Ֆրանտիշեկ Պլանիչկա
Ֆրանտիշեկ Պլանիչկա (չեխ․՝ František Plánička, (հունիսի 2, 1904[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2][3][…] - հուլիսի 20, 1996[1][3][4][…], Պրահա, Չեխիա[3]), չեխ ֆուտբոլիստ, դարպասապահ, չեխական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Իր կարիերայի մեծ մասն անց է կացրել Պրահայի «Սլավիա Պրահա|Սլավիա» ակումբում։ 8 անգամ դարձել է Չեխոսլովակիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Միտրոպի գավաթակիր։ 1934 և 1938 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ եղել է Չեխոսլովակիայի հավաքականի թիմի ավագը։ Մի քանի մարզական հրատարակչություններ նրան ճանաչել են ժամանակաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[5][6], իսկ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան նրան դասել է XX դարի աշխարհի լավագույն դարպասապահների 9-րդ հորիզոնականին[7][8]։
Քաղաքացիությունը | Չեխոսլովակիա և Չեխիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 2, 1904[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2][3][…] | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 20, 1996[1][3][4][…] (92 տարեկան) | ||
Մահվան վայր | Պրահա, Չեխիա[3] | ||
Հասակ | 179 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆրանտիշեկ Պլանիչկան եղել է այն ֆուտբոլիստւ, որը կոտրված ձեռքով շարունակել է խաղը 1938 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, Բրազիլիայի հավաքականի հետ քառորդ եզրափակչում՝ բաց չթողնելով այդքանից հետո գոլ։ Այդ միջադեպից հետո նա դասվել է ֆուտբոլի լեգենդների շարքին։ Պլանիչկան երբեք այնպիսի կոպիտ խաղ չի խաղացել, որ նրան հեռացնեն դաշտից։ 1984 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստացել է միջազգային մրցանակ՝ ազնիվ խաղի համար[9]։ 1994 թվակսանին ազնիվ խաղի համար մրցանակ ստսացել է նաև իր երկրի կողմից։
11 մետրանոց հարվածների ժամանակ Պլանիչկան երբեմն գլխից հանել է գլխարկը և այն ջղայնացած նետել դարպասի որևէ անկյուն։ Գրեթե միշտ հակառակորդը իրականացրել է հարվածը գլխարկի ուղղությամբ, և Պլանիչկան պատրաստ էր դրան և հաճախ հետ է մղել այդ հարվածները[10]։
Ակումբային կարիերա
խմբագրելՊլանիչկան ծնվել է Պրահայում։ Իր ֆուտբոլային կարիերայի և կյանքի մեծ մասն անց է կացրել Պրահայում։ Մարզական կարիերան սկսել է «Սլովան Պրահա VII» «Յունիոն VII» «Հին քաղաքներ ՄԱ Օլիմպիա», «Բուբենեց ՄԱ» ակումբներում։ 1923-1929 թվականներն հանդես է եկել Պրահայի «Սլավիա» ակումբում, որտեղ անց է կացրել 969 խաղ, որից 742-ում եղել է թիմի ավագ[11]։ Թեև նա բարձրահասակ չէր (173 սմ)[12],, սակայն կարողանում էր գեղեցիկ ցատկերով կասեցնել հակառակորդի հարվածները, նրա մականունը «պրագյան կատու» էր[13]։
Չեմպիոնի առաջին տիտղոսը Ֆրանտիշեկը նվաճել է 1925 թվականին, դա «Սլավիայի» պատմության հաղթանակների սկիզբն էր։ Դրանից հետո նրա թիմը 7 անգամ դարձավ երկրի չեմպիոն։ 1932 թվականին Միտրոպի գավաթի մեկ քառորդ եզրափակչի պատասխան խաղի ժամանակ «Սլավիան» մրցում էր «Յուվենթուսի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 4-0 հօգուտ «Սլավիային», իսկ պատասխան խաղի ժամանակ «Յուվենթուսը» հաղթում էր 2-0 հաշվով, և երբ «Սլավիայի» ֆուտբոլիստները սկսեցին ժամանակի շահելով շարունակել խաղը, «Յուվենթուսի» երկրպագուները քարեր նետեցին դաշտ, որոնցից մեկից Պլանիչկան լուրջ վնասվածք ստացավ։ «Սլավիան» լքեց մարզադաշտը, ինչի պատճառով հեռացվեց մրցաշարից[14]։
«Սլավիան» հաղթել է 6 Բոհեմիայի ֆուտբոլային միության առաջնության գավաթ՝ 1926, 1927, 1928, 1930, 1932, և 1935 թվականներին։ Իսկ 1938 թվականին նրա ակումբը նվաճել է Միտրոպի գավաթը։
Ազգային հավաքական
խմբագրել1926-1938 թվականներն ընկած ժամանակահատվածում Պլանիչկան 74 խաղում հսկել է Չեխոսլովակիայի հավաքականի դարպասը[15]։ Միայն 1965 թվականին այդ արդյունք գերազանցեց հավաքականի ձախ պաշտպան Լադիսլավ Նովակը (75 խաղ)[16]։ Պլանիչկան հավաքականի 37 խաղերում եղել է թիմի ավագ[17]։ Հավաքականում առաջին հանդիպումն անց է կացրել 1926 թվականի հունվարի 17-ին, Իտալիայի հավաքականի հետ, որի ժամանակ չեխերը տանուլ են տվել խաղը 1:3 հաշվով։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934
խմբագրել1934 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Պլանիչկան եղել է թիմի ավագը։ Ռումինիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի հավաքականներին հաղթելուց հետո Չեխոսլովակիայի հավաքականը հայտվում է եզրափակչում, որտեղ հանդիպում է Իտալիայի հավաքականի հետ։ Իտալիայի հավաքականի թիմի ավագը եղել է մեկ այլ հանրահայտ դարպասապաը՝ Ջանպերո Կոմբին։ Խաղի հաշիվը երկրորդ խաղակեսում բացել են չեխերը, բայց շուտով Ռայմունդո Օրսին հավասարեցրել է հաշիվը, իսկ հետո լրացուցիչ ժամանակահատվածում Անջելո Սկյավիոն հաղթանակ է բերել իտալացիներին։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1938
խմբագրել1938 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանտիշեկ Պլանիչկան եղել է Չեխոսլովակիայի հավաքականի ավագը։ Նրա թիմն առաջին խաղի լրացուցիչ ժամանակահատվածում 3 անպատասխան գնդակ է ուղարկում Նիդեռլանդների հավաքականի դարպասը և հասնում առավելության։ Մրցաշարի երկրորդ տուրում, հուլիսի 12-ին Բորդոյում չեխերը մրցել են Բրազիլիայի հավաքականի հետ։ Այդ հանդիպումը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ է մտել որպես ամենակոպիտ խաղերից մեկը և ստացել է «Բորդոյի ճակատամարտ» անունը[18]․ երկու բրազիլացի և մեկ չեխ ֆուտբոլիստ հեռացվել են խաղադաշտից, երկու թիմերից ֆուտբոլիստներ ստացել են լուրջ վնասվածքներ, չեխ հարձակվող Օլդրժիխ Նեեդլընի ոտքը ջարդվել էր 1-1 հաշվի ժամանակ, Պլանիչկայի ձեռքը ջարդվել էր բրազիլացի հարձակվող ժոզե Պերասիոյի հետ բախումից, որն ուզում էր գրավել դարպասը[19]։ Պլանիչկան շարունակել է ջարդված ձեռքով խաղը և պահել դարպասն անառիկ[5][20]։ Կրկնախաղը տեղի է ունեցել երկու օր անց՝ առանց Պլանիչկայի, Նեեդլընի, Անտոնինա Պուչայի, և չեխերը տանուլ են տվել խաղը 2:1 հաշվով ու դուրս մնացել հետագա պայքարը շարունակելու իրավունքից։ Բրազիլիայի հավաքականի հետ անցկացրած խաղը վերջին էր Պլանիչկայի համար հավաքականում։
Մահը
խմբագրելՖրանտիշեկ Պլանիչկան մահացել է 1996 թվականին, Պրահայում։ Մինչ իր մահը նա 1934 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հասած միակ կենդանի ֆուտբոլիստն էր։ Չեխիայի հավաքականի այդ ժամանակաշրջանի կիսապաշտպան Կարել Պոբորսկին Ֆրանտիշեկ Պլանիչկայի հուղարավորությանը պատճառով հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելու գործընթացը, որը պետք է տեղի ունենար նույն օրը[21]։
Նվաճումներ
խմբագրել- Չեխոսլովակիայի առաջնության հաղթող (1925, 1928-29, 1929-30, 1930-31, 1932-33, 1933-34, 1934-35, 1936-37)
- Միտրոպի գավաթակիր (1938)
- Բոհեմիայի ֆուտբոլային միության առաջնության գավաթակիր (1926, 1927, 1928, 1930, 1932, 1935)
- 1934 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մրցանակ «Ազնիվ խաղի» համար (1985)
- Չեխական մրցանակ «Ազնիվ խաղի» համար (1994)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Transfermarkt.com — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FBref.com
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Munzinger Sport (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ (չեխերեն)
- ↑ 5,0 5,1 Зал славы чемпионатов мира журнала Sports Illustrated — Франтишек Планичка Արխիվացված 2005-09-12 Wayback Machine — sportsillustrated.cnn.com — CNN/Sports Illustrated, 2003.
- ↑ Источник: England Football Online
- ↑ IFFHS' Century Elections — www.rsssf.com — Карел Стоккерманс, RSSSF.
- ↑ Лучший вратарь столетия — www.iffhs.de — МФФИиС. Проверено 29 октября 2006.
- ↑ «Legenda československého fotbalu František Plánička | Radio Praha». Radio Praha (չեխերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ В. И. Малов. Сто великих футболистов. Вече, 2012. ISBN 978-5-9533-4413-5
- ↑ ««Пражский Кот» Франтишек Планичка (+ВИДЕО)». sport-olymp.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Герой дня - Diletant.media». diletant.media (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Mitropa Cup 1932». www.rsssf.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Франтишек Планичка». footballchik.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Czechoslovakia/Czech Republic - Record International Players». www.rsssf.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Source: England Football Online
- ↑ «La Bataille de Bordeaux». GQ France (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Некоторые источники утверждают, что Планичка получил травму в столкновении с Перасио ((գերմ.)[1], (պորտ.) [2]), два бразильских источника (оба (պորտ.)): [3] Արխիվացված 2007-09-06 Wayback Machine«Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 6-ին. уверяют, что вратарь ударился о штангу, пытаясь отразить удар бразильца. В некоторых источниках указано, что Планичка помимо руки сломал еще и ключицу, а в некоторых — только ключицу.
- ↑ «Controversies: Battle of Bordeaux» Արխիվացված 2007-03-13 Wayback Machine — hinduonnet.com — Газета The Hindu, Индия, 2002.
- ↑ kakula. «2 июня родились... . Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Պլանիչկա» հոդվածին։ |