Ֆրանսերենի դասերը (ֆիլմ)
Ֆրանսերենի դասերը (ռուս.՝ Уроки французского), խորհրդային գեղարվեստական ֆիլմ (կինովիպակ), որի ռեժիսորը Եվգենի Տաշկովն է։ Նկարահանվել է Վալենտին Ռասպուտինի «Ֆրանսերենի դասերը» պատմվածքի հիման վրա[3]։
Ֆրանսերենի դասերը ռուս.՝ Уроки французского | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Ֆրանսերենի դասերը |
Թվական | դեկտեմբերի 17, 1978[1][2] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Տաշկով |
Սցենարի հեղինակ | Եվգենի Տաշկով |
Դերակատարներ | Տատյանա Տաշկովա, Վալենտինա Տալիզինա և Գալինա Յացկինա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և Էկրան |
Տևողություն | 85 րոպե |
Սյուժե
խմբագրելՏասնամյա Վոլոդյային հետպատերազմյան տարիներին մայրը գյուղից ուղղարկում է շրջկենտրոն սովորելու։ Տղան ապրում է պատերազմում ամուսնուն կորցրած մի կնոջ և իր երեք երեխաների հետ։ Ֆրանսերենի երիտասարդ ուսուցչուհի Լիդիա Միխայլովնան օգնում է տղային։ Լրացուցիչ դասերի պատրվակով նա փորձում է կերակրել տղային։ Հպարտ Վոլոդյան հրաժարվում է ուտել։ Այնուհետև ուսուցիչուհին տղային առաջարկում է գումարի դիմաց իր հետ «պրիստենոկ» խաղալ, և տղան պարտության է մատնում ուսուցչուհուն։ Դպրոցի տնօրենը իմանալով այս ամենի մասին աշխատանքից ազատում է Լիդիա Միխայլովնային, նա վերադառնում է իր հայրենի Կուբան։
Դերերում
խմբագրել- Միխայիլ Եգորով՝ Վոլոդյա
- Տատյանա Տաշկովա՝ ֆրանսերենի ուսուցչուհի Լիդիա Միխայլովնա
- Գալինա Յացկինա՝ Մարիա Անդրեևնա, Վոլոդիայի մայրը
- Վալենտինա Տալիզինա՝ մորաքույր Նադյա
- Օլեգ Գալուբիցկի՝ Վասիլի Անդրեևիչ, դպրոցի տնօրեն
- Կլավդիա Կոզլենկովա՝ կաթի վաճառող
- Բորիս Նովիկով՝ Իլյա պապիկ
- Վադիմ Յակովլև՝ Վանյա պապիկ
- Միշա Կաբանով՝ թռչուն
- Լիդիա Սավչենկո
- Ելենա Կուզմինա
- Եվգենի Տաշկով
- Սերգեյ Սոկոլով
- Ֆլենով Դմիտրի
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Եվգենի Տաշկով
- Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Տաշկով
- Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Նախաբցև
- Բեմադրող նկարիչ՝ Միխայիլ Կարտոշով
- Կոմպոզիտոր՝ Բորիս Չայկովսկի
- Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
Փաստեր
խմբագրել- Դերասանուհի Տատյանա Տաշկովան նկարահանման պահին հանդիսանում էր ռեժիսոր Եվգենի Տաշկովի կինը, իսկ տիտրերում նշված էր որպես Տատյանա Վասիլևա։
- Նկարահանումներից մեկ տարի անց Տատյանա Տաշկովան և Միխայիլ Եգորովը միասին նկարահանվեցին «Ֆրակ ավազակի համար» ֆիլմում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Показ фильма «Уроки французского»(չաշխատող հղում)
- ↑ Уроки французского
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ֆրանսերենի դասերը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում