Ֆրանսուազ Ֆոնինգ (անգլ.՝ Ֆրանսուազ Ֆոնինգ, 1949, Բաֆու, Մենուա, Արևմտյան շրջան, Կամերուն - հունվարի 23, 2015(2015-01-23), Յաունդե, Կամերուն), կամերունցի գործարար կին, քաղաքական գործիչ, մինչև 2012 թվականը հետգաղութային Կամերունի ամենհայտնի գործարար կինը[1][2]։ 1967 թվականին սկսել է իր առաջին գործարար ձեռնարկումը՝ բացելով New Style ռեստորանը[1]։ Հաջորդաբար հիմնել է տրանսպորտային և մանրախիճ արտադրող ընկերություն[3]։ Նրա բիզնես կայսրությունը հետագայում աճել է՝ ներառելով կահույքի բիզնես, սննդի ներմուծման-արտահանման ընկերության և ներմուծման-արտահանման ընկերություն[4]։ 1970-ական թվականներին Կամերունի զբոսաշրջության նախարարությունում եղել է քաղաքացիական ծառայող[4]։ Հետագայում Դսանգում (Կամերուն) գնել է բժշկական կլինիկա և այնտեղ հիմնել դպրոց[4]։ Աջակցել է Կամերունի ազգային դեմոկրատական շարժմանը, 1992 թվականին դարձել է Դուալայում կանանց թևի նախագահ[5]։ 1997 թվականին Դուալայում նշանակվել է Կամերունի ազգային դեմոկրատական շարժման առաջնորդ և ազգային կենտրոնական կոմիտեի ղեկավար[5]։ 2002 թվականին դարձել է Դուալայի փոխքաղաքապետ և մինչև 2007 թվականն աշխատել է Ազգային ժողովում[5]։ Նրան մեղադրել են հափշտակությունների մեջ, սակայն 2009 թվականին կրկին վերընտրվել է[5]։ Ղեկավարել է Կին ձեռներեցների աջակցության Աֆրիկյան ցանցը, եղել է Աֆրիկյան զարգացման բանկի և Համաշխարհային բանկի խորհրդատու, ինչպես նաև Կամերունցի կին գործարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահ[5]։ Ինը տարիների ընթացքում եղել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ, 2005 թվականին ընտրվել է նախագահ[5]։ 2013 թվականին ենթարկվել է ավտովթարի և մահացել է 2015 թվականին[5][6]։

Ֆրանսուազ Ֆոնինգ
Դիմանկար
Ծնվել է1949
ԾննդավայրԲաֆու, Մենուա, Արևմտյան շրջան, Կամերուն
Մահացել էհունվարի 23, 2015(2015-01-23)
Մահվան վայրՅաունդե, Կամերուն
Քաղաքացիություն Կամերուն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններԿամերունի Ազգային ժողովի անդամ, քաղաքապետ և Կամերունի Ազգային ժողովի անդամ
 Francoise Foning Վիքիպահեստում

Ֆրանսուազ Ֆոնինգը Մենուա շրջանի Բաֆու համայնքի կողմից թագադրվել է որպես թագուհի, իսկ Բամունի սուլթանը նրան շնորհել է njih տիտղոս[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Professor Henry Louis Gates, Jr.; Professor Emmanuel Akyeampong; Mr. Steven J. Niven (2012 թ․ փետրվարի 2). Dictionary of African Biography. OUP USA. էջեր 381, 382–. ISBN 978-0-19-538207-5.
  2. «Race to succeed Francoise Foning at Douala V Council intensifies with secret meetings». The CameroonJournal. 2015 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  3. Africa Top Success (2014 թ․ ապրիլի 3). «Françoise Foning: the impressive success of a former office employee». Africa Top Success. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Professor Henry Louis Gates, Jr.; Professor Emmanuel Akyeampong; Mr. Steven J. Niven (2012 թ․ փետրվարի 2). Dictionary of African Biography. OUP USA. էջեր 381–. ISBN 978-0-19-538207-5.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Professor Henry Louis Gates, Jr.; Professor Emmanuel Akyeampong; Mr. Steven J. Niven (2012 թ․ փետրվարի 2). Dictionary of African Biography. OUP USA. էջեր 382–. ISBN 978-0-19-538207-5.
  6. «Breaking News: Francoise Foning is no more». Crtv.cm. 2015 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.