1 յուան (Ցզյաննան)
Ցզյաննանի 1 յուանը Չինաստանի նախկին Ցզյաննան նահանգում տարածված դրամ էր, չինական արծաթե յուանի ստանդարտներին համապատասխանող։ (Տես՝ Ցզյաննանի յուան)։
1 յուան | |
---|---|
Երկիր | Ցզյաննան նահանգ, Չինաստան |
Արժողություն | 1 յուան կամ 1 դոլար |
Տրամագիծ | 38 - 39 մմ. |
Կշիռ | 26,6 - 27,2 գ. |
Բաղադրություն | 88 - 89 % արծաթ |
Մեկ յուան արժեք ունեցող մետաղադրամները Ցզյաննանում շրջանառության են թողվել միայն 1 տեսակով։
Դրամի մասին
խմբագրելՊատմություն
խմբագրել1 յուան դրամը հատված է արծաթից, կշիռը՝ 27 գրամ, տրամագիծը՝ 4 սմ։ Հատվել է Նանկինում, մեծ քանակով, 1898-ից մինչև 1905 թվականը։
Դիմերես
խմբագրելԴրամի երեսի կողմի կենտրոնում, շրջանակի մեջ չինարեն և մանջուրերեն հիերոգլիֆներով նշված է նահանգի անունը և փողերանոցի անունը։
Դարձերես
խմբագրելԵտևի կողմում պատկերված է չինական ավանդական վիշապը, ոլորված դիրքում։ Ներքևում՝ դրամի արժեքը (կշռի ձևով)՝ «7 մեյս և 2 կանդարին»։ Այս գրությունը Ցզյաննանի 1 յուանի որոշ տարատեսակների վրա չինարեն է, որոշների վրա՝ անգլերեն («7 MACE AND 2 CANDAREENS»)։
Աղբյուրներ
խմբագրել- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 19th Century Edition, 2nd Edition, Pages 222-223.
- Chester L. Krauze and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century), Pages 394-395.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ցզյաննանի արծաթե յուանները («վիշապ-դոլարները») - Կայքը ցուցադրում է Ցզյաննանի յուան արծաթադրամի զանազան ենթատեսակները՝ մանրամասն ծանոթագրություններով (անգլերեն)