10 սենտավո (Չիլի)
Չիլիի 10 սենտավոն (իսպաներեն՝ diez centavos) չիլիական պեսոյի սենտավո մանրուն դրամի նոմինալներից մեկն է եղել 1896 թվականից մինչև 1983-ը, երբ, բարձր ինֆլյացիայի պատճառով, շրջանառությունից հանվել է Չիլիի Կենտրոնական բանկի կողմից։ Թողարկվել է միայն մետաղադրամի տեսքով։
10 սենտավո դրամանիշները հատվել են երեք տեսակներով, սկզբում՝ 83,5 հարգի արծաթից, իսկ ժամանակի ընթացքում արծաթի բաղադրությունը հետզհետե նվազեց և վերջին տեսակը արդեն արտադրվում էր ալյումինից և հասարակ մետաղների տարբեր ձուլույթներից։ 1852 - 1894 թթ. թողարկվել է նաև 1 դեսիմո դրամանիշը, որը նույնպես պեսոյի մեկ տասներորդն էր և համարժեք էր 10 սենտավոյին, ու «սենտավոն» պարզապես փոխարինեց «դեսիմոյին» որպես այս մետաղադրամի մեկ այլ անվանում։
Ստորև՝ չիլիական պեսոյի 10 սենտավո դրամանիշի երեք տեսակները.
10 սենտավո (1896 - 1920, արծաթ)
խմբագրելՊատմություն
խմբագրելԱյս տեսակի 10 սենտավո մետաղադրամն առաջինն էր, որը փոխարինեց մինչ այդ շրջանառության մեջ եղած դեսիմոյին, որն արտադրվում էր մինչև 1894 թվականը։ Դեսիմոն և 10 սենտավոն համարժեք դրամներ էին (պեսոյի մեկ տասներորդը)։ Այս 10 սենտավոն հատվում էր Սանտյագոյի դրամահատարանում, արծաթից։ Արտադրման թվականներն են՝ 1896 - 1920։ Ունի մի քանի ենթատեսակներ, որոնք միմյանցից տարբերվում են միայն արծաթի պարունակության չափով։ Ստորև՝ այդ ենթատեսակները՝ ստանդարտ կատալոգային համարներով և արծաթի պարունակությամբ.
- KM # 156.1 (1896) - 83,5% արծաթ
- KM # 156.2 (1899-1907) - 50% արծաթ
- KM # 156.2a (1908-1920) - 40% արծաթ
- KM # 156.3 (1915-1918) - 45% արծաթ
Կշիռը՝ 2 գրամ (1896 - 1907) և 1,5 գրամ (1908 - 1920), տրամագիծը՝ 17 մմ։
Նկարագրություն
խմբագրելԴիմերես
Դիմերեսի վրա պատկերված է ժայռի վրա թառած բացած թևերով պասկուճ, որի շուրջը (կիսաշրջանով)՝ REPÚBLICA DE CHILE (Չիլիի Հանրապետություն) մակագրությունը։
Դարձերես
Դրամի ետևի կողմում՝ դափնեպսակով ամփոփված DIEZ CENTAVOS («տասը սենտավո») գրությունը, որի տակ՝ թողարկման տարեթիվը։ Տարեթվի տակ, դափնեպսակի հիմքում՝ մուրճ և մանգաղի էմբլեմը։
Նումիզմատական արժեք
խմբագրելԱյս 10 սենտավոն որոշ նումիզմատական արժեք է ներկայացնում «չօգտագործված» վիճակի մետաղադրամների պարագայում։ Արժեքները տատանվում են 10-ից 20 ԱՄՆ դոլարի սահմաններում։ 1915 և 1916 թվականներին թողարկված դրամների արժեքն է $6,50։ Միայն մեկ ենթատեսակի 10 սենտավո դրամն է, որ ունի զգալիորեն ավելի բարձր արժեք՝ 1901 թ. դրամը՝ դրամահատարանի վրիպակով (1901-ի փոխարեն գրված է 1801)։ Այս մետաղադրամը գնահատվում է 100 դոլարի չափով։
10 սենտավո (1920 - 1941, արծաթ)
խմբագրել10 սենտավո (1975 - 1979, ալյումին)
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century). Page 192.
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (20th Century). Pages 340 - 341.