Ֆլոյդ Մեյվեդեր

ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ

Ֆլոյդ Ջոյ Մեյվեդեր կրտսեր (անգլ.՝ Floyd Joy Mayweather, Jr., ծնված որպես` Ֆլոյդ Սինքլեյր (Floyd Sinclair), փետրվարի 24, 1977(1977-02-24)[1][2][3], Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ[5]։ Հայտնի է իր պրոֆեսիոնալ կարիերայում անհաղթահարելի լինելու համար։ Ունի 5 տարբեր դիվիզիոններում աշխարհի տիտղոսներ։ 3 տարբեր քաշային կարգերում ընդհանուր հաղթել է 8 աշխարհի տիտղոսներ։

Ֆլոյդ Մեյվեդեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 24, 1977(1977-02-24)[1][2][3] (47 տարեկան)
Ծննդավայր՝Գրանդ Ռապիդս, Միչիգան, ԱՄՆ
Հասակ՝170 սանտիմետր

Հանդիսանում է աշխարհի չեմպիոն հետևյալ կատեգորիաներում. WBC 2-րդ թեթև քաշային (1998 - 2001 թթ.), WBC թեթևքաշային (2002-2003 թթ.), WBC 1-ին կիսամիջին (2005 թ.), IBF և WBC կիսամիջին քաշային (համապատասխանաբար՝ 2006 և 2006, 2007, 2011-այժմ), WBC և WBA 1-ին միջին քաշային (համապատասխանաբար՝ 2007 և 2012-այժմ), ինչպես նաև «Ring» ամսագրի կողմից 2005, 2006 և 2007 թվականներին ճանաչվել է «Աշխարհի լավագույն բռնցքամարտիկ»։ Արժանացել է նաև մի շարք այլ ճանաչողական մրցանակների, մասնավորապես՝ Ամերիկայի բռնցամարտագիրների ասոցիացիայի (Boxing Writers Association of America) «2007 թվականի տարվա մարտիկ», ESPY մրցանակաբաշխության «լավագույն մարտիկ»` 2007, 2008, 2010 և 2012 թվականներին[6]։

«Ֆորբս» և «Սպորտս իլուստրեյթիդ» սպորտային հանդեսների վարկածներով Մեյվեդերը գլխավորում է 2012 թվականի աշխարհի 50 ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը։

Սիրողական կարիերայում 1993, 1994 և 1996 թվականներին մասնակցել է «Ոսկե ձեռնոց» մրցումներին։ Բացի այդ՝ ներկայացրել է Միացյալ Նահանգները 1996 թվականի ամառային օլիմպիական խաղերում՝ տիրելով բրոնզե մեդալի։

Կենսագրություն

խմբագրել

Մեյվեդերը ծնվել է Գռանդ Ռապիդսում (Միչիգան նահանգ), բռնցքամարտիկի ընտանիքում. հայրը, Ֆլոյդ Մեյվեդեր ավագը՝ նախկին կիսածանրքաշային կարգի բռնցքամարտիկ էր, ով մենամարտել էր հայտնի Շուգար Ռեյեմ Լեոնարդի հետ։ Հորեղբայրները (Ջեֆ և Ռոջեր Մեյվեդերները) եղել են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ (Ռոջերը՝ Ֆլոյդի ներկայիս մարզիչը, նվաճել է աշխարհի երկու տիտղոս)։ Մեյվեդերը ծննդյան օրից կրել է մոր ազգանունը, սակայն ավելի ուշ փոխել է այն բռնցքամարտում, օգտագործելով առավել հայտնի հայրական ազգանունը։

Բռնցքամարտը եղել է Մեյվեդերի կյանքի մասը մանկուց, և նա երբեք լրջորեն չի քննարկել որևէ այլ մասնագիտություն ձեռք բերելու մասին. «Կարծում եմ իմ ներուժն առաջինը նկատեց տատս», — ասում էր Մեյվեդերը. «երբ փոքր էի, ասացի նրան․ «կարծում եմ, որ ինձ աշխատանք է հակավոր», իսկ նա ասաց՝ «Ոչ, պարզապես բռնցքամարտիր»։ Երբ ես ութ-ինը տարեկան էի, ես ապրում էի Նյու-Ջերսիում, իմ մայրիկի հետ, և մենք յոթ հոգով ապրում էինք մի ննջասենյակում, իսկ երբեմն չունեինք էլեկտրականություն։ Երբ մարդիկ տեսնում են այն ինչ ես ունեմ հիմա, նրանք գաղափար չունեն, թե որտեղից և ինչպես եմ ես այն վաստակել։

Մեյվեդերի Մորաքույրը մահացել է ՁԻԱՀ-ից, տառապելով թմրամոլությամբ։

  «Նույնիսկ եթե ես թմրանյութ օգտագործեի, ես չէի զրկի իմ որդուն ծնողական ուշադրությունից», — ասում էր Մեյվեդեր ավագը. «Ես վաճառել եմ թմրանյութեր, բայց բերել եմ եկամուտ ընտանիքին։ Նա կրում էր լավագույն հագուստները, ես նրան գումար էի տալիս»  

Բռնցքամարտը Մեյվեդերի համար դարձել է եղանակ հաղթահարելու հոր բացակայությունը։ Այն ժամանակ, երբ Մեյվեդեր ավագը տարիներն անցկացնում էր բանտում, նրա որդին, ով ուներ գերազանց արագություն և ռինգի գերազանց զգացում, ներդրել է իր բոլոր ուժերը բռնցքամարտում, թողնելով դպրոցը։ «Ես գիտեի, թե ինչ եմ պատրաստվում սովորել, որպեսզի հոգ տանեմ իմ մայրիկի մասին և ես որոշեցի, որ դպրոցը ինձ համար այնքան էլ կարևոր չէ այն ժամանակ, ես պատրաստվում էի սովորել մենամարտել, որպեսզի փող վաստակեմ — ասել է Մեյվեդերը»։

Սիրողական կարիերիա

խմբագրել

Մեյվեդերը սիրողական կարիերայում անցկացրել է 90 մենամարտ։ Նրա ռեկորդը կազմել է 84-6. Նա հաղթել է 1993 (106 ֆունտ) 1994 (114 ֆունտ) 1996 (125 ֆունտ) առաջնության "Ոսկե ձեռնոցներ" ազգային տիտղոսը։ Նա կոչվել է "Pretty Boy" իր սիրողական թիմում, քանի որ պաշտպանական մարտավարության գրեթե չի ստացել ոչ մի վնաս մենամարտերում։

օլիմպիական խաղեր

խմբագրել

1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում շահել է բրոնզե մեդալ։

  • 1/16 եզրափակիչ։ Հաղթել է Բախտիյար Տոլեգենային (Ղազախստան) RSCI 1
  • 1/8-րդ եզրափակիչ։ Հաղթեց Արթուր Գևորգյանին (Հայաստան) PTS (16-3)
  • Քառորդ եզրափակիչ։ Հաղթել է Լորենսո Արագոնին (Կուբա) PTS (12-11)
  • Կիսաեզրափակիչ։ Պարտվեց Սերաֆիմ Տոդորովուն (Բուլղարիա) PTS (9-10)

Պրոֆեսիոնալ կարիերա

խմբագրել

Առաջին թեթև քաշային կարգ

խմբագրել

Մեյվեդերի դեբյուտը պրոֆեսիոնալ ռինգում տեղի է ունեցել 1996 թվականի հոկտեմպերի 11-ին։ Ֆլոյդը նոկաուտի ենթարկեց մեքսիկացու, նմանապես դեբյուտանտ պրոֆի-ռինգում, Ռոբերտո Ապոդակային, երկրորդ ռաունդում։

Անցկացրել է մարտեր բարձր հաճախականությամբ, և մինչև առաջին տիտղոսակիր դաշտը անցկացրել է 17 վարկանիշային մենամարտեր, որոնց մեծ մասը հաղթել է նոկաուտով։

Մարտեր աշխարի չեմպիոնի տիտղոսի համար

խմբագրել

1998 թվականի հոկտեմբերի 3-ին, 18-րդ պրոֆեսիոնալ մենամարտում նա հաղթել է WBC վարկածով թեթև քաշային կարգի չեմպիոն Ջենառո Էռնանդես և անմիջապես ստացել է բռնցքամարտի սուպերաստղի կարգավիճակ։ Մենամարտից հետո, տապալված չեմպիոն, ով համարվում էր լավագույն բռնցքամարտիկներից մեկը անկախ քաշային կարգից, արտահայտվել է. «Ես չէի կարծում, որ այսպես կպարտվեմ։ Նա անհավանական արագ և գրագետ էր»։ Մեյվեդերի կուռքը Բոբ Արումըն էր. «Մուհամեդ Ալիի, Շուգար Ռեյ Ռոբինսոնի և Շուգար Ռեյ Լեոնարդի ժառանգորդը։ Նա ֆանտաստիկ բռնցքամարտիկ է»։

1998 թ. դեկտեմբերին Մեյվեդերը հանդիպել է Անջելո Մանֆրեդի։ 2-րդ ռաունդի վերջում նա հակառակորդին տարել է ռինգի անկյուն և սկսել է ծեծել։ Չնայած նրան, որ հարվածների մեծամասնությությունը անցել է նպատակի կողքով, մրցավարը որոշում ընդունեց դադարեցնել մենամարտը։ Ընդհատումը վիճելի էր։ Մի քանի շաբաթ անց Մեյվեդերը ճանաչվել է 1998 թ. լավագույն բռնցքամարտիկ «Ռինգ» և «Նոկաուտ» ամսագրերի կողմից։

1999 թվականի փետրվարին Մեյվեդեռը հաջող հաղթել է Կառլոս Ալբերտո Ռամոն Ռիոսային։

1999 թվականի մայիսին Մեյվեդերը հանդիպել է ուգանդացի Ջասթին Ջունկոի հետ։ 9-րդ ռաունդում Մեյվեդերը ծնոտի աջ կրոսով Ջունկոին ուղարկել է նոկաուտի։ Ջունկոն բարձրացել 10 հաշվին, բայց արդեն ուշ էր, և մրցավարը դադարեցրել է մենամարտը։

1999 սեպտեմբերին Մեյվեդերը հաղթել է Կառլոս Հեռենին, իսկ 2000 թվականի մարտին հայազգի Գրիգորի Վարգասին։

2000 թվականի հոկտեմբերին Մեյվեդերը ռինգ է դուրս եկել ընդդեմ անցողիկ հակառակորդ Էմանուել Բուրդոն։ Մեյվեդերը գերակշռում էր ամբողջ պայքարում։ 9-րդ ռաունդում նա ծեծել է հակառակորդին, գրեթե բոլոր հարվածները բաժին են հասել նպատակին։ Տեսնելով դա, Բուրդոնի անկյունը նետել է սրբիչը։ Ավելի ուշ Բերթոնը փոխել է ազգանունը և դարձել Օգաստես։

Մենամարտների ժամանակային սյունը և գոտիների տիրումը

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Collins N. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 list of WBO world champions
  5. «Ֆլոյդ Մայվեզեր կրտսեր». Boxrec.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ Նոյեմբերի 7-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլոյդ Մեյվեդեր» հոդվածին։