Ֆլորիան Լեոպոլդ Գասման

ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր

Ֆլորիան Լեոպոլդ Գասման (գերմ.՝ Florian Leopold Gassmann, մայիսի 3, 1729(1729-05-03)[1][2][3][…], Մոստ, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիա[4][5][6] - հունվարի 21, 1774(1774-01-21)[3][7][8], հունվարի 20, 1774(1774-01-20)[1][4][5][…] կամ հունվարի 22, 1774(1774-01-22)[9], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[9][3][5][…]), չեխական ծագմամբ ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր։

Ֆլորիան Լեոպոլդ Գասման
Ծնվել էմայիսի 3, 1729(1729-05-03)[1][2][3][…]
Մոստ, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիա[4][5][6]
Երկիր Հաբսբուրգի միապետություն
Մահացել էհունվարի 21, 1774(1774-01-21)[3][7][8] (44 տարեկան), հունվարի 20, 1774(1774-01-20)[1][4][5][…] (44 տարեկան) կամ հունվարի 22, 1774(1774-01-22)[9] (44 տարեկան)
Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[9][3][5][…]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և երգեհոնահար
 Florian Leopold Gassmann Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ֆլորիան Լեոպոլդ Գասմանը ծնվել է Բոհեմիայում, առևտրականի ընտանիքում։ Քանի որ հայրը չի խրախուսել նրա տարվածությունը երաժշտությամբ, 12 տարեկանում փախել է տնից և շուտով հայտնվել Բոլոնիայում, որտեղ երկու տարի սովորել է նշանավոր պադրե Մարտինիի մոտ։

1762 թվականին Գասմանը որպես բալետային կոմպոզիտոր հրավիրվել է Վիեննա։ Պալատական բեմի համար ստեղծած իր բալետներով նա գրավում է կայսր Իոսիֆ II-ի ուշադրությունը և 1764 թվականին նշանակվում կամերային երաժշտության` արքայական պալատի կոմպոզիտոր` մտնելով մարդկանց այն նեղ շրջանակի մեջ, ում հետ կայսրն ամեն օր երաժշտությամբ էր զբաղվում։

Հետագայում Գասմանը ձեռք է բերել ճանաչում նաև որպես օպերային կոմպոզիտոր։ Նա եղել է ազգությամբ ոչ իտալացի այն քիչ մարդկանցից մեկը, ով ճանաչում է ստացել նաև Իտալիայում[10]։ 1772 թվականի մարտին Գասմանը դարձել է Գեորգ Ռեյտել Կրտսերի հետնորդը պալատական կապելմայստերի (պալատական կապելայի ղեկավար) պաշտոնում[11]։

Նույն թվականին Գասմանը հիմնադրել է «Վիեննայի երաժշտական ընկերությունը» (Tonkünstlersocietät), որը բացառիկ կարևոր դեր է խաղացել Վիեննայի կյանքում։ Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է եղել երաժիշտների այրի կանանց ու որբացած երեխաների համար թոշակային ֆոնդ ստեղծելուն (առաջին ներդրումներն արել են կայսրուհի Մարիա Թերեզան և նրա որդի Իոսիֆը)[11]։ Այս նպատակով ընկերությունը կանոնավոր ձևով` տարին չորս անգամ, կազմակերպում էր բարեգործական համերգներ` դրանով սկզբնավորելով Վիեննայում հասարակական համերգների կազմակերպումը։ Հասարակությանը ծանոթացնում էին գործող կոմպոզիտորների նոր ստեղծագործություններին և թույլ չէին տալիս մոռանալ արդեն մահացածներին։ «Վիեննայի երաժշտական ընկերությունը» հաճախ դառնում էր երիտասարդ երաժիշտների մեկնարկային բեմահարթակ[12][13]։ Տասը տարի անց ընկերության մասին Մոցարտը` հորն ուղղված նամակներից մեկում գրել է. «Նվագախմբում կա 180 երաժիշտ, և ոչ մի վիրտուոզ, ով սիրո կաթիլ անգամ կունենար մերձավորի հանդեպ, չի մերժի հասարակության խնդրանքը` ելույթ ունենալ համերգում։ Եվ դրանով նա վայելում է ինչպես հասարակության, այնպես էլ կայսեր բարեհաճությունը»[12]։

Գասմանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ Նրա ամենահայտնի աշակերտը Անտոնիո Սալիերին է, ում Գասմանը Վիեննա է բերել 16 տարեկան հասակում` իր վրա վերցնելով նրա ոչ միայն երաժշտական, այլև ընդհանուր կրթությունը։ Կյանքի վերջում Սալիերին հիշում է. «Իմ մայրաքաղաք գալու օրը ուսուցիչն ինձ ուղեկցեց իտալական եկեղեցի` աղոթելու համար։ Այնտեղից դուրս գալիս նա ինձ ասաց. «Ես ենթադրում եմ, որ քո երաժշտական կրթությունը պետք է սկսվի Աստծուց։ Այժմ միայն քեզնից կախված կլինի` դու կհասնե՞ս հաջողության, թե՞ ոչ։ Ամեն դեպքում ես իմ պարտքը կատարել եմ»։ Հազվադեպ են պատահում այդպիսի մարդիկ»[10]։ Ի հիշատակ իր հովանավորի` Սալիերին իր բազմաթիվ աշակերտներին, որպես կանոն, անվճար դասեր է տվել։ Նրա աշակերտներից են եղել Գասմանի դուստրերը` Մարի Աննան և Մարիա Թերեզան (Ռոզենբաում), ովքեր հետագայում դարձել են օպերային նշանավոր երգչուհիներ։

1770 թվականին՝ Իտալիա կատարած հերթական ուղևորության ժամանակ, որտեղ բեմադրվում էին նրա օպերաները, Գասմանի հետ դժբախտություն է կատարվում, որն ազդում է նրա առողջության վրա. ձիերը ծառս են լինում, և Գասմանը, փորձելով դուրս թռչել կառքից, փաթաթվում է շղթաների մեջ։ «Ձիերը ոտնակոխ էին արել նրան,- գրում է Ֆ. Բրաունբերենսը,- երեք քառորդ ժամ, և նրա երկու կողոսկրերը խրվել էին կրծքի մեջ։ Այդ ժամանակից ի վեր` նրա մոտ նկատվում էր անսովոր ուժեղ զարկերակ... Նա գրեթե չէր կարողանում քնել` օրվա մեջ ընդամենը մեկ-երկու ժամ»[12][14]։ Այս դժբախտ պատահարն էլ, ամենայն հավանականությամբ, դարձել է կոմպոզիտորի վաղաժամ մահվան պատճառը։

1906 թվականին Գասմանի պատվին է անվանակոչվել Վիեննայի փողոցներից մեկը (Gassmannstraße):

Ստեղծագործություն

խմբագրել

Գասմանը 23 օպերաների, հոգևոր երաժշտության բազմաթիվ ստեղծագործությունների (մեսսա, մոտետ, սաղմոս, ստաբատ մատեր) հեղինակ է։ Գրել է 15 օպերա, ինչպես նաև կամերային ստեղծագործություններ` տրիո, կվարտետ, կվինտետ, որոնցից շատերը ստեղծվել են երաժշտությամբ զբավող կայսրերի համար` ոչ միայն Իոսիֆի, այլև Ֆրիդրիխ Մեծի։ Նա մոտիկից ծանոթ էր նշանավոր բանաստեղծ, լիբրետոյագիր Պիետրո Մետաստազիոյի հետ, ում տանը հավաքվում էին Վիեննայի մտավորականներն ու արտիստները։ Լավ ծանոթ էր նաև Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկին, ում հետ կիսում էր իտալական օպերա-շարքերից անբավարարությունը։ Կոմպոզիտորի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Օպերա-շարք» (L’opera seria, 1769) վերնագրով, գրվել է Ռանիերի դա Կալցաբիջիի լիբրետոյով, որտեղ ծաղրվում են ժամանակի իտալական օպերաները։

Ստեղծագործություններ

խմբագրել

Օպերաներ

խմբագրել
  • 1757 — «Մերոպա» (Merope)
  • 1759 — «Թռչնորսները» (Gli uccellatori)
  • 1760 — «Փիլիսոփայություն և սեր» (Filosofia, ed amore)
  • 1761 — «Կատոնը Ուտիկայում» (Catone in Utica)
  • 1764 — «Օլիմպիադա» (L’Olimpiade)
  • 1765 — «Սիրո հաղթանակ» (Il trionfo d’amore)
  • 1766 — «Աքիլլեսը Սկիրոսում» (Achille in Sciro)
  • 1767 — «Ամուր և Պսիքեա» (Amore, e Psiche)
  • 1768 — «Ճգնաժամային գիշեր» (La notte critica)
  • 1769 — «Օպերա-շարք» (L’opera seria, լիբրետո` Ռ. դե Կալցաբիջի, ըստ Մեաստազիոյի)
  • 1770 — «Աեցիո» (Ezio)
  • 1770 — «Երիտասարդ կոմսուհին» (La Contessina)
  • 1771 — «Սիրահարված փիլիսոփան» (Il filosofo innamorato)

Ալյ ստեղծագործություններ

խմբագրել
  • 5 մեսսաներ
  • Օրատորիա «Ազատագրված Վետուլիան» (La Betulia liberata, լիբրետո` Պ. Մետաստազիո, 1772)
  • Կանտատ «Ամուր և Վեներա» (Amore, e Venere, 1768)
  • Կանտատ «Վեհերոտ սեր» (L'amor timido)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://musicbrainz.org/artist/ee99e304-e349-4db9-b36d-c5c865028a93
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Česká divadelní encyklopedie
  7. 7,0 7,1 7,2 MGG Online (գերմ.)Bärenreiter-Verlag, 2016.
  8. 8,0 8,1 8,2 Österreichisches Musiklexikon Onlinedoi:10.1553/0X00020927
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Wurzbach D. C. v. Gaßmann, Florian Leopold (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 5. — S. 96.
  10. 10,0 10,1 Кириллина Л. В. Пасынок истории // Музыкальная академия. —М., 2000. — № 3.
  11. 11,0 11,1 Carl Ferdinand Pohl Gaßmann, Florian Leopold // Allgemeine Deutsche Biographie. — Leipzig: Duncker & Humblot, 1878. — Т. 8. — С. 402–405. (գերմ.)
  12. 12,0 12,1 12,2 Кушнер Б В защиту Антонио Сальери // Вестник : журнал. — 1999. — № 14(221).
  13. Штейнпресс Б. С. Сальери А. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1978. — Т. 4.
  14. Braunbehrens V. Maligned Master. The Real Story of Antonio Salieri. — New York, 1992. Р. 42

Գրականություն

խմբագրել
  • Carl Ferdinand Pohl Gaßmann, Florian Leopold // Allgemeine Deutsche Biographie. — Leipzig: Duncker & Humblot, 1878. — Т. 8. — С. 402–405. (գերմ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Լեոպոլդ Գասման» հոդվածին։