Ֆրանց ֆոն Պապեն
Ֆրանց ֆոն Պապեն (լրիվ անունը՝ Ֆրանց Յոզեֆ Գերման Միխայել Մարիա ֆոն Պապեն, գերմ.՝ Franz Joseph Hermann Michael Maria von Papen, Franz Joseph Hermann Michael Maria von Papen , հոկտեմբերի 29, 1879[1][2][3][…], Վերլ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մայիսի 2, 1969[4][1][2][…], Զասբախ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ֆաշիստական Գերմանիայի գլխավոր ռազմական հանցագործներից։
Ֆրանց ֆոն Պապեն գերմ.՝ Franz von Papen | |
Կուսակցություն՝ | Կենտրոնական կուսակցություն և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Պրուսական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ռազմական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հոկտեմբերի 29, 1879[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերլ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանի օր | մայիսի 2, 1969[4][1][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Զասբախ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Թաղված | Wallerfangen |
Դինաստիա | Papen? |
Քաղաքացիություն | Գերմանիա և Գերմանական ռայխ |
Ի ծնե անուն | գերմ.՝ Franz Joseph Hermann Michael Maria von Papen |
Հայր | Friedrich von Papen? |
Ամուսին | Martha von Papen? |
Զավակներ | Friedrich Franz von Papen? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մինչև առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918 թթ.) եղել է Գլխավոր շտաբի սպա, 1913-1915 թվականներին՝ ռազմական կցորդ ԱՄՆ-ում, որտեղից հեռացվել է լրտեսության և քայքայիչ գործունեության համար։ 1921-1932 թվականներին պրուսական լանդտագի դեպուտատ էր կաթոլիկական կուսակցությունից։ 1932 թվականի հուլիս-նոյեմբերին գլխավորել է կառավարությունը, որը նպաստել է նացիոնալ-սոցիալիսաական կուսակցության (նացիստների) դիրքերի ամրապնդմանը։ Ակտիվորեն մասնակցել է 1933 թ.-ի հունվարին ֆաշիստական դիկտատուրայի հաստատմանը և մտել է Հիտլերի կառավարության մեջ՝ որպես փոխկանցլեր։ 1934-1938 թթ.-ին եղել է դեսպան Ավստրիայում, նպաստել է անշլյուսին՝ ֆաշիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնի զավթմանը։ 1939-1944 թվականներին, լինելով Գերմանիայի դեսպանը Թուրքիայում, ձգտել է ներգրավել նրան ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցների շարքը։ 1946 թվականին կանգնել է Նյուրնբերգի միջազգային զինվորական տրիբունալի առաջ, սակայն տրիբունալում առաջացած տարաձայնությունների հետևանքով արդարացվել է։
Գրքեր
խմբագրել- Франц фон Папен Вице-канцлер Третьего рейха. Воспоминания политического деятеля гитлеровской Германии. 1933—1947. — М.: Центрполиграф, 2005. — 592 с. — ISBN 5-9524-1911-9
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Папен Франц фон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография на «Хроносе»
- Համառոտ կենսագրությունը Գերմանիայի պատմական թանգարանի կայքում Արխիվացված 2013-06-22 Wayback Machine (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց ֆոն Պապեն» հոդվածին։ |