Ֆրանյա Կրալ
Ֆրանյա Կրալ (սլովակ.՝ Fraňo Kráľ, մարտի 9, 1903[1], Օհայո, ԱՄՆ - հունվարի 3, 1955[1], Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն), սլովակ բանաստեղծ, արձակագիր, Չեխոսլովակիայի ժողովրդական գրող (1953), Չեխոսլովակիայի քաղաքական գործիչ։ Սլովակյան գրականության սոցիալիստական ռեալիզմի առաջին ներկայացուցիչներից։
Ֆրանյա Կրալ | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1903[1] |
Ծննդավայր | Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 3, 1955[1] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Հունգարիայի թագավորություն |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Գրական անուն | F. K. Smrečiansky[2], Ján Majorov[2] և Matej Patoča[2] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և քաղաքական գործիչ |
Լեզու | սլովակերեն |
Կուսակցություն | Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ | |
Ֆրանյա Կրալ Վիքիքաղվածքում | |
Fraňo Kráľ Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրանյա Կրալը ծնվել է 1903 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Բարտոն գյուղում, սլովակ էմիգրանտների ընտանիքում։ 1905 թվականին մոր հետ վերադարձել է Սլովակիա։ Չնայած ընտանեկան ծանր պայմաններին կարողացել է ավարտել Սպիշսկա Նովա Վեսի մանկավարժական ուսումնարանը։ Ուսման տարիներին ստիպված է եղել աշխատել, հիվանդացել է որովայնային տիֆով, որն անջնջելի հետք է թողել նրա մարմնի վրա, ապա դա հանգեցրել է թոքային հիվանդության բարդացման։ Զորակոչվել է զինվորական ծառայության, սակայն հիվանդացել է տուբերկուլյոզով և զորացրվել։ Որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Մոդրի Կամենում։ 1923 թվականից եղել է Չեխոսլովակիայի կոմկուսի անդամ։ 1931 թվականին տեղափոխվել է Բրատիսլավա, սակայն կոմունիստական հայացքների համար հեռացվել է աշխատանքից և ուղարկվել վաղ թոշակի։ Ֆաշիստական ռեժիմի տարիներին եղել է ընդհատակում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է կրթության նախարարությունում, եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ, Սլովակիայի Ազգային խորհրդի անդամ և Չեխոսլովակիայի գրողների միության նախագահության անդամ։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել1953 թվականին արժանացել է Չեխոսլովակիայի ժողովրդական գրողի կոչմանը։
Ստեղծագործություններ
խմբագրելՖրանյա Կրալը սոցիալական թեման վառ գույներով պատկերող գրող է և միաժամանակ լիրիկ բանաստեղծ[4]։
Բանաստեղծական ժողովածուներ
- «Սև ներկը գունապնակի վրա», 1930
- «Բալթիկա», 1931
- «Փոստային բացիկներ», 1936
- «Գիշերվանից այգաբաց», 1945
- «Գարնանային ճամփաներով», 1952
- «Փշոտ ուղի», 1936
Վեպեր
- «Հանդիպում», 1945
- «Լավագույն կյանքի համար», 1949
- «Կլինի, ինչպես չի եղել», 1950
Մանկական գրքեր
- «Յանո», 1931
- «Չենկովայի երեխաները», 1932
Հիշատակ
խմբագրելԲրատիսլավայում տեղադրվել է Ֆրանյա Կրալի հուշարձանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
- ↑ Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյա Կրալ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյա Կրալ» հոդվածին։ |