Ֆուգա (իտալ. fuga, լատ․ fuga — վազք, փախուստ), բարդ իմիտացիոն պոլիֆոնիկ երաժշտական ձև, որը հիմնված է բոլոր ձայներում մեկ կամ մի քանի թեմաների բազմակի անցկացումների և զարգացման վրա։ Ֆուգան լինում է պարզ (մեկ թեմայով) և բարդ՝ երկու (կրկնակի ֆուգա) կամ 3 (եռակի ֆուգա) թեմաներով։ Նաև լինում է երկձայն և քառաձայն։

Ֆուգայի ձևը մեծ զարգացում է ստացել Յոհան Սեբաստիան Բախի և Գ․ Ֆ․ Հենդելի ստեղծագործության մեջ, լայնորեն կիրառվել արևմտաեվրոպական, ռուս դասականների, XX դ․ կոմպոզիտորներ Պաուլ Հինդեմիթի, Դ․ Դ․ Շոստակովիչի և այլոց երկերում։ Ֆուգայի ձևին դիմել են նաև հայ կոմպոզիտորները (Ա․ Սպենդիարյան, Ա․ Խաչատրյան, Ք․ Քուշնարյան, Ա․ Բաբաջանյան, Ա․ Հարությունյան, Է․ Միրզոյան,

Գ․ Հախինյան, Գայանե Չեբոտարյան և ուրիշներ)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուգա» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Ընթերցե՛ք «ֆուգա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։