Ֆրենսիս Դ․ «Փիթ» Լայոն (հուլիսի 29, 1905(1905-07-29)[1], Burke County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ - հոկտեմբերի 8, 1996(1996-10-08)[1], Green Valley, Պրիմա շրջան, Արիզոնա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, հեռուստառեժիսոր և կինոխմբագիր։ Նա և Ռոբերտ Պերրիշը միասին են ստացել «Օսկար լավագույն մոնտաժի համար» մրցանակը 1947 թվականին նկարահանված «Մարմին և հոգի» կինոնկարի համար[3]։

Ֆրենսիս Դ․ Լայոն
Ծնվել էհուլիսի 29, 1905(1905-07-29)[1]
ԾննդավայրBurke County, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 8, 1996(1996-10-08)[1] (91 տարեկան)
Մահվան վայրGreen Valley, Պրիմա շրջան, Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր և մոնտաժող
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Լիոնը ծնվել է Հյուսիսային Դակոտա նահանգի Բոուբելլս քաղաքում։ Հետո նա տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում սովորելու համար։ Ավարտելուց հետո նա մեկնել է Անգլիա իր կարիերան կինոասպարեզում սկսելու համար, որից հետո վերադարձել է Միացյալ Նահանգներ և 1930-1950 թվականների ընթացքում աշխատել որպես խմբագիր, բացառությամբ 1932 թվականին մեկ դերակատարման[4]։ Աշխատել է 29 ֆիլմում որպես խմբագրի օգնական կամ խմբագիր, ներառյալ «Տղամարդիկ նրա կյանքում» (1941),«Մարմին և հոգի» (1947) և «Երիտասարդները և քաջերը» (1963) ֆիլմերը։

Այնուհետև անցել է ռեժիսուրայի և համահիմնադրել է United Pictures Corporation-ը 1966 թվականին։ 1970 թվականին վաստակած հանգստի անցնելուց առաջ նա հասցրել է աշխատել նաև ավելի քան 20 ֆիլմերի վրա։

1993 թվականին Լայոնը հրատարակել է իր մեմուարները՝ «Ճակատագրի պտույտները․ օսկարակրի միջազգային կարիերան»[5]։

Լայոնը մահացել է 1996 թվականի հոկտեմբերի 8-ին Արիզոնայի Գրին Վելլի քաղաքում[6][7]։

Ֆիլմերի ընտրանի

խմբագրել

Դերակատարում

խմբագրել
  • Հնարավորություն (1918)
  • Հիպնոսվածը (1932)

Խմբագրման աշխատանքներ

խմբագրել
  • Խմբագրի օգնական. 10 ֆիլմում
  • Ֆիլմի խմբագիր․ 19 ֆիլմում, որոնցից առաջինն էր «The Basketball Fix» (1951)

Ռեժիսոր (գեղարվեստական ֆիլմեր)

խմբագրել
  • Crazylegs (1953)
  • The Bob Mathias Story (1954)
  • Cult of the Cobra (1955)
  • The Great Locomotive Chase (1956)
  • Bailout at 43,000 (1957)
  • The Oklahoman (1957)
  • Gunsight Ridge (1957)
  • Escort West (1958)
  • South Seas Adventure (1958 - first segment)
  • Tomboy and the Champ (1961)
  • The Young and The Brave (1963)
  • Destination Inner Space (1966)
  • Castle of Evil (1966)
  • The Money Jungle (1967)
  • The Destructors (1968)
  • The Girl Who Knew Too Much (1969)

Ռեժիսոր (հեռուստասերիալ)

խմբագրել

1952-1964 թվականների ընթացքում Լայոնը ռեժիսորական աշխատանք է տարել ԱՄՆ-ի 17 տարբեր հեռուստասերիալների 42 դրվագների վրա, ինչպես նաև հանդես եկել որպես ռեժիսոր Ուոլտ Դիսնեյի 25 դրվագանոց «Սպինի ու Մարթիի արկածները» ֆիլմում[8]։

  • Lyon, Francis D. "Pete" (1993). Twists of Fate: An Oscar Winner's International Career. Evanston, Ill.: Evanston Pub. ISBN 1879260107.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել