանքին՝ նրանց բնակավայրին քաղաքի կարգավիճակ տալու համար (լատին․՝ civitas)[6]: Այս առիթով հայտնի են Կոստանդիանոս Ա Մեծի նամակները Արևելք պրետորիայի պրեֆեկտ Աբլաբիոսին։ Ակնհայտ է, որ այդ ժամանակ նա արդեն սենատոր էր, ինչի մասին է վկայում Կոստանդիանոսի տիպիկ ուղերձը գրված նրան նամակով[3]։
- ↑ 1,0 1,1 «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 480
- ↑ 2,0 2,1 2,2 «Խոսքեր», Լիբանիոս XLII. 23.
- ↑ 3,0 3,1 3,2 Jones, A. H. M. Fl. Ablabius 4 // Prosopography of the Later Roman Empire / A. H. M. Jones, J. R. Martindale, J. Morris. — Cambridge University Press, 1971. — Vol. I : A.D. 260–395. — P. 3-4. — ISBN 0-521-07233-6 [2001 reprint]..
- ↑ 4,0 4,1 «Խոսքեր», Լիբանիոս XLII. 23.
- ↑ «Փիլիսոփաների և սոփեստների կյանքը», Եվնապիոս Սարդինացի VI. 3. 1-7.
- ↑ Օրցիստի արձանագրություն. Corpus Inscriptionum Latinarum (Լատինական արձանագրությունների հավաքածու), 3, 325