Ֆրիդրիխ Հյոլդերլին
Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin, մարտի 20, 1770[1][2][3][…], Lauffen am Neckar[4] - հունիսի 7, 1843[1][2][5][…], Տյուբինգեն, Գերմանիա[4]), գերմանացի նշանավոր բանաստեղծ։
Ֆրիդրիխ Հյոլդերլին գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1770[1][2][3][…] |
Ծննդավայր | Lauffen am Neckar[4] |
Վախճանվել է | հունիսի 7, 1843[1][2][5][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Տյուբինգեն, Գերմանիա[4] |
Գերեզման | Stadtfriedhof Tübingen |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրադարանավար, գրող, թարգմանիչ, վիպասան, փիլիսոփա, լիբրետիստ և Hofmeister |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Վյուրտեմբերգի թագավորություն |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան, Ենայի համալսարան, Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren? և Tübinger Stift? |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ և գերմանական իդեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Lied der Freundschaft? |
Ներշնչվել է
| |
Կայք | hoelderlin-gesellschaft.de |
Friedrich Hölderlin Վիքիպահեստում |
Կյանքի ժամանակագրություն
խմբագրել- 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը։ Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774 թվականին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
- 1776 - Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում՝ նախապատրաստվելով Վյուրթեմբերգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
- 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
- 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին՝ եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789 թվականին լուծարում է նշանադրությունը։
- 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է Հռենոսը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է։ Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
- 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին։ Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
- 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
- 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Լաֆատերին։
Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա։ «Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790-1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը։
90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Կղզեխումբ»)։ Յուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797-1799) վեպը։ Գրել է նաև «Էմպեդոկլեսի մահը» (1798-1799) ողբերգությունը։
Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա։ 2002 թվականին Երևանում «Նաիրի» հրատարակչությամբ լույս է տեսել Ֆր. Հյոլդեռլինի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը թարգմանել է Հակոբ Մովսեսը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Հյոլդերլին» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 438)։ |