Ֆրանց Կարլ Մովերս
Ֆրանց Կարլ Մովերս (գերմ.՝ Franz Karl Movers, հուլիսի 17, 1806, Կոսֆելդ, Մյունստեր, Գերմանիա - սեպտեմբերի 28, 1856, Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն), գերմանացի աստվածաբան, արևելագետ և մանկավարժ։
Ֆրանց Կարլ Մովերս գերմ.՝ Franz Karl Movers | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1806 |
Ծննդավայր | Կոսֆելդ, Մյունստեր, Գերմանիա |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1856 (50 տարեկան) |
Մահվան վայր | Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Մյունստերի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Մասնագիտություն | աստվածաբան և համալսարանի դասախոս |
Աշխատատու | Վրոցլավի համալսարան |
Կյանք
խմբագրելՖրանց Կարլ Մովերսը ծնվել է 1806 թվականի հուլիսի 17-ին Կոսֆելդեում[1]։ Մյունստերի Վիլհելմի անվան Վեստֆալի համալսարանում ուսանել է աստվածաբանություն և արևելյան լեզուներ[2]։
Ստանալով անհրաժեշտ կրթություն Մովերսը 1833 թվականին դարձել է Բերկումեի հովիվը և այդ պաշտոնում ծառայել է մինչև 1839 թվականը, որից հետո նշանակվել է Բրեսլաու համալսարանի կաթոլիկ ֆակուլտետի պրոֆեսոր[3][4]։
Ամենակարևոր աշխատանքները կապված են Աստվածաշնչի հետ. «De utriusque recensionis vaticiniorum Jeremiae graece et hebraice indole et origine» и «Loci quidam historiae canonis Veteris Testamenti illustrati» (1842 թվական)[4][5]
Մովերսը հեղինակել է մի շարք աշխատանքներ փյունիկյան հնության վերաբերյալ, այդ կերպ գիտության բաժնում ստեղծելով նոր դարաշրջան։ Իր աշխատաքնը՝ «Die Phönizier» (1841—1856), որ վերաբերում է կրոնին, քաղաքականությանը, պետական կառուցվածքին, փյունիկյան առևտրային հարաբերություններին մի քանի տասնամյակ չի կորցրել իր նշանակությունը[6]։ Նրանով նույնպես սկսվել էր փյունիկյան տեքստերի գրադարանի հրատարակությունը, առաջինը՝ «Die Punischen Texte im Poenulus d. Plautus» և երկրորդ հրատարկությունը՝ «Das Opferwesen der Karthager»[4]։
Ֆրանց Կարլ Մովերսը մահացել է 1856 թվականի սեպտեմբերի 28-ին, Բրեսլաու քաղաքում[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Movers, Franz Karl // Encyclopædia Britannica, 1911(անգլ.).
- ↑ Movers, Franz Karl // Catholic Encyclopedia, 1913(անգլ.).
- ↑ Carlquist, Gunnar. (1937). Svensk uppslagsbok. Bd 18. Malmö: Svensk Uppslagsbok AB. sid. 236
- ↑ 4,0 4,1 4,2 «Моверс, Франц-Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Franz-Carl Movers», in Je m’appelle Byblos, Jean-Pierre Thiollet, H & D, 2005, p.255.
- ↑ «Моверс, Франц Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Movers, Franz Karl // Allgemeine Deutsche Biographie(գերմ.).
Գրականություն
խմբագրել- «Моверс, Франц Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Movers, Franz Karl // Encyclopædia Britannica, 1911 (անգլ.).
- Franz Heinrich Reusch. Movers, Franz Karl // Allgemeine Deutsche Biographie (գերմ.).
Արտաքին հղումներ
խմբագրել- Movers, Franz Karl // Catholic Encyclopedia, 1913 (անգլ.)