Ֆուժերյու
Ֆուժերյու (ֆր.՝ Le Fougerus, ֆրանսերեն ֆր.՝ fougère՝ պտեր), բրի ընտանիքի[1] փափուկ ֆրանսիական պանիր, որը տարբերվում է պանրագլխին պտերի տերևներ ունենալով։
Ֆուժերյու | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից և ֆրանսիական պանիր |
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Տարածաշրջան | Սեն-է-Մարն |
Կաթ | կովի կաթ և շագանակ |
Ձև | Շրջանագիծ |
Անունով | շագանակ և chevru? |
Fougerus Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍկզբում ֆուժերյու պանրատեսակը պատրաստել են փոքր ֆերմաներում մասնավոր օգտագործման համար[2]։ 20-րդ դարի սկզբից այն սկսել են պատրաստել նաև վաճառքի համար, իսկ 1960-ական թվականներից պանրի արտադրությամբ սկսեց զբաղվել Ռուզեր պանրագործարանը (Տուրնան ան Բրի, Սեն Է Մառն գավառ), որը հիմնական արտադրողն է[3]։
Առանձնահատկություններ
խմբագրելՖուժերյուն պատրաստում են կովի հում կաթից։ Պանրագլխի կեղևը պատված է սպիտակ բորբոսաշերտով (Penicillium candidum)[4]։ Պանրագլխի տրամագիծը 16 սմ է, բարձրությունը՝ 4 սմ, յուղայնությունը՝ 45-50 %[2]։ Պանիրը նուրբ է, քաղցրավուն՝ աղի ենթահամով[2]։ Պտերի տերևը, որն առանձնացնում է Ֆաժերյուն այլ բրի պանրատեսակներից, պանրի վրա դնում են հասունացման ժամանակ․ այն պանրին տալիս է ինչպես գեղագիտական տեսք, այնպես էլ լրացուցիչ համ[4]։
Պանիրը հրամցնում են սպիտակ գինով, շամպայնով[4], բուրգունդյան գինիներով և բորդոյով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Fougerus - Cheese.com». www.cheese.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 60
- ↑ La fromagerie Rouzaire
- ↑ 4,0 4,1 4,2 Le Fougerus
Արտաքին հղումներ
խմբագրել- «Portrait de fromage: le Fougerus» (ֆրանսերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- Ֆուժերյու պանիրը կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆուժերյու կատեգորիայում։ |