Ֆրեդի Պրինց Կրտսեր
Ֆրեդի Պրինց Կրտսեր (անգլ.՝ Freddie Prinze, Jr., մարտի 8, 1976[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։
Ֆրեդի Պրինց Կրտսեր | |
---|---|
Ֆրեդի Պրինց Կրտսերը 2007 թվականի ապրիլին | |
Ծնվել է | մարտի 8, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, ԱՄՆ |
Կրթություն | Լա Կուևա ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1995 — այժմ |
Ընտրանի | Աստղային պատերազմներ։ Ապստամբներ և Սկուբի-Դու |
Ծնողներ | հայր՝ Ֆրեդի Պրինց[1], մայր՝ Kathy Prinze? |
Ամուսին(ներ) | Սառա Միշել Գելար |
Երեխա(ներ) | Շառլոտա Պրինց և Ռոքի Պրինց |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆրեդի Պրինց Կրտսեր՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելԱմբողջական անունը՝ Ֆրեդի Ջեյմս Պրինց կրտսեր, ծնվել է 1976 թվականի մարտի 8-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Նրա հայրը 70-ականներին հայտնի կոմիկ Ֆրեդի Պրինցն է (նա ինքն իրեն գնդակահարել է երկարատև դեպրեսիայի հետևանքով, երբ որդին մեկ տարեկան էլ դեռ չկար), մայրը՝ անշարժ գույքի գործակալ Քեթի Էլեն Կոխրենը[3]։ Ֆրեդին ունի իսպանական ծագում հոր կողմից։ Նա մեծացել է Ալբուկերկեում (նահանգ Նյու Մեքսիկո)` որպես կաթոլիկ[4]։ Մանուկ ժամանակ ամառը հաճախ անցկացրել է Պուերտո Ռիկոյում` իր հայրական տատիկի հետ[5]։ Այնտեղ նա իմացել է իսպանական մշակույթի մասին, ազատ տիրապետում է իսպաներենի և իտալերենի։ Ֆրեդին ավարտել է La Cueva High School Ալբուկերկեում և հետո տեղափոխվել է իր ծննդավայրը՝ Լոս Անջելես։
Կարիերա
խմբագրելԻր առաջին դերը Ֆրեդի Պրինց Կրտսերը խաղացել է 1995 թվականին «Մաթերսների ընտանիքը» սերիալում։ Վերջին տարիներին Պրինցն սկսել է նկարահանվել երիտասարդական ֆիլմերում, օրինակ՝ «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» և նրա շարունակությունը՝ «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ»։ 1999 թվականին նկարահանվել է «Այդ ամենը նա է» ֆիլմում, որում կատարած դերը նրան համաշխարհային ճանաչում բերեց։
Հետագայում Ֆրեդի Պրինց Կրտսերը նկարահանվել է «Էսկադրիլիայի հրամանատար», «Միայն դու և ես», «Տղաներ և աղջիկներ», «Ամառային խաղեր» ֆիլմերում։ 2000 թվականին People ամսագիրը ճանաչել է Պրինցին աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը։
2002 թվականին Ֆրեդին խաղացել է Ֆրեդ Ջոնսին «Սքուբի Դու» ֆիլմում, իսկ 2004-ին՝ նրա շարունակությունում՝ «Սքուբի Դու 2. Հրեշները ազատության մեջ»։ Նա հրավիրված աստղ էր «Ընկերներ» հեռուստասերիալում։ 2005-2006 թվականներին խաղացել է գլխավոր դեր «Ֆրեդի» ֆիլմում[6]։ Հայտնի է նաև որպես ձայնային կրկնօրինակման դերասան։ Կրկնօրինակել է «Մոխրոտիկի նոր արկածները» և «Դելգո» մուլտֆիլմերի գլխավոր հերոսներին, ինչպես նաև «Mass Effect 3» խաղի հերոս Ջեյմս Վեգուին։ Կրկնօրինակել է «Dragon Age: Inquisition» խաղի հերոս Երկաթե Ցլին։
2019 թվականի մարտին Ֆրեդին խաղում էր Նենսի Դրյուի հոր` Կարսոն Դրյուի դերը «Նենսի Դրյու» հեռուստասերիալում, սակայն հետագայում փոխարինվեց Սքոթ Վուլֆով[7]։ Նա նաև կրկնօրինակել է Թիմին և Ջիմին «Քիմ` հինգ գումարած» «Քիմ` հինգ գումարած. ժամանակի պայքար» մուլտսերիալում։
Անձնական կյանք
խմբագրելԵրեք տարի հանդիպել է դերասանուհի Կիմբերլի Մաքալլոյի հետ[8]։ 2002 թվականին Պրինց կրտսերը ամուսնացել է դերասանուհի Սառա Միշել Գելարի հետ։ Ամուսնության արարողությունը անցել է Պուերտո Վալյարտայում (Խալիսկո)։ Հետագայում Սառան իր անունը փոխեց՝ Սառա Միշել Պրինց[9][10]։ 2009 թվականի սեպտեմբերի 19-ին ամուսինները ունեցան դուստր, ում անվանեցին Շառլոտա Գրեյս Պրինց (անգլ.՝ Charlotte Grace Prinze), իսկ 2012 թվականի սեպտեմբերին լույս աշխարհ եկավ նրանց որդին` Ռոքի Ջեյմս Պրինցը[11]։
Ֆրեդին սիրում է պարել և հավաքել կոմիքսներ։ Նա նաև սիրում է ֆուտբոլ և Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է, արևելաասիական ֆիլմերի սիրահար է[12]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
1995 | Ընտանեկան հարցեր | Family Matters | դաժան տղա |
1996 | Ջիլիանը ծննդյան օրը | To Gillian on Her 37th Birthday | Ջոյ Բոսթ |
1997 | Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ | I know what you did last summer | Ռեյ Բրոնսոն |
1997 | Տունը, որտեղ ասում են` Այո | The House of Yes | Էնթոնի Պասկալ |
1998 | Փողի արքաները | Money kings | Թոնի |
1998 | Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ | I Still Know What You Did Last Summer | Ռեյ Բրոնսոն |
1999 | Այդ ամենը նա է | She's All That | Զակ |
1999 | Էսկադրիլիայի հրամանատար | Wing Commander | Քիրստոֆեր Բլեր |
2000 | «Միայն դու և ես» | Down to You | Էլ Կոնելի |
2000 | Տղաներ և աղջիկներ | Boys and Girls | Ռայան Ուոկեր |
2001 | Վերև կրունկներով | Head Over Heels | Ջիմ Ուինսթոն |
2001 | Ամառային խաղեր | Summer Catch | Ռայան Դան |
2001 | Սքուբի Դու | Scooby-Doo | Ֆրեդ Ջոնս |
2002 | Ընկերներ | Friends | Սենդի |
2002 | Սքուբի Դու 2.Հրեշները ազատության մեջ | Scooby-Doo 2։ Monsters Unleashed | Ֆրեդ Ջոնս |
2004-2006 | Բոստոնի իրավաբանները | Boston Legal | Դոննի Կրեյն |
2005-2006 | Ֆրեդի | Freddie | Ֆրեդի Մորենո |
2005 | Հավ-ռոբոտ | Robot Chicken | Ֆրեդ Ջոնս |
2006 | Ջորջ Լոպեզ | George Lopez | Ֆրեդի |
2006 | Շնաձկան խայծ | Shark Bait | Պի |
2007 | Մոխրոտիկի նոր արկածները | Happily N'Ever After | Ռիկ |
2007 | Բրուքլինի օրենքները | Brooklyn Rules | Մայքլ Թյորնր կրտսեր |
2008 | Դելգո | Delgo | Դելգո |
2008 | Ինչպես Ջեքը հանդիպեց Ջիլլին | Jack and Jill vs. the World | Ջեք |
2010 | 24 | 24 | Կոուլ Օրտիս |
2013 | Իսթ Էնդի կախարդները | Witches of East End | Լեո |
2014 | Աստղային պատերազմներ.Ապստամբներ | Star Wars Rebels | Կեյնան Ջարուս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.filmreference.com/film/91/Freddie-Jr-Prinze.html
- ↑ Discogs — 2000.
- ↑ «Ֆրեդի Պրինց Կրտսերի կենսագրությունը (1976-)». Filmreference.com. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ Associated, Press (2009 թ․ փետրվարի 10). «Prinze brings his family values to 'Freddie'». Early Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Zap2it - TV news - 'Freddie' Prinze Savors Tough Demands». Tv.zap2it.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Ֆրեդի Պրինց Կրտսեր Ֆրեդի Մորենոն է «Ֆրեդի» ֆիլմում». Wchstv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ Petski, Denise (2019 թ․ մարտի 15). «Freddie Prinze Jr. To Star In the CW's Nancy Drew Pilot». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Freddie Prinze Jr . com». Freddieprinzejr.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
- ↑ Kaplan, Don. Նոր Պրինց. Սառան վերցրել է ամուսնու անունը Արխիվացված 2009-05-28 Wayback Machine. New York Post. November 16. 2007.
- ↑ Գելարը վերցրել է Պրինցի անունը Արխիվացված 2007-12-21 Wayback Machine. SFGate.com. November 16, 2007.
- ↑ Կապլան, Դավիդ (Սեպտեմբերի 22, 2009 թվական). «Սառա Միշել Պրինցը և Ֆրեդի Պրինցը աղջիկ են ունեցել». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է մարտի 8, 2010 թվական-ին.
- ↑ «V Graham Norton» Episode #3.9
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆրեդի Պրինց Կրտսեր (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Պրինց Կրտսեր» հոդվածին։ |