Ֆոլինյո (իտալ.՝ Foligno), հնադարյան քաղաք Իտալիայում, Ումբրիայի շրջանում, Պերուջայի հարավ-արևելքում գտնվող Տոպինո գետի ափին։

Բնակավայր
Ֆոլինյո
իտալ.՝ Foligno
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքՊերուջա
Մակերես264,67 կմ²
ԲԾՄ234±1 մետր
Բնակչություն55 226 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0742
Փոստային դասիչ06034
Ավտոմոբիլային կոդPG
Պաշտոնական կայքcomune.foligno.pg.it
Ֆոլինյո (Իտալիա)##
Ֆոլինյո (Իտալիա)

Բնակչությունը կազմում է 53 818 մարդ ( 2005 թ․), բնակչության խտությունը 204,09 մարդ/կմ² է։ Զբաղեցնում է 263,7 կմ² տարածք, փոստային ինդեքսը 6034 է, հեռախոսային կոդը՝ 0742։

Բնակավայրի հովանավոր սուրբը համարվում է սբ. Ֆելիցիանը, որի տոնն ամեն տարի նշվում է հունվարի 24-ին։

Պատմություն և մշակույթ

խմբագրել

Ժամանակակից Ֆոլինյոն իր կանոնավոր հատակագիծը ժառանգել է Ֆուլգինիայից (Fulginium), որը մինչև հռոմեացիների ժամանումը բնակեցված էր ումբրիներով։ Քաղաքացիների հսկողության տակ էր գտնվում Ումբրիան Ադրիատիկ ծովի ափին միացնող, դեպի Ապենինյան լեռներ ձգվող հիմնական ճանապարհը։

Միջնադարում Ֆոլինյոն մրցել է Պերուջայի հետ՝ Ումբրիայի գերակայության համար։ Պաշտոնապես այն մտնում էր Պապական մարզի կազմի մեջ, բայց 1305—1439 թվականներին քաղաքի իշխանությունը պատկանում էր Տրինչիի ընտանիքին։ Քվատրոչենտոյի դարաշրջանում Ֆոլինյոն ստեղծել է իր գեղարվեստի դպրոցը, որը մասնավորապես ներկայացվել է Նիկկոլո Ալուննոյի կողմից։ Ռաֆայելի «Ֆոլինյոյի տիրամայրը» (1510-11) կտավը ներկայումս պահպանվում է Վատիկանի պատկերասրահում։

Ժամանակակից քաղաքը կառուցվել է 1832 թվականի երկրաշարժից և Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունից հետո։ Հին հուշարձաններից պահպանվել են ծանր վնասված տաճարը (1133—1201), Սանտա-Մարիա-Ինֆրա-Պորտաս հռոմեական եկեղեցին և Տրինչիի պալացցիոն (1389—1407), որոնցում հնագիտական և արվեստի թանգարաններ են տեղակայվաած։ 1472 թվականին Օրֆինի պալացցիոյում լույս է տեսել «Աստվածային կատակերգության» առաջին հրատարակությունը։

  Ֆոլինյոն տեղակայված է մի հարթավայրի վրա, որտեղ երկաթուղային գիծը բաժանված է երկու մասի․ առաջինը գնում է դեպի Պերուջա, երկրորդը՝ Անկոնա։ Ումբրիայի բոլոր փոքր քաղաքներից Ֆոլինյոն ամենաաշխույժ, առևտրային և ժամանակակից քաղաքն է։ Ըստ էության, այն ումբիական մի մեծ ու բարեկեցիկ գյուղ է։ Այստեղ կան գործարաններ և առևտրի պահեստներ, բայց ինչ-ինչ պատճառներով այստեղ չեն հիշում ոչ խողովակները, ոչ էլ խանութի պատուհանները, այլ`հռոմեական քարոզարշավները, հին եկեղեցիները և մատուռները։ Քաղաքի դիմագիծն աղջատված չէ, այնտեղ կան խաղաղ, արևի լույսով լեցուն հրապարակներ, XIII դարի եկեղեցիների թեքված մուտքեր, միջնադարյան ամրոցների ամուր պատեր։ Այնտեղ կան հին նկարիչների բազմաթիվ աշխատանքներ, որոնք ջանասիրաբար գովաբանում են տեղացի Տրինչի «բռնակալներին»։
- Պավել Մուրատով
 

Քույր քաղաքներ

խմբագրել

Հանրահայտ քաղաքացիներ

խմբագրել
  • Ալուննո Նիկկոլո (1430—1502), Ումբիրյան դպրոցի իտալացի նկարիչ։
  • Անտիմո Լիբերատի (1617—1692), իտալական երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր և երգիչ։
  • Ջուզեպպե Պիերմարինի (1734—1808), լուսավորության շրջանի իտալացի ճարտարապետ։

Տես նաև

խմբագրել
  • Ֆոլինյո (ֆուտբոլային ակումբ)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլինյո» հոդվածին։