Ֆրանսիական գրականություն

Ֆրանսիական գրականագիտության ակունքները հասնում են 16-րդ դար (ժ․ Դյու Բելլե, Պ․ Ռոնսար)։ 17-րդ դարի գրականության վերաբերյալ գիտության ձևավորման մեջ մեծ ավանդ են ներդրել Ֆ․ Մալերբը, Գ․ դը Բալզակը և Ն․ Բուալոն, որը «Քերթողական արվեստ»-ում (1674) տվեց կլասիցիզմի տեսության ձևակերպումը։

Վիկտոր Հյուգո
Ալեքսանդր Դյումա
Լուի Արագոն

Գրականության հին և միջին շրջան

խմբագրել

Գրականության նկատմամբ հայացքների էվոլյուցիայի համար էական եղավ մի կողմից «հների ու նորերի վերաբերյալ վեճը» 17-րդ դարի վերջին՝ հին Գրականության անսասան հեղինակությունը պաշտպանող Բուալոյի և մյուս կողմից, ժամանակակից գրողներին նոր ժամանակի պահանջներով կողմնորոշվելու իրավունք վերապահող Շ․ Պերրոյի (1628–1703) ու Ֆոնտենելի միջև։ Լուսավորության դարաշրջանում կլասիցիզմի դեմ պայքարը դարձավ ռոմանտիկների գեղագիտության ծրագրի հիմնական կետը։ ժ․ դը Ստալը առաջին անգամ ձևակերպեց Գրականության սոցիալ–պատմական պայմանավորվածության սկզբունքը։ Ստենդալի («Ռասինը և Շեքս– պիրը», 1823–1825 թվականներ) և Վ․ Հյուգոյի աշխատություններում հետագա զարգացում ստացան հակակլասիցիստ դրույթները։ Շ․ Օ․ Սենտ–Բյովը դարձավ գրականագիտության մեջ, այսպես կոչված, կենսագրական մեթոդի նախահայրը, այդ մեթոդի համաձայն, գրողի ստեղծագործությունը մեկնաբանվում էր որպես իր ներաշխարհի արտահայտություն։

Գրականության նոր շրջափուլը

խմբագրել

19-րդ դար

խմբագրել

Սենտ–Բյովի սուբյեկտիվիզմը փորձեց հաղթահարել Տ․ Տենը (1828–1893 թվական), որը գրականագիտության մեջ ստեղծեց կուչտուր–ուցատմական դպրոց։ Սակայն այս տեսակետն ի վիճակի չեղավ բացատրելու գրականության տարբեր ուղղությունների հայտնվելը նույն դարաշրջանում։ Այս թերությունը փորձեց վերացնել Ֆ․ Բրյունետիերը (1849–1906 թվական), Գրականության զարգացումը բացատրելով ստեղծագործական մեթոդների փոխազդեցությամբ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբներին Ֆրանսիայում կուլտուր–պատմական դպրոցի ավանդույթները զարգացրին է․ Ֆագեն (1847-1916) և Գ․ Լանսոնը (1857-1934)։ Գրականագիտության մեջ Տենի ուղղությանը իրեն հակադրել է իմպրեսիոնիստ, քննադատությունը՝ հանձին Ա․ Ֆրանսի, ժ․ Լեմետրի, Ռ․ դը Գուրմոնի։ Գիտությունը գեղարվեստ, ստեղծագործության վերաճելու ցայտուն օրինակ են տալիս Ապրուստի որոշ աշխատանքներ («Ընդդեմ Սենտ– Բյովի», հրտ․ 1954)։ Ֆրանսիայում մարքսիստական գրականագիտության սկզբնավորումը կապված է 19-րդ դարի վերջին Պ․ Լաֆարգի (1842-1911 թվական) «Ռոմանտիզմի ծագումը» (1885–1896 թվական) աշխատության երևան գալու հետ։ 20-րդ դարի ֆրանսիական գրականագիտության վրա էական ազդեցություն գործեցին Ա․ Բերգսոնի (1859-1941) ինտուիտիվիստական գաղափարները, որ առավել հետևողականորեն զարգացրեց Ա․ Տիբոդեն։ Բերգսոնի գաղափարների դեմ աբստրակտ ռացիոնալիզմի դիրքերից կոչվել է ժ․ Բենդան (1867-1956

Այլ մշակույթների ազդեցությունը

խմբագրել

Պատմականության սկզբունքներին հավատարմությունը պահպանել են Ռ․ Լայուն (1889–1960), Լ․ Կազամիանը, Պ․ Վ․ վան Տիգեմը։ Ֆրանսիական առաջադիմական գրականագիտության զարգացման մեջ 30-ական թվականների վերջերին կարևոր դեր խաղացին մարքսիստ գրականագետներ Պ․ Կուտուրյեն, ժ․ Ռ․ Բլոկը, Լ․ Արագոնը։ Ետպատերազմյան բուրժուական գրականագիտության մեջ հայտնի են Ռ․ Ալբերեսը (ծնված՝ 1921), Պ․ Բուադեֆրը (ծնված՝ 1926), Գ․ Պիկոնը (ծնված՝ 1915), Պ․ Սիմոնը (1903-1970), որոնք Գրականության պատմությունը դիտում են իմաստասիրության (փիլիսոփայություն) պրիզմայի միջով։ 14-րդ դարի ճարտարապետությունը և կերպարվեստը Ֆրանսիայի տարածքում հայտնաբերված արվեստի հնագույն նմուշներից են պալեոլիթյան բազմագույն երփնագիր (Լասկո քարայր, Ֆոն դը Գոմ) և քանդակային (Լա Մադլեն, Տյուկ դը Օդուբեր) կենդանապատկերները, նեոլիթի և բրոնզի դարաշրջանների մեզոլիթյան կառույցները (Կառնակ)։ Երկաթի դարաշրջանը ներկայանում է Հաչշտատյան մշակույթով, Լատենյան մշակույթով։ Կելտերի մշակույթը կազմավորվել է Ֆրանսիայի հարավում մ․թ․ա․ 4-րդ դարում առաջացած հունական գաղութների, այնուհետև՝ անտիկ Հռոմի ազդեցության ներքո քարաշեն տաճարներ, ջրանցույցներ (Նիմ), թատրոններ (Օրանժ), հաղթակամարներ, դամբարաններ (Սեն Ռեմի), սարկոֆագներ, շիրմաքանդակներ, խճանկարներ և այլն։

Արվեստի պատմություն և գրականագիտություն

խմբագրել

5-րդ դարից, բարբարոսական պետությունների գոյացման հետ, կազմավորվել է միջնադարյան արվեստը։ 8-9-րդ դարերի «Կարոլինգյան վերածննդի» ավանդույթները հիմք են հանդիսացել 10–12-րդ դարերի ռոմանական ոճի կազմավորմանը։ Այդ ժամանակաշրջանում ձևավորվել է ֆրանսիական միջնադարյան քաղաքը, անկանոն կառուցապատում, նեղ փողոցներ՝ 2–3-հարկանի տներով (Կլյունիի տները, մոտ 12-րդ դար)։ Պաշտամունքային ճարտարապետության անխախտելիորեն կապված էր մոնումենտալ արձանագործությունը, քարի քանդակազարդումը։ Գեղանկարչությանը հատուկ էր պայմանական, հարթային պատկերումը, կերպարների դրամատիկ արտահայտչականությունը։ Ոսկերչական իրերը, «Լիմոժի արծնապակուց» կերտվածքները, գործվածքներն ու ասեղնագործությունն աչքի են ընկնում զարդերի ցայտուն ոճավորմամբ և «բարբարոսական» շքեղությամբ։ 12-րդ դարում Հյուսիսային Ֆրանսիայի քաղաքներում ծնունդ է առել գոթական ոճը։ Այդ ժամանակաշրջանում աճել, վերակառուցվել և ամրացվել են գոյություն ունեցող քաղաքները, ստեղծվել են նորերը, սովորաբար՝ կանոնավոր հատակագծային հիմքով, փողոցների ուղղանկյուն ցանցով, շատ խիտ կառուցւսպատմամբ, տաճարային և շուկայի պարփակ հրապարակներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։