Ֆրանկենվինի (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանկենվինի (այլ կիրառումներ)
«Ֆրակենվինի» (անգլ.՝ Frankenweenie), ռեժիսոր Թիմ Բարթոնի թվով երկրորդ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Դիսնեյ ստուդիայում։ Այն «Ֆրանկենշտեյն» (1931թ․) ֆիլմի ծաղրերգությունն է, որը հիմնված է Մերի Շելլիի համանուն վեպի վրա։ 28 տարի անց՝ 2012 թվականին, Բարթոնը նկարահանեց ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը[3][4]։
Ֆրանկենվինի անգլ.՝ Frankenweenie | |
---|---|
Ֆիլմի պաստառ | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ |
Թեմա | Զոմբի կենդանի |
Թվական | դեկտեմբերի 14, 1984 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Բարթոն |
Պրոդյուսեր | Julie Hickson? և Ռիկ Հայնրիքս |
Սցենարի հեղինակ | Թիմ Բարթոն |
Դերակատարներ | Շելլի Դյուվալ, Դենիել Սթերն, Barret Oliver?, Ջոզեֆ Մաեր, Փոլ Բարթել, Սոֆյա Կոպպոլա և Ջեյսոն Հերվի |
Օպերատոր | Թոմաս Աքերման[1] |
Երաժշտություն | Դևիդ Նյուման |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 29 ± 0 րոպե[2] |
Բյուջե | 1 000 000 $ |
Շահույթ | 11 400 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՎիկտոր Ֆրանկենշտեյն անունով փոքրիկ տղան, ով ունի մեծ հակում դեպի կինեմատոգրաֆիան և բնական գիտությունները, ունի մի շուն՝ Սփարքի (Փայլիկ) անունով։ Նա անհավանականորեն կապված է շան հետ և ամբողջ սրտով սիրում է նրան։ Բայց մի անգամ, ընկնելով թենիսի գնդակի հետևից Սփարքին ընկնում է մեքենայի տակ և կտոր-կտոր լինում։
Վիկտորն ընկնում է դեպրեսիայի մեջ և երազում է Սփարքիին վերադարձնել կյանք։ Գիտափորձերից մեկը, որը նա ցույց էր տվել ֆիզիկայի ուսուցչին, հուշում է իրեն կենդանացնել Սփարքիին։ Նա իր փոքր լաբորատորիայում հավաքում է պետքական ամեն ինչ, հանում է Սփարքի դիակը, կարում է նրա կտորները, ավելացնում է անհրաժեշտ մեխանիկական դետալներ և հոսանքահարում է։ Սփարքին կենդանանում է։ Սկզբում Վիկտորը նրան բոլորից պահում է, սակայն Սփարքին մի անգամ դուրս է գալիս փողոց՝ վախեցնելով իրենց մեծահասակ հարևանուհուն։ Նա մեղադրում է շանը նրանում, որ այն ուզում էր ուտել իր շանը՝ Ռեյմոնդին։
Որոշ ժամանակ անց Սփարքիի մասին իմանում են Վիկտորի ծնողները՝ Բեն և Սյուզան Ֆրանկենշտեյնները։ Սկզբում նրանք նույնպես վախենում են Սփարքիից, սակայն տեսենլով նրա ընկերասիրությունը, որոշում են պահել տանը։ երեկոյան Վիկտորը ցանկանում է ցույց տալ իր վերակենդանացած շանը հարևաններին, որոնք միանգամից խուճապի են մատնվում են և փորձում սպանել շանը։ Սփարքին փախնում է, Վիկտորն էլ նրա հետեևից։ Շունը գնում է գոլֆի փակ դաշտ և թաքնվում ալրաղացում։ Հարևանները գնում են նրա հետևից, որպեսզի սպանեն նրան։ Նրանք միամիտ կրակի են տալիս ալրաղացը և այն միանգամից սկսում է այրվել։ Վիկտորը երկրորդ հարկից ընկնելուց կորցնում է գիտակցությունը։ Սփարքին նրան դուրս է հանում, սակայն մնալով փլատակների տակ՝ կրկին մահանում է։
Հարևանները հասկանալով շան անվնաս լինելը, համաձայնվում են օգնել Ֆրանկենշտեյններին կրկին կենդանացնել Սփարքիին և նրան են միացնում իրենց մեքենաները։ Ի ուրախություն բոլորի Սփարքին կրկին վերակենդանանում է և միանգամից սիրահարվում գեղեցիկ պուդելի։
Դերակատարներ
խմբագրել- Բերեթ Օլիվեր՝ Վիկտոր Ֆրանկենշտեյն
- Շելլի Դյուվալ՝ Սյուզան Ֆրանկենշտեյն
- Դենիել Սթերն՝ Բեն Ֆրանկենշտեյն
- Ժոզեֆ Մահեր՝ պարոն Չեմբերս
- Ռոզ Բրեյվերման՝ տիկին Էպշտեին
- Փոլ Բարթել -պարոն Ուոլշ
- Սոֆիա Կուպոլա՝ Էն Չեմբերս
- Ջեյսոն Հարվի՝ Ֆրենք Դեյլ
- Փոլ Ս․ Սքոթ՝ Մայք Անդերսոն
- Հելեն Բոլլ՝ տիկին Քըրթիս
- Ռասթի Ջեյմս՝ Ռայմոնդ
- Սփարքի՝ Սփարքի
Ստեղծում
խմբագրելՖիլմը Ջեյմ Ուեյլի «Ֆրանկենշտեյն» ֆիլմի մանկական տարբերակն է։ Ստուդիայի ղեկավարների փորձնական դիտումից հետո որոշեցին, որ ֆիլմը երեխաների վրա կթողնի շատ սարսափելի ազդեցություն և անժամկետ հետաձգեցին ֆիլմի պրեմիերան։ Այն հարցին, թե կոնկրետ ինչն է պետք ջնջել ֆիլմից, որպեսզի այն լույս տեսնի, հեղինակները պատասխանեցին, որ «ֆիլմի ողջ տրամադրությունն է վախենալու» և մոնտաժը չի փրկի։
Եվ միայն ութ տարի անց (1992) ֆիլմը վերանկարահանված տարբերակով դուրս եկավ մեծ էկրաններին, համարյա Բարթոնի մյուս ֆիլմից առաջ (Մղձավանջ Ամանորից առաջ), որը նույնպես նկարահանվել էր Դիսնեյի համար[5]։
2007 թվականի վերջին կատարվեց հայտարարություն, ըստ որի դուրս է գալու ֆիլմի երկրորդ տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի աշնանը։
Երկրորդ տարբերակ
խմբագրելԴիսնեյը և Թիմ Բարթոնը համատեղ ստեղծեցին ֆիլմի տիկնիկային-անիմացիոն տարբերակը, որը լույս տեսավ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Disney Digital 3D[6] և IMAX 3D ձևաչափերով[7]։ Blu-ray սկավառակում այն ներառում է ողջ ֆիլմը՝ որպես բոնուս հավելում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.cinematographers.nl/PaginasDoPh/ackerman.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Wheeler, Jeremy. «Frankenweenie». Allmovie. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ This was the last theatrical release to be distributed under the Buena Vista label. Future releases would be under the Walt Disney Pictures/Productions label.
- ↑ 3D release
- ↑ Special Edition
- ↑ Collectors Edition
Աղբյուրներ
խմբագրել- «Ֆրանկենվինի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Русское LiveJournal-сообщество, посвящённое Тиму Бёртону