Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ (սեպտեմբերի 24, 1896[1][2][3][…], Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ[1][4][5] - դեկտեմբերի 21, 1940[1][4][2][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1]), ամերիկացի գրող, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։ Ծնվել է միջինից բարձր խավի ընտանիքում Մինսոտայում, սակայն մեծացել է Նյու Յորքում։ Հաճախել է Փրինսթոնի համալսարան, սակայն ձախողված հարաբերությունների և գրելով զբաղված լինելու պատճառով՝ ուսում կիսատ է թողել։ 1917 թվականին՝ ուսումը դադարեցնելուց հետո, միացել է ամերիկյան բանակին։ Ալաբամայում ծառայության տարիներին ծանոթացել է հարուստ և բարձր խավից եկող Զելդա Սաիրեին։ Չնայած՝ Զելդան բավականին երկար ժամանակ մերժել է Ֆիցջերալդին նրա ֆինանսական անբավարարության պատճառով՝ ամուսնացել է նրա հետ Ֆիցջերալդի «Դրախտի այս կողմում» ստեղծագործության հաջողումից հետո(1920)։
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ անգլ.՝ Francis Scott Key Fitzgerald | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեյնթ Փոլ, Մինեսոտա, ԱՄՆ[1][4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 21, 1940[1][4][2][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1] |
Գերեզման | St. Mary's Catholic Cemetery |
Մասնագիտություն | գրող, վիպասան, վիպասան, սցենարիստ և դրամատուրգ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | St. Paul Academy and Summit School? (1911)[6], Nardin Academy? (1908) և Փրինսթոնի համալսարան (1917)[1] |
Գրական ուղղություններ | մոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մեծն Գեթսբի և Գիշերն անույշ է |
Պարգևներ | |
Ամուսին | Զելդա Ֆիջերալդ |
Զավակներ | Frances Scott Fitzgerald? |
Ազգականներ | Ֆրենսիս Սքոթ Կի |
F. Scott Fitzgerald Վիքիպահեստում |
1920 թվականին մեկնել է Եվրոպա որտեղ ծանոթացել է բազմաթիվ «կորած սերնդի» գրողների հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել հատկապես Էռնեստ Հեմինգուեյը։ Գրողի երկրորդ վեպը՝ «Գեղեցիկն ու անիծվածը» նրան դարձրեց Նյու Յորքի էլիտայի ներկայացուցիչ։ Մինչ նովելի նպագրումը հրատարակել է տարբեր պատմվածքներ թերթերում։ Ֆիցգերալիդ հաջորդ նովելը՝ «Մեծն Գեթսբին»-ն(1925) ոգեշնչված էր նրա հայտնությունից և Զելդայի հետ հարաբերություններից։ Երբ Զելդան շիզոֆրենիայի պատճառով տեղափոխվել է հոգեբուժարան՝ գրողը ավարտել է իր վերջին նովելը «Գիշերն անուշ է»(1934) անվանմամբ։
Հայտնիության նվազումից հետո՝ Ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվել է Հոլիվուդ և սկսել է խմբագրել և գրել սցենարներ։ Հարբեցողության հետ երկար պայքարից հետո մահացել է 1940 թվականին՝ 44 տարեկանում։ Նրա անավարտ նովելներից մեկը հետագայում ավարտել է Էդմունդ Վիլսոնը և հրապարակել նրա մահից հետո։
Ֆիցջերալդի ստեղծագործությունը 20-րդ դարի ամերիկյան գրականության փայլուն նմուշներից է[7]։ Նրա ժամանակակիցներն են Դրայզերն ու Ֆոլքները, Հեմինգուեյն ու Վուլֆը, բայց Ֆիցջերալդի տեղն ու դերն ուրույն է։ Նա առաջինը խոսեց այն սերնդի անունից, որը կյանք էր մտել Առաջին աշխարհամարտից հետո։«Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։ Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»:
Վեպի գործողությունը տեղի է ունենում Նյու Յորքում, Լոնգ Այլենդում 20-րդ դարի 20-ականներին։ Առաջին աշխարհամարտի քաոսից հետո ամերիկյան հասարակությունը թևակոխում է զարգացման փուլ։ Հեղինակի կենդանության օրոք վեպն առանձնապես մեծ հռչակ չուներ, 24 հազարից պակաս օրինակ էր ընդամենը վաճառվել։ Հաջորդ տասնամյակներում վեպը դարձավ շատ երկրների գրականության դպրոցական և բուհական դասընթացի պարտադիր գործ։ Պատմողը՝ առաջին դեմքով հանդես եկող Նիք Քարաուեյը, սկսում է վեպը մի խորհրդից, որն իրեն ժամանակին տվել է հարուստ հայրը, այն է՝ չդատել ուրիշ մարդկանց, ովքեր չունեն իր առավելությունները։ Այս խորհրդին հետևելը Նիքի սովորությունն է, բայց բացառություն է Գեթսբին։ Նիքը լքում է Նյու Յորքը, վերադառնում Միջին Արևելք։
«Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։ Գործողությունը տեղի է ունենում Եվրոպայում՝ Ֆրանսիայի Անթիբ քաղաքում։
Կյանքը
խմբագրելՎաղ շրջան
խմբագրելԾնվել է միջինից բարձր խավի ընտանիքում Սեյնթ Փոուլ, Մինեսոտայում։ Անվանվել է իր զարմիկներից մեկի և մահացած քրոջ անունով։ «Իմ ծննդիրց երեք ամիս առաջ»՝ գրել է Ֆիցգերալդը, «մայրս կորցրեց իմ մյուս երկու երեխաներին․․․ Ըստ իս՝ ես այդ ժամանակ դարձա գրող»։
Հայրը՝ Էդվարդ Ֆիցջերալդը, սերում էր իրռլանդական և անգլիական ընտանիքներից և տեղափոխվել էր ԱՄՆ Մերիլենդից՝ Քաղաքական պատերազմից հետո։ Մայրը՝ Մերի Մոլլի ՄՔունն Ֆիցջերալդը, իռլանդական ծագում է ունեցել։ Էդվարդի զարմիկին 1865 թվականին կախահան են հանել Աբրահամ Լինկոլնի սպանության մասնակցության մեղադրանքով։
Ֆիցջերալդը կյանքի առաջին տասնամյակը անց է կացրել Բուֆալոյում, որտեղ նրա հայրը աշխատում էր։ Սովորել է Բուֆալոյի Կաթոլիկ դպրոցում, որտեղ բացահայտվել է սերը գրականության հանդեպ։ Մոր ստացած ժառանգությունը և մորաքրոջ ֆինանսական օգնությունը ապահովել են ընտանիքի հարմարավետ կյանքը։
1908 թվականին վերադարձել է Մինեսոտա հոր աշխատանքից ազատման պատճառով։ 1908-1911 թվականներին հաճախել է Սեյնթ Փոլի ակադեմիա, որի թերթում առաջին անգամ տպագրվել է Ֆիցջերալիդ պատմվածքը երբ նա ընդամենը 13 տարեկան էր։ 1911 թվականին մեկնել է Նյումանի դպրոցում ուսումը շարունակելու և խաղացել է դպրոցի ֆուտբոլի հավաքականում։ Այնտեղ հանդիպել է Սիգուրմե Ֆրեյին, որը նրան խորհուրդ է տվել շարունակել ստեղծագործելը՝ տղայի մեջ ապագա գրող տեսնելով։
1913 թվականին Նյումանի դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Փրինսթոնի համալսարան, որտեղ ևս փորձել է միանալ ֆուտբոլային թիմին, սակայն՝ շուտ հեռացվել է թիմից։ Փրինսթոնում ընկերացել է ապագա գրաքննադատների և գրողների հետ ներառյալ Էսմունդ Վիլսոնի և Ջոն Բիշոփի։ Այստեղ գրել է իր առաջին գիրքը, որը չի հրատարակվել։
Զելդա Ֆիցջերալդ
խմբագրել1918 թվականին Ալաբամայում ծառայության ժամանակ հանդիպել և սիրահարվել է Զելդա Սաիրեին, որը շատ հարուստ ընտանիքից էր։ Նրանց միջև սիրավեպ է սկսվել, սակայն Ֆիցջերալդը տեղափոխվել է հյուսիս ծառայության։ Հետագայում նրանք կրկին սկսել են հանդիպել։ Զելդան դարձել է գրողի ոգեշնչման աղբյուրը և նույնիսկ հատվածներ է օգտագործել Զելդայի օրագրից։ Ի վերջո՝ նրանք անբաժանելի են դարձել։
1921 թվականին ծնվել է նրանց առաջին և միակ երեխան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Эйшискина Н. М. Фицджеральд // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Фицджеральд Фрэнсис Скотт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/books/00/12/24/specials/fitzgerald-obit.html
- ↑ http://www.nytimes.com/2016/05/01/travel/f-scott-fitzgerald-st-paul.html
- ↑ The Golden Moment: The Novels of F. Scott Fitzgerald. MR Stern. 1970. University of Illinois Press.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ» հոդվածին։ |