20 000 լյո ջրի տակ (ֆիլմ, 1997)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 20 000 լյո ջրի տակ (այլ կիրառումներ)
20 000 լյո ջրի տակ ( անգլ.՝ 20,000 Leagues Under the Sea ), Village Roadshow Pictures–ի 1997 թվականին նկարահանած հեռուստաֆիլմը ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի համանուն վեպի մոտիվներով։ Ռեժիսոր Ռոդ Հարդի, սցենարիստ Բրայան Նելսոն։
20 000 լյո ջրի տակ անգլ.՝ 20,000 Leagues Under the Sea | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Թեմա | ծովահենություն |
Հիմք | Քսան հազար լյո ջրի տակ |
Թվական | 1997 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոդ Հարդի |
Սցենարի հեղինակ | Բրայան Նելսոն |
Դերակատարներ | Մայքլ Քեյն, Պատրիկ Դեմփսի, Միա Սառա և Բրայան Բրաուն |
Օպերատոր | Ջեյմս Բարթլ |
Տևողություն | 158 րոպե |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ գիտնական, Փարիզի թանգարանի խորհրդատու Պիեր Արոնաքսը զեկուցում է պատրաստում ծովագիտության ամերիկյան ակադեմիայի համար՝ դատարաններում կրկնվող դեպքերի՝ անհայտ օբյեկտի հետ բախումների մասին։ Հավաքվածնեը ծիծաղելի են համարում Արոնաքսի այն կարծիքը, որ այդ օբյեկտը կարող է լինել հսկայական նարվալ և ցրվում են։ Բրոքեր կազմակերպություններից մեկը՝ «Ստյուարտ Լայն»–ը, որը կորցրել էր իր նավը, հետաքրքվում է Արոնաքսի զեկուցումով և համոզում ԱՄՆ–ի կառավարությանը կազմակերպել արշավախումբ «Աբրահամ Լինկոլն» ռազմանավի վրա։ Դեպի Բոստոն ճանապարհի վրա Արոնաքսը վարձում է սևամորթ Կեյբ Ատուկսին։ Նավարկության ժամանակ սևամորթը կռվի է բռնվում հարպունահար Նեդ Լենդի հետ և արդյունքում երկուսն էլ դուրս են արվում նավից։ Հայտնվում է խորհրդավոր նարվալը։ Նավի կապիտանը հրամայում է սկսել հարձակում և զարմացած հայտնում է, որ նավալը պատված է «15 դյույմ հաստությւոն ունեցող զրահով»։ Նավի վրա պայթյուն է տեղի ունենում, և Արոնաքսը ևս հայտնվում է նավից դուրս։ Խորհրդավոր նավի կապիտանը երեք հերոսներին վերցնում է իր մոտ և հայտնում, որ նրանք իր գերիներն են։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Մայքլ Կեյն | խորհրդավոր նավւ կապիտանը Կապիտան Նեմո |
Պատրիկ Դեմպսի | գիտնական Պիեր Արոնաքս |
Միա Սառա | Կապիտան Նեմոյի դուստրը Մառա |
Բրայան Բրաուն | հարպունահար Նեդ Լենդ |
Ադևալե Ակինուոյե Ագբաջե | սևամորթը Կեյբ Ատուկս |
Ջոն Բաչ | Արոնաքսի հայրը Պիեր Արոնաքս |
Նիկոլաս Համոնդ | Սաքսոն |
Պետեր ՄաքՔաուլի | ադմիրալ Մակ Կետչոն |