2K Sports
2K Sports, 2K Games ընկերության մասնաճյուղ, որը զվաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Այն պատկանում է Take-Two Interactive Software, Inc կազմակերպությանը։ Կազմված է իրար միացված ստուդիաներից, Visual Concepts, որը գնվել է 2005 թվականին Sega ընկերությունից։ 2K Sports-ի կողմից մշակված և թողարկված խաղերի շեշտադրումը հիմնականում կատարվել է ամերիկյան սպորտաձևերի վրա, այդ թվում՝ NFL Football, NCAA Football, NCAA Basketball, NBA Basketball, NHL Hockey, MLB Baseball և WWE2K։
2K Sports | |
---|---|
Տեսակ | համակարգչային խաղերի հրատարակիչ |
Հիմնադրված է | հունվարի 25, 2005 |
Վայր | Նովատո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | 2K Games |
Սեփականատեր | Take-Two Interactive |
Պատմություն
խմբագրել2005 թվականի հունվարին Take-Two Interactive-ը Sega ընկերությունից 24 միլլիոն դոլարով գնեց Visual Concepts ընկերությունը, իր դուստր Kush Games ընկերության հետ։ Ինչպես նաև գործարքն իր մեջ ներառում էր որոշակի մտավոր սեփականության իրավունքներ[1]։
2K Sports-ը 2004 թվականի վերջին Microsoft Game Studios-ից գնեց Indie Built ընկերությունը և 2006 թվականի վերջին մցրեց իր կազմի մեջ[2]։ Indie Built ընկերությունը հայտնի էր իր Amped, Links և Top Spin խաղերով։ Գործարքից հետո ընկերությանը պատկանող մտավոր սեփականությունը նույնպես անցավ 2K Sports-ին։ 2K Sports-ը ունի բացառիկ իրավունք այնպիսի սպորտային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ Major League Baseball և World Poker Tour[3]։
2008 թվականի հոկտեմբերի 20-ին 2K Sports-ը թողարկում է իր առաջին նախագիծը նախատեսված անհատական համակարգիչների համար, այն է NBA 2K9։ Ընկերության հաջորդ նախագիծը դարձավ 2009 թվականի հունվարի 27-ին թողարկված MLB Front Office Manager խաղը։ 2013 թվականի հունվարի 23-ին 2K Sports-ը THQ-ից գնեց WWE-ի իրավունքները[4]։
2014 թվականի հունվարի 6-ին դադարեցվեց MLB 2K-ի թողարկումը, քանի որ MLB 2K13-ը արժանացել էր մեծ քննադատության ըստ, որի այն չէր տարբերվում շարքի նախորդ խաղից[5]։ Անկախ ամենինչից, բեյսբոլի երկրպագուները և Xbox խաղային համակարգի օգտատերերը դժգոհ մնացին ընդունված որոշումից[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Take-Two takes Sega's sports-game studios - CNET» (անգլերեն). CNET. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Take-Two helps Microsoft get out of sports game» (անգլերեն). GameSpot. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Take-Two shutters Indie Built dev studio» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «WWE Video Game License to be Acquired by Take Two - IGN» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «2K Sports pulls MLB 2K games offline, not renewing series for 2014 (update)» (անգլերեն). Polygon. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «2K Sports Scrubs Any Sign of Connection to MLB From Existence | pastapadre.com» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք 2K Sports(անգլ.)
- Պաշտոնական կայք 2K Games(անգլ.)
- 2K SportsԱրխիվացված 2010-10-23 Wayback Machine