Մայիսի 1
թվական
(Վերահղված է 1 մայիսիից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Մայիս | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | 2 | 3 | 4 | |||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Մայիսի 1, տարվա 121-րդ (նահանջ տարիներին՝ 122-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 244 օր։
Դեպքեր
խմբագրել- 1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան
- 1753 - հրապարակվում է Կարլ Լինեյի «Բույսերի տեսակները» աշխատությունը
- 1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը
- 1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ
- 1884 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա
- 1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ
- 1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը
- 1945 - Բեռլինում Ռայխստագի վրա բարձրացվում է սովետական դրոշը
- 1946 - Եկատերինբուրգում բացվել է Դմիտրի Նարկիսովիչ Մամին-Սիբիրյակին նվիրված թանգարան
- 1948 - ստեղծվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը
- 1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը
- 2004 - Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Կիպրոսը, Հունգարիան, Մալթան, Չեխիան, Սլովակիան և Սլովենիան մտնում են Եվրամիության կազմի մեջ
- 2011 - Բարաք Օբաման հայտարարում է Ուսամա բեն Լադենի սպանության մասին
Ծնունդներ
խմբագրել- 1672 - Ջոզեֆ Ադիսոն, անգլիացի բանաստեղծ (մ. 1719)
- 1862 - Մարսել Պրևո, ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ (վ. 1941)
- 1881 - Պիեռ Տեյար դը Շարդեն, ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան (մ. 1955)
- 1885 - Լիդիա Դուռնովո, ռուս արվեստաբան, վերականգնող նկարիչ
- 1894 - Լուիջի Բարբեսինո, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
- 1912 - Մարիամ Պետրոսյան,հայ նկարչուհի
- 1923 - Ջոզեֆ Հելեր, ամերիկացի գրող (մ. 1999)
- 1930 - Վլադիմիր Աբրահամյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող
- 1939 - Ռոզի Արմեն, ֆրանսահայ երգչուհի
- 1946 - Ջոն Վու, հոնգքոնգցի ռեժիսոր, դրամատուրգ
- 1967 - Անդրանիկ սարկավագ Մանուկյան,երգիչ,երգահան,բանահավաք երաժիշտ
- 1969 - Ուես Անդերսոն, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
- 1978 - Մայիս Ազիզյան, հայ ֆուտբոլիստ, դարպասապահ
- 1982 - Դարիո Սռնա, խորվաթ ֆուտբոլիստ
Մահեր
խմբագրել- 408 - Արկադիոս, Բյուզանդիայի կայսր (* 337)
- 1733 - Նիկոլա Կուստու, ֆրանսիացի բարոկկո ոճի քանդակագործ
- 1873 - Դավիթ Լիվինգստոն, David Livingstone շոտլանդացի միսիոներ (* 1813)
- 1904 - Անտոնին Դվորժակ, չեխ կոմպոզիտոր (* 1841)
- 1978 - Արամ Խաչատրյան, կոմպոզիտոր (* 1903)
- 1982 - Վիլլիամ Փրիմրոուզ, շոտլանդացի թավջութակահար (* 1903)
- 2010 - Ալեքսեյ Սիսակյան, հայ սովետական ֆիզիկոս-տեսաբան
Տոներ
խմբագրել- Աշխատավորների միջազգային տոն
- Լատվիա՝ Սահմանադրության օր