Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս

Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս (ֆր.՝ Françoise Bettencourt Meyers, հուլիսի 10, 1953(1953-07-10)[1], Նյոյի սյուր Սեն), ֆրանսիացի կին գործարար, 2017 թվականի սեպտեմբերին՝ մոր՝ Լիլիան Բետանկուրի մահից հետո, ստացել է 39,5 միլիարդ դոլարի չափով Ժառանգություն (եկամուտների թվում է նաև «L’Oréal» ընկերության բաժնետոմսերի 33 տոկոսը[2]։

Ֆրանսուազ Բետանկուր-Մայերս
Ծնվել էհուլիսի 10, 1953(1953-07-10)[1] (71 տարեկան)
ԾննդավայրՆյոյի սյուր Սեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգործարար, գրող, ձեռնարկատեր և billionaire
ԱմուսինJean-Pierre Meyers?
Ծնողներհայր՝ Անդրե Բետանկուր, մայր՝ Լիլիան Բետանկուր
Զբաղեցրած պաշտոններփոխնախագահ
ԵրեխաներJean-Victor Meyers?

2019 թվականի մարտին նրա կարողությունը գնահատվել է 49,3 միլիարդ դոլար, նա դարձել է մոլորակի ամենահարուստ կինը[3] և Երկրի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել 20-րդ հորիզոնականը։

Կենսագրություն

խմբագրել

Ֆրանսուազը ծնվել է 1953 թվականի հուլիսի 10-ին, Ֆրանսիայի Նյոյի սյուր Սեն քաղաքում։ Նա Անդրե և Լիլիան Բետանկուրների միակ երեխան է[4]։ Սովորել է կաթոլիկ դպրոցում։ Հրեաների և քրիստոնյաների միջազգային հարաբերությունների[5] և հունական դիցաբանության ուսումնասիրության համար ստացել է գիտական աստիճան։ Նաև Աստվածաշնչի՝ հինգ հատորից բաղկացած հետազոտությունների հեղինակ է։

«Բետանկուր-Շուլլերի հիմնադրամի» հիմնադիրներից մեկն է։ Կազմակերպությունն անվանվել է նրա պապի՝ «L’Oréal» ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերի պատվին։ Ամեն տարի կազմակերպությունը տաղանդավոր երիտասարդ գիտնականներին տրամադրում է դրամաշնորհներ։ Կազմակերպության տարեկան բյուջեն 250 միլիոն եվրո է, որից 55 տոկոսը գիտական հետազոտությունների և կրթական ծրագրերի համար է, 33 տոկոսը բաժին է ընկնում մարդասիրական և սոցիալական ոլորտին, իսկ 12 տոկոսը ստանում են մշակույթի և արվեստի ոլորտի նախագծերը։

2008 թվականին Ֆրանսուազը դիմում է ներկայացրել ոստիկանություն այն բանից հետո, երբ մայրը 1,3 միլիարդ դոլար և տարբեր եկամուտներ է փոխանցել իր սիրեկանին՝ լուսանկարիչ Ֆրանսուա Մարի Բանյեին։ Ֆրանսուազը Բանյեին մեղադրել է ֆիզիկական կամ հոգեբանական թուլությունն անձնական շահի նպատակներով շահագործելու համար։ Դատն ավարտվել է 2011 թվականին։ Լիլիանն Ալցհայմերի հիվանդության պատճառով հաշմանդամ է ճանաչվել։ Նրա խնամակալներ նշանակվել են որդին և դուստրը՝ Ֆրանսուազան[6]։

Մատենագիտություն

խմբագրել
  • The Greek gods. Genealogy (Les Dieux grecs. Généalogies), Paris, éd.
  • A look at the Bible (Regard sur la Bible), 5 vol., Introduction by Alain Decaux, Published, November 2008, awarded the prix des Lauriers Verts (section « Spirituality ») in 2009:
    • Words and expressions originating in the Bible
    • From one Testament to the other, Judaism and Catholicism
    • Family Tree of Adam Eve, and the Tribes of Israel
    • Animals, Plants, Measures, money, and numbers in the Bible
    • Genealogic section

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «The Richest People in the World». Money. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  3. «The Richest People in the World» (անգլերեն). Money. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  4. «L'Oréal Finance : Share Ownership». www.loreal-finance.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. Les Échos Արխիվացված 2010-07-15 Wayback Machine, December 2009.
  6. La Tribune December 2010.