Ֆյուրստենվալդե (Շպրե)
Ֆյուրստենվալդե (գերմ.՝ Fürstenwalde/Spree), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգի տարածքում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ֆյուրստենվալդե | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բրանդենբուրգ | ||
Շրջան | Օդեր Շպրեի շրջան | ||
Համայնք | Օդեր Շպրե | ||
Բուրգոմիստր | Մանֆրեդ Ռայմ | ||
Մակերես | 70,55 կմ² | ||
ԲԾՄ | 43 մ | ||
Բնակչություն | 32 468 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 03361 | ||
Փոստային ինդեքս | 15517 | ||
Փոստային դասիչ | 15517 | ||
Ավտոմոբիլային կոդ | LOS | ||
Պաշտոնական կայք | stadt-fuerstenwalde.de | ||
| |||
Մտնում է Օդեր Շպրե շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 32 468 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[1]։ Զբաղեցնում է 70,55 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 12 0 67 144։
Քաղաքը ստորաբաժանվում է 3 քաղաքային համայնքի։
|
Պատմություն
խմբագրելԱռաջին փաստացի հիշատակումը Ֆյուրստենվալդեի (Շպրե) վերաբերյալ հայտնի է 1272 թվականից։ Ենթադրվում է, որ քաղաքը հիմնադրվել է 1225 և 1250 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, այսինքն գրեթե այն ժամանակ, երբ հիմնադրվեց Բեռլինը Շպրե գետի վրա։ Գետի շրջակայքում լինելը քաղաքին արագ զարգանալու մեծ հնարավորություն էր տալիս։ Քաղաքի անվան երկրորդ մասը («am Spree») ցույց է տալիս այն, որ Շպրեն դառնում էր նավարկելի գետ Ֆյուրստենվալդեից։ Ֆրիդրիխ–Վիլհելմ ջրամբարի՝ 1662—1669 թվականներին կառուցումից հետո Ֆյուրստենվալդեի՝ որպես առաջնային նշանակետի նշանակությունը ընկավ, սակայն գետային նավահանգստի դերը մեծացավ։
1837 թվականին կառուցած Շպրեի ալրաղացը դարձավ քաղաքի տնտեսական զարգացման խթանը։ 1872 թվականին այս քաղաք տեղափոխվեց բեռլինյան Պինչ ֆիրմայի արտադրության մեծ մասը։
Պատմականորեն Ֆյուրստենվալդեն շատ հարմար էր զաինակայանների համար։ Քաղաքում են տարբեր ժամանակներում տեղադրված են եղել Նապոլեոնի, կայզերյան և խորհրդային զորքերը։
Քույր քաղաքներ
խմբագրել- Սանոկ, Լեհաստան
Պատկերասրահ
խմբագրել-
Ռատուշա և մայթեզր
-
Եկեղեցի
-
Սամարիտյան եկեղեցի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Amt für Statistik Berlin-Brandenburg: Bevölkerung im Land Brandenburg am 31. Dezember 2010 nach amtsfreien Gemeinden, Ämtern und Gemeinden (PDF; 31,71 KB), Stand 31. Dezember 2010.