Ֆոմա Յարեմչուկ (գերմ.՝ Foma Jaremtschuk), մի քանի հարյուր նկարների հիպոթետիկ հեղինակ, որոնք սկսած 2006 թվականից ցուցադրվել են տարբեր արևմտյան երկրներում։

Ֆոմա Յարեմչուկ

Կենսագրություն

խմբագրել

Համաշխարհային գեղարվեստական քննադատության մեջ տարածում ստացած նկարչի կենսագրության համաձայն՝ Ֆոմա Յարեմչուկը ծնվել է 1907 թվականին Սիբիրում։ Ըստ ավստրալիացի արվեստագետ Կոլին Ռոդսի տվայալների՝ 1936 թվականին ենթարկվել է ճնշումների կուլակաթափության շրջանակներում[1], Հենրի Բոկսերի Լոնդոնյան պատկերասրահի կայքի կենսագրության համաձայն՝ ամբողջովին նվիրված այդպես կոչված աուտսայդերների արվեստին՝ դատապարտվել էր «ԽՍՀՄ-ին զրպարտելու համար» (անգլ. slander against the USSR)[2]: 1947 թվականին անընդհատ զարգացող հոգեկան հիվանդության հետ կապված փոխադրվեց հոգեբուժական հիվանդանց, որտեղ մնաց մինչև 1963 թվականը՝ նրան բուժում էր հոգեբույժ Մ.Պ.Կուտանինը։ Կարծես թե հենց այդ ժամանակաշրջանին էին վերաբերվում նրա գեղարվեստական գործերը։ 1963 թվականին նրա վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է ինտերնատ, որտեղ էլ 1986 թվականին մահացել է։

Ստեղծագործությունների բնութագիր

խմբագրել

Յարեմչուկին համարում էին Ար Բրյուտի տիպիկ ներկայացուցիչ, քանի որ նա ստեղծել է իր գործերը հասարակությունից մեկուսանալով և առանց գեղարվեստական ավանույթի ամեն տեսակի կապի[2]։ Նրա նկարները ներշնչված են ճամբարային և հիվանդանոցային իրադրություններով և արտահայտում են այդ պայմաններին բնորոշ ապամարդկայնացում՝ նկարների կերպարները նման են կենդանիների, պատկերված են հատումներով ինչպես կազմախոսական ատլասում, նրանց մարմին են ներխուժում գազաններ և մեխանիզմներ[1]։ Յարեմչուկի նկարների սյուժեները՝ ծագելով սյուռեալիստական աշխարհում որպես Ֆրանց Կաֆկայի ազգական՝ Կ.Ռոդսին ստիպում են խոսել այդ նկարչի «խոշոր, տարերային ոճի մասին»[3]։

Ցուցահանդեսի պատմություն

խմբագրել

2006 թվականին Յարեմչուկի գործերի առաջին շարքը ձեռք է բերել հայտնի գերմանացի գեղարվեստական պատկերասրահի սեփականատեր Սյուզաննա Ցանդերը ոմն Ալեկս Գեսսից (գերմ.՝ Susanne Zander): 2007 թվականին այդ նկարները նրա կողմից ցուցադրվեցին Քյոլնի՝ Cologne Fine Art կոչվող գեղարվեստական տոնավաճառում և տարբերվում էին Ար Բրյուտի նկատմամբ յուրահատուկ հետաքրքրությամբ[4]։ 2008 թվականին Ցանդերը թողարկեց Յարեմչուկի նկարներով և գեղարվեստական քննադատ Կատրին Լորխի առաջաբանով ալբոմը։

2010-ական թվականներին Յարեմչուկի նկարների առաջխաղացմամբ զբաղվեց լոնդոնյան գեղարվեստական պատկերասրահի սեփականատեր Հենրի Բոկսերը։ Նա, մասնավորապես, Նյու Յորքում ներկայացրեց Յարեմչուկի նկարների շարքը՝ Outsider Art Fair կոչվող աուտսայդերների արվեստի 25-րդ միջազգային տոնավաճառում[5]։

2017 թվականին Հյուսիսային Մակեդոնիայում թողարկվեց «Ֆոմա Յարեմչուկ՝ Ար Բրյուտի նոր վարպետ» (անգլ.՝ Foma Jaremtschuk: An Art Brut Master Revealed) կոչվող ալբոմը Կ.Ռոդսի առաջաբանով։

Խաբեության բացահայտում

խմբագրել

2019 թվականին Մ.Յաշնովի և Յ.Վիշնեվեցկու ժուռնալիստական հետաքննությունը «Մեդուզա» կոչվող կայքի համար հաստատեց, որ Յարեմչուկի նկարները, ըստ հավանականության, գրված են Վոլգոգրադի նկարիչ Ստանիսլավ Ազարովի կողմից (ծնվ.՝ 1977)՝ Ազարովի սեփական աշխատանքների մեջ կան շատ նկարներ, որոնք ոճով և տեխնիկայի տարրերով նման են Յարեմչուկի նկարներին, բայց և անմիջականորեն, Յարեմչուկի նկարները անցյալում տարածվել էին Ազարովի կողմից որպես սեփական։ Ազարովը նույնպես ժուռնալիստների հետ զրույցում ճանաչեց իր հեղինակությունը։ Խաբեության նախաձեռնողները, չնչին գներով գնել էին Ազարովի գործերը և ապա վաճառել այն արևմտյան գեղարվեստական պատկերասրահների սեփականտերերին։ Հետաքննությունը բացահայտել է, որ այդ նախաձեռնողներից է Ալեքս Հեսսը, որը Ռուսաստանում հայտնի է որպես փոքր շինարարական բիզնեսի սեփականատեր, ինչպես նաև նրա հետ կապ ունեցող նկարիչ և արվեստի մենեջեր Պյոտր Ձոգաբուն[6]։ 2019 թվականի հոկտեմբերին Ազարովը հրապարակեց տեսաուղերձ, որում պաշտոնապես հայտարարում է, որ Յարեմչուկի աշխատանքները իր գործերն են, նշելով նաև, որ ինքը որևէ մեկին դատական հայց ներկայացնելու մտադրություն չունի[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Colin Rhodes. The Visionary Soviet Revelations of Foma Jaremtschuk Արխիվացված 2019-08-07 Wayback Machine // Raw Vision, No. 96 (Winter 2017/2018), pp. 42-47. — Раскулачивание, в основном, завершилось в СССР к 1930—1932 гг.
  2. 2,0 2,1 Foma Jaremtschuk // Henry Boxer Gallery. — Действовавший в 1936 году уголовный кодекс не предусматривал такого состава преступления, статья 1901 «Распространение заведомо ложных измышлений, порочащих советский государственный и общественный строй» была введена в действие в СССР в 1966 году.
  3. Colin Rhodes. Foma Jaremtschuk: art from beyond the edge // Wrong Wrong Magazine, No. 15 (February 2019).
  4. COLOGNE FINE ART: Europas einzige Kunstmesse mit Art Brut // art-in.de, 21.07.2007.
  5. Edward M. Gómez. From Curiosity to Institution: The Outsider Art Fair at 25 // Hyperallergic, 14.01.2017.
  6. Ю. Вишневецкая, М. Яшнов. В поисках гения из советской психушки // «Медуза», 5.08.2019.
  7. Заявление художника Стаса Азарова о художнике Фоме Яремчуке и опубликованном расследовании, 16.10.2019.