10 կյանք
«10 կյանք» (անգլ.՝ 10 Lives), բրիտանացի մուլտիպլիկատոր Քրիս Ջենկինսի լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը պատմում է եսասեր տնային կատվի մասին, որին տրվում է 9 լրացուցիչ կյանք իր՝ շրջապատի հանդեպ վերաբերմունքը փոխելու համար։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Սանդերս» կինոփառատոնի ժամանակ 2024 թվականի հունվարին։
10 կյանք անգլ.՝ 10 Lives Un gato con suerte | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | մուլտֆիլմ և կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Chris Jenkins? և Mark Koetsier? |
Սցենարիստ | Chris Jenkins?, Karen Wengrod?[1] և Ken Cinnamon?[1] |
Հնչյունավորում | Mo Gilligan?, Simone Ashley?, Սոֆի Օկոնեդո, Զեյն Մալիկ, Dylan Llewellyn?, Jeremy Swift? և Բիլ Նայի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Դիստրիբյուտոր | Հունգարիա ֆորում[2] |
Թվական | 2024 և օգոստոսի 1, 2024[2] |
Հայաստանում ֆիլմը վարձույթում հայտնվել է 2024 թվականի հունիսի 6-ին[3]։
Սյուժե
խմբագրելԳործողությունները տեղի են ունենում Անգլիայի Յուրսկի ափամերձ քաղաքում[4]։ Երբ երիտասարդ գիտնական Ռոուզը քիչ էր մնում ավտոմեքենայի տակ գցեր մի փոքրիկ կատվի, հանձնում է կենդանիների ապաստան, որի տնօրենը Գրեյսն էր, սակայն Ռոուզն անմիջապես հետ է վերադառնում և փիսիկին իր հետ վերցնում։ Ժամանակ է անցնում, և փիսիկիը մեծանում է՝ դառնալով չաղ երես առած կատու, որը վայելում է կյանքը Ռոուզի տան և ոչ մի դեպքում չի ցանկանում որևէ բան փոխել։ Ռոուզը կատվին անվանել էր Բեքքեթ, հին անգլերեն բառից, որը նշանակում է «փեթակ», քանի որ Ռոուզը զբաղվում էր մեղվագիտությամբ, հատկապես շիճուկի մշակմամբ, որը հնարավորություն կտար բուժել մեղուների հիվանդությունները։ Նրա աշխատանքը ղեկավարում է պրոֆեսոր Քրեյվինը, որը իր խոսքով մտահոգված է բնության մեջ մեղուների պահպանմամբ, սակայն իրականում խարդախ պլան է մշակում։ Ռոուզին է միանում իր գործընկերը և նախկին նշանածը՝ Լարին, ինչը Բեքքեթի մոտ խանդ է առաջացնում․ նա վստահ է, որ Լարին խանգարում է Ռոուզի մոտ իր երջանիկ կյանքին։ Փորձելով փչացնել Լարիի մեքենան՝ Բեքքեթը զոհվում է՝ ընկնելով մեքենայի տակ։
Կատուն հայտնվում է կենդանիների համար «ռեինկարնացիայի հյուրանոցում»։ Այնտեղ նաև աշխատում է Գրեյսը, որը հիշացնում է Բեքքեթին, որ նա ծախսել է իր բոլոր ինը կատվային կյանքերը։ Կատուն պատրաստ է ուղարկվել կիենդանիների համար դրախտը, սակայն Գյեսը նրան հատուկ պայմաններ է առաջարկում․ էլի ինը կյանք, Բեքքեթն ինչին միանգամից համաձայնվում է։ Սակայն դա այն չէ, ինչին նա ակնկալում էր․ Բեքքեթն ամեն անգամ վերածնվում է տարբեր կենդանիների տեսքով (փորսուղ, առնետ, խավարասեր, թութակ, ձուկ, շուն և այլն)։ Իր նոր կերպարանքներով նա բավականին կարճ է ապրում, քանի որ հայտնվում է տարատեսակ վտանգավոր իրադրություններում։ Նա փորձում է գրավել Ռոուզի ուշադրությունը, սակայն վերջինս չի ճանաչում կատվին։ Դա թույլ է տալիս նրան Ռոուզի կյանքին հետևել կողքից և կրկին գնահատել իր տեղը նրա կյանքում։ Կատուն նկատում է, որ Ռոուզին վտանգ է սպառնում։ Նրան և Լարրին հաջողվում է ստանալ շիճուկը, սակայն պրոֆեսոր Քրեյվենը վարձակալում է երկու ավազակի՝ Քեմերոնին և Կիրկին, որպեսզի ոչնչացնեն բոլոր արդյունքները։ Նրանց փորձերը, սակայն չեն հաջողվում՝ Բեքքեթի շնորհիվ։
Որոշիչ ներկայացման նախօրեին Քրեյվենն ինքն է այցելում Ռոուզի տուն, երբ վերջինս ու Լարին բացակայում էրն։ Նա ցանկանում էր փոխարինել շիճուկով փորձապակին մեկ ուրիշով, սակայն դրան խանգարում է Բեքքեթը՝ այս անգամ ներկայանալով ձիու տեսքով։ Ներկայացման ժամանակ Ռոուզի ելույթի ժամանակ ամեն բան չի լինում ըստ պալանավորածի, քանի որ Քեմերոնը և Կրիկը փոխում են փորձապակին՝ չեզոքացնելով Լարիին։ Քեյվենն էլ ներկայացնում է իր հայտնագործությունը․ իսկական մեղուներին նա ցանկանում է ոչ թե պահպանել, այլ ոչնչացնել, քանի որ մշակել է մեղու-ռոբոտներին և հույս ունի ապագայում դառնալ միլիոնատեր՝ վաճառելով դրանց իրական մեղուների փոխարեն։ Շնորհիվ Բեքքեթի, որն այս անգամ մեղու էր դարձել, Ռոուզին այնուամենայնիվ հաջողվում է ցուցադրել իր հետազոտությունների իրական արդյունքը, իսկ Քրեյվենի վրա, ընդհակառակը, հարձակվում է մեղուների պարսը։ Սակայն Ռոուզն էլ քիչ էր մնում մահանար․ նա վայր է ընկնում ծովը, ընդ որում լողանալ նա չէր կարողանում։ Բեքքեթը, որն այս անգամ իր վերջին՝ իններորդ կյանքը կատվի տեսքով էր վերամարմնավորված, Ռոուզին ջրից դուրս է մղում, սակայն ինքը խեղդվում է։ Գրեյսն ու կատվային «քավարանի» մնացած բնակիչները ուրախ էին և շնորհավորում են Բեքքեթին, քանի որ նա դառձավ իսկական հերոս, և կատուն ուղևորվում է կատվային դրախտ։
Անցնում են տարիներ։ Գրեյսի ապաստան են գալիս Ռոուզն ու Լարին իրենց փոքրիկ աղջկա հետ, որց ցանկանում է վերցնել փոքրիկ փիսիկի։ Նա իր հետ տուն է տանում տարբեր գույնի աչքերով մոխրագույն կատվի, որը նման էր Բեքքեթին։
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Մո Գիլլիգան — Բեքքեթ
- Սիմոն Էշլի — Ռոուզ
- Սոֆի Օկոնեդո — Գրեյս
- Զեյն Մալիկ — Քեմերոն և Կիրկ
- Դիլան Լլեվելին — Լարի
- Բիլ Նայի — Պրոֆեսոր Քրեյվեն
- Ջերեմի Սվիֆտ — Հեփի
Կարծիքներ
խմբագրելՖիլմն ստացել է դրական կարծիքներ։ Այսպիսով, Rotten Tomatoes ագրեգատորում ֆիլմի հավանության մակարդակը կազմում է 75% 8 գրախոսության հիման վրա[5]։
Քննադատները նշեցին բավականին պարզ համակարգչային անիմացիան, սակայն գնահատեցին համակրելի կերպարները և ֆիլմի էկոլոգիական հաղորդագրությունը[6][4][7]։
IndieWire տեսաբանը նշել է, որ, չնայած ֆիլմում մեծ ուշադրություն է դարձված կատուների կերպարներին, ֆիլմի իրական «սիրտը» մեղուներն են, այնպես որ ֆիլմը ներառված է «մեղուների մասին ֆիլմեր» շարքում՝ սկսած «Բի մուվի։ Մեղրային դավադրություն»-ը[6]։ Նա ընդգծել է նաև, որ չնայած անիմացիայի որակը զիճում է այնպիսի կինոարտադրություններին, ինչպիսին են՝ Pixar կամ Illumination, ֆիլմը թույլ է տալիս հանգստանալ ամենահաս ամերիկյան անիմացիայից և ուրախանալ, որ արժանի 3D-մուլտֆիլմները կարող են ստեղծվել անկախ ընկերությունների կողմից[6]։
Առանձին հիշատակման է արժանի Բիլ Նային, որի շնորհիվ գլխավոր չարագործն ստացել է բավականին վառ[7] և դրա հետ մեկտեղ տեսողական հիշեցնում է Ջեյկոբ Ռիս-Մոգգին՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://ghostarchive.org/archive/uKb0P
- ↑ 2,0 2,1 Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Cinema Star Armenia (2024-05-27), 10 կյանք/ 10 жизней / 10 Lives, Վերցված է 2024-11-05-ին
- ↑ 4,0 4,1 4,2 ‘10 Lives’: Sundance Review, By Fionnuala Halligan / Screen Daily, January 21, 2024.
- ↑ «10 Lives». Rotten Tomatoes. Վերցված է 2024-07-28-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 ’10 Lives’ Review: A Cute Cat Who Can’t Stop Dying Navigates the Reincarnation Bureaucracy, By Christian Zilko / IndieWire, January 20, 2024.
- ↑ 7,0 7,1 ’10 Lives’ Review: A Cat Comes Back in Different Forms in Kiddie-Targeted Kitty Toon, By Murtada Elfadl / Variety, January 27, 2024.