Ֆրանչեսկո Պրիմատիչչո
Ֆրանչեսկո Պրիմատիչչո (իտալ.՝ Francesco Primaticcio, Բոլոնիացի մականունով, իտալ.՝ il Bologna, ապրիլի 30, 1504[1], Բոլոնիա, Պապական մարզ - 1570[2][3] կամ 1560[4], Փարիզ), իտալացի գեղանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ, աշխատել է Իտալիայում և Ֆրանսիայում։
Ֆրանչեսկո Պրիմատիչչո Francesco Primaticcio | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1504[1] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Վախճանվել է | 1570[2][3] կամ 1560[4] |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ, դեկորատոր, քանդակագործ, plasterer և վիզուալ արտիստ |
Ոճ | Ֆոնտենբլոյի դպրոց, Mantuan School? և մաներիզմ |
Ուսուցիչ | Ռոմանո Ջուլիո և Innocenzo di Pietro Francucci da Imola? |
Աշակերտներ | Ponce Jacquiot? և Henri Lerambert? |
Պաշտոն | Surintendant des Bâtiments? |
![]() |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրելՍովորել է Մանտովա Ջուլիո Ռոմանոյի մոտ, 1532 թվականից սկսած աշխատել Ֆրանցիսկոս I արքունիքում։ Իտալական և ֆրանսիական մաներիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Մասնակցել է Ֆոնտենբլոյի պալատի որմնանկարների ստեղծմանը։ Գործընկերոջ` Ռոսո Ֆիորենտինոյի մահից հետո (1540) գլխավորել է արվեստագետների մի խումբ, որոնք աշխատում էին թագավորական կալվածքում (այսպես կոչված «Ֆոնտենբլոյի դպրոցում»)։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր նաև հաջորդ արքաների օրոք, ընդհուպ մինչև Շառլ IX Վալուան։ Կյանքի վերջին տարիներին զբաղվեց ճարտարապետությամբ։ Նրա աշխատանքների թվում է ավարտին չհասցված Վալուա մատուռը` Սեն Դենի աբբայությունում, որն ավերվել է 1719 թվականին։
Պատկերասրահ
խմբագրել-
Ֆ. Պրիմատիչչո, փորագրություն «Պենելոպենն ջուլհակի հաստոցի մոտ», Լուվր, Փարիզ
-
Հեղինեի առևանգումը, 1530-1539
-
Դեկորատիվ ափսե Ոդիսևսի և Պենելոպեի պատկերով, XVI դար, կերամիկա, Նևեր, Ֆրեդերիկ Բլանդենի համայնքային թանգարան
Գրականություն
խմբագրել- Primaticcio: un bolognese alla corte di francia-ին. Milano: 5 continents, 2005
- Frommel S., Bardati F. Francesco Primaticcio architetto. Milano: Electa, 2005
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.museabrugge.be/collection/work/id/0000_GRO1704_II
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.museabrugge.be/collection/work/id/2014_GRO0032_III
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Պրիմատիչչո» հոդվածին։ |