Ֆրիմանթլ[1][2] (անգլ.՝ Fremantle), նավահանգստային քաղաք ավստրիալիական Արևմտյան Ավստրիալիա նահանգում՝ տեղակայված նահանգի մայրաքաղաք Փերթից 19 կմ դեպի հարավ-արևմուտք։ Գտնվում է Սուոն գետի գետաբերանում Ավստրիալիայի արևմտյան ափին։ Համարվում է Սուոն-Ռիվեր գաղութի տարածքում առաջին բնակավայրը։ Հիմնադրվել է 1829 թվականին։ 1929 թվականին ստացավ քաղաքի (անգլ.՝ city) կարգավիճակ։ Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմել է 7459[3], իսկ տեղական ինքնակառավարման համանուն շրջանում՝ 24835 մարդ[4]։

Բնակավայր
Ֆրիմանթլ
անգլ.՝ Fremantle
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
ՀամայնքCity of Fremantle?
Հիմնադրված է1829 թ.
ԲԾՄ1 մետր
Փոստային դասիչ6160
Ֆրիմանթլ (Ավստրալիա)##
Ֆրիմանթլ (Ավստրալիա)

Քաղաքը կոչվել է ի պատիվ նավապետ Չարլզ Ֆրիմանթլի, անգլիացի ծովային սպայի, ով հայտարարեց Արևմտյան Ավստրիալիայի վրա Բրիտանական կայսրության գերիշխանության մասին։ Ֆրիմանթլում պահպանվել է 19-րդ դարի շինվածքների մեծամասնությունը և մշակութային ժառանգության այլ օբյեկտներ։

Բնակչություն

խմբագրել
 
Ֆրիմանլքի քաղաքապետարանի շենքը

Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում էր 7459 մարդ։ Ըստ սեռային կատեգորիաների ցուցանիշների՝ քաղաքում բնակվում էին 3868 տղամարդ և 3591 կին։ Ըստ տարիքային կատեգորիաների ցուցանիշների՝ բնակչության 3,6% մինչև 4 տարեկաններն էին, 7% 5-14 տարեկանները, 12,5%՝ 15-24, 48,4%՝ 25-54, 28,5%՝ 55-ից բարձր տարիքի անձնինք։ Մինջին տարիքը կազմում էի 41 տարին։

Բնակչության ազգային կազմության 57% եղել են ավստրիալացիներ, 9,2%՝ անգլիացիներ, 3,6%՝ իտալացիներ, 2,4%՝ նորզելանդացիներ, 1,3%՝ շոտլանդացիներ և 0,9%՝ ամերիկացիներ։ Արտասահմանում ծնվածներ բնակիչների քանակը կազմեց 30,3։ Քաղաքում շփման հիմնական լեզուն (74,3%) անգլերենն է։ Երկրորդ տարածված լեզուն իտալերենն է (5,3 %)։ Ըստ կրոնական պատկանելիության՝ աթեիստների բաժինը կազմում է 28%, կաթոլիկներինը՝ 24,7%, անգլիական եկեղեցու պատկանողներինը՝ 14,4%, Միասնական եկեղեցու անդամներինը՝ 2,1%։

Այն ընտանիքների քանակը, որտեղ երեխաներ կային, կազմում էր 30,9%, առանց երեխաների ընտանիքները՝ 49,5%։ Թերի ընտանիքները (գոնե մեկ ծնող) կազմում էին 16,7%։

15 տարեկանից բարձր մարդկանց միջին շաբաթական եկամուտը 539 AUD$ է։ Ֆրիմանթլում գործազրկության մակարդակը 2006 թվականին կազմել է 5%[5]։

Պատմություն

խմբագրել
 
Ֆրիմանթլի բանտը գիշերով
 
Տեղի արվեստի Կենտրոնը

1829 թվականի ապրիլի 25-ին Սուոն գետի գետաբերանում, որտեղ ներկայումս գտնվում է Ֆրիմանթլ քաղաքը, նավարկում էր Չարլզ Ֆրիմանթլի ղեկավարած բրիտանական Չելենջեր նավը։ Անձնակազմի հիմնական խնդիրը գաղութ ստեղծելն էր։ 1829 թվականի մայսիս 2-ին նավապետ Ֆրիմանթլը հայտարարեց Նոր Հոլանդիայի ողջ արևմտյան ափի՝ Բրիտանական կայսրության գերիշխանության մասին։ Դրա համար իրականացվեց պաշտոնական արարողություն։ Մի քանի օր անց չեղարկվեց առաջին գաղութաբնակների ճամբարը, ինչն էլ հիմնք հանդիսացավ Ֆրիմանթլ քաղաքի հիմնադրմանը։

Մեկ ամիս անց՝ հունիսի 1-ին, գետի ափերին մոտեցավ Parmelia նավը, որի նավապետ Ջեյմս Սթիրլինգը պաշտոնապես հայտարարեց Սուոն-Ռիվեր գաղութի ստեղծման մասին։ 1829 թվականի օգոստոսի 12-ին հիմնադրվեց Փերթը։ Օգոստոսի 25-ին նավապետ Ֆրիմանթլը, ով մեծ աջակցություն էր ցուցաբերել Սթիրլինգին, հեռացավ գաղութից։ Արդյունքում Սթիրլինգը որոշում է բնակավայրն անվանել նրա պատվին՝ Ֆրիմանթլ[6]։

1897 թվականին իռլանդացի ինժեների ղեկավարությամբ իրականացրեց տեղի ծովախորշի խորացման, կրաքարային գլախարերի, Սուոսն գետի գետաբերանի խորացման նախագիծը։ Այսպիսով, Ֆրիմանթլը դարձավ խոշոր նավահանգիստ՝ մինչ օրս էլ մնալով Արևմտյան Ավստրիալիայի հիմնական նավահանգիստներից մեկը[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրիմանթլը գործողությունների խաղաղօվկիանոսյան թատրոնում եղել է դաշնակցային ուժերի սուզանավերի խոշորագույն ռազմաբազա։

Ճարտարապետական հուշարձաններ

խմբագրել
 
«Կլոր տուն».
 
Ֆրիմանթլի բանտ
 
Ֆրիմանթլի շուկա

Ֆրիմանթլը շատերին հայտնի է լավ պահպանված ճարտարապետական հուշարձաններով, որոնք քաղաքի տեսարանի հետ կազմում են միասնություն։ Առաջին հերթին դրանք բանտարկյալների կողմից կառուցված գաղութային կառույցներ են, հին հանգրվան և նավահանգիստ, տեղի բանտերը։ Կառույցների մեծամասնությունը կրաքարից են՝ զարդարված դեկրոտատիվ ճակատներով։ Քաղաքի ակտիվ զարգացումը, որը հետևեց տեղի ծովախորշի ընդլայնմանը, առաջացրեց Էդուարդ VII դարաշրջանի ճարտարապետական մի ողջ անսամբլ, որոնք կառուցվեցին նավային և առևտրային ընկերությունների կողմից քաղաքի արևմտյան ծայրամասում և չորացած հողերի վրա[8]։

Ֆրիմանթլում գտնվում է Արևմտյան Ավստրիալիայի «Կլոր տուն» (անգլ.՝ Round House) կոչվող ամենահին շինությունը՝ 1830-1831 թվականներին կառուցաված կալանավորասենյակ[9]։ Այն ներառում է ութ բանտախուցներ և բանտ նայողի նստավայրը, որի պատուհանը բացվում է դեպի կենտրոնական ներքին բակ։ Կառույցի տակ կա 19-րդ դարում տեղի կետորսների կողմից կառուցված թունել, որն ապահովում էր ուղիղ հասանելիությունը նավահանգստից և լողափից դեպի քաղաք։

«Կլոր տունը» գտնվում է Ֆրիմանթլի Արևմտյան ծայրամասում (անգլ.՝ Fremantle's West End)․ նավահանգստի հարավային ծայրամասի կուտակված փողոցները, որտեղ տեղակայված են Գեորգիական ճարտարապետության և Վիկտորյական ճարտարապետության կառույցները։ 1990-ական թվականներին Արևմտյան ծայրամասի ճարտարապետական շատ օբյեկտներ ենթարկվեցին ջենտրիֆիկացիայի։

1850 թվականին, երբ Ֆրիմանթլ ժամանեցին 75 բրիտանական բանտարկյալներ, պարզ դարձավ, որ տեղի «Կլոր տունը» նրանց տեղավորելու համար բավարար չէ։ Արդյունքում բանտարկյալները նոր բանտ կառուցեցին, որի շինարարությունն ավարտվեց 1850-ական թվականներին և որը գործեց մինչև 1991 թվականը ներառյալ։ Անցյալում Ֆրիմանթլը համարվում էր ձերբակալման հայտնի տխուր վայրերից մեկը Բրիտանական կայսրությունում։ Այնտեղ էին բերում բրիտանացի, տեղի զինվորական բանտարկյալներին, ռազմական թշնամիներին և գերիներին։ Ներկա պահին տեղի բանտերը համարվում են Արևմտյան Ավստրիալիա նահանգի մշակութային ժառանգության օբյեկտներ[10]։

Մյուս հայտնի ճարտարապետական հուշարձան է համարվում Ֆրիմանթլի պատմության թանգարանը, որը ևս կառուցվել է բանտարկյալների կողմից 1860-ական թվականներին տեղական կրաքարով․ անցյալում վիկտորյական ոճով կառուցված թանգարանի շենքն օգտագործվում էր որպես հոգեբուժարան, և ներկա պահին այն քաղաքի տեսարժան վայրերից մեկն է[11]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շենքն օգտագործվում էր որպես ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի շտաբ, հիմա այնտեղ տեղակայված է Ֆրիմանթլի արվեստների կենտրոնն ու ներգաղթյալների Թանգարանը։

Ֆրիմանթլի շուկան ձևավորում է ողջ արհեստական շրջան, որտեղ վաճառվում են դելիկատեսներ, աշխատում են միացյալ դահլիճներ, ձկնային և բանջարեղենային շուկաներ։ Շուկայի հիմքի առաջին քարը դրվել է 1897 թվականի նոյեմբերի 6-ին Արևմտյան Ավստրիալիայի գործող նախագահ Ջոն Ֆորեսթի կողմից։ Վիկտոյական ոճով կառուցված շենքում կա 150 վաճառասեղան, իսկ հենց շուկան ներառված է պատմական հուշարձանների պահպանման ազգային ցանկում։

Տեղի գերեզմանատանը թաղված է ավստրիալական լեգենդար AC/DC[12] խմբի վոկալիստ Բոն Սքոթի մոխիրը, իսկ նավահանգստում տեղադրված է նրա արձանը։

Քույր-քաղաքներ

խմբագրել

Հայտնի մարդիկ

խմբագրել
  • Բրայան Քնդրյու Գրեյգ - ավստրիալացի քաղաքագետ
  • Չելսի Ուիթլի - ֆիլիպինա-ավստրիալացի երգչուհի և երգերի հեղինակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд. перераб. и доп.. — М.: Недра, 1986. — С. 398. — 459 с.
  2. Большинство словарей ставит ударение на первый слог ФрИ́мантл
  3. «2006 Census QuickStats: Fremantle (State Suburb)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «2006 Census QuickStats: Fremantle (State Suburb)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Appleyard, R. T. and Manford, Toby (1979). The Beginning: European Discovery and Early Settlement of Swan River Western Australia, University of Western Australia Press. ISBN 0-85564-146-0. (for early history)
  6. Appleyard, R. T. and Manford, Toby (1979). The Beginning: European Discovery and Early Settlement of Swan River Western Australia, University of Western Australia Press. ISBN 0-85564-146-0. (for early history)
  7. LocalHero. «Local history of Fremantle». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
  8. Irving, Robert (arch. consultant); , et al. Book of Historic Australian Towns. — 1. — Readers Digest, 1982. — С. 134—139. — ISBN 0 909486 93 X
  9. «Fremantle Focus, History and Heritage». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. Mission, vision and objectives Արխիվացված 2009-08-20 Wayback Machine at Fremantle Prison official site
  11. Welcome to the Fremantle History Museum Արխիվացված 2010-05-03 Wayback Machine WA Museum site, with photographs
  12. «Bon Scott grave». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.