32 ատամ
32 ատամ (Երեսուներկու ատամ), երգիծական սթենդ ափ հեռուստահաղորդում, որը ցուցադրվել է 2006–2013 թվականներին։
32 ատամ | |
---|---|
Տեսակ | հումորային հեռուստահաղորդում |
Ժանր | հումորային հաղորդաշար |
Ձևաչափ | Հումորային, Սթենդապ |
Գլխավոր դերերում | Վահագն Գրիգորյան Կարեն Բաբաջանյան Արման Խաչատրյան Գարիկ Պապոյան Արամ Սարգսյան Վաչե Թովմասյան Կարեն Սահակյան Տիգրան Գևորգյան |
Արտադրող երկիր | Հայաստան |
Լեզու(ներ) | հայերեն |
Ստեղծում | |
Վայր(եր) | Երևան |
Տեսախցիկի տեղադրում | բազմախցիկ |
Տևողություն | 40 րոպե |
Հեռարձակում | |
Ալիք | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2006-2008) Նոր ալիք (2006–2007) Շանթ ՀԸ (2008-2009) Արմենիա ՀԸ (2009–2013) |
Պատկերի ձևաչափ | 576p50 (SDTV) 1080p (HDTV) - 2012-2013 թթ․-ներ |
Ձայնային ձևաչափ | 48 kHz |
Սկզբնական եթեր | 2006 թվականի սեպտեմբերի 5 – 2013 թվականի հուլիսի 7 |
Տարեգրություն | |
Կապված ցուցադրումներ | Վիտամին ակումբ Comedy Club |
Պաշտոնական կայք |
Պատմություն
խմբագրելՀաղորդումը ստեղծվել է 2006 թվականին Վահագն Գրիգորյանի կողմից ռուսական Comedy Club հաղորդման ձևաչափով, իր մեջ ներառելով ակումբային տեսակի հումորը։ Հաղորդմանը հրավիրվել էին տարբեր հումորիստներ, որոնց որոշ մասը այդ ժամանակ մասնակցում էին ԿՎՆ–ում։ Հաղորդումը հայտնի էր իր ակումբային հումորին հարիր արտահայտչականությամբ. ներկայացվում էր հումոր առօրեական թեմաների մասին, կատարվում էին հայտնի աստղերի նմանակումներ, մանրապատումներ և թեմատիկ հումորներ, որոնք համապատասխանում էին տոն օրերին կամ հրավիրված հյուրերին։
Հաղորդումը եթեր էր հեռարձակվում Նոր Ալիք հեռուստաընկերությամբ, հետո 2007 թվականին տեղափոխվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, 1–2 տարի անց ՝ Շանթ հեռուստաընկերություն։
Տեղափոխում Արմենիա Հեռուստաընկերություն
խմբագրել2009 թվականի նոյեմբերին 32 ատամի ղեկավարության մոտ սկսեցին անհամաձայնություններ ծագել իրենց այդ ժամանակվա ցուցադրող Շանթ հեռուստաընկերության հետ[1]։ Ընթացքում սկսվեցին դատական պարզաբանումներ, որտեղ հաղորդման արտադրող Երեսուներկու Պրոդաքշնի[2] ղեկավարությունը մեղադրում էր ալիքը այդ թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին վարձատրությունը չտալու մեջ, մինչդեռ Շանթ հեռուստաընկերությունը պնդում էր, որ արտադրողը խախտել է ալիքի հետ կնքված պայմանագիրը, ըստ որի հաղորդման բացառիկ իրավունքները պատկանում էին Շանթ Հեռուստաընկերությանը։
Արդյունքում 2009 թվականի դեկտեմբերից հաղորդումը սկսվեց հեռարձակվել Արմենիա հեռուստաընկերությամբ։ 32 ատամը իր հիմնական կազմով Արմենիա TV–ի եթերում էր մինչև 2010 թվականի օգոստոսը, հետագայում շարունակելով նաև «Երեք պատ» հաղորդման ցուցադրումը այդ ալիքով։
Վիտամին ակումբի ստեղծումը
խմբագրելՇանթ հեռուստաընկերության հետ դատական գործընթացից հետո 2009 թվականի նոյեմբերին գրանցվեց «ՎԻ–ԼԻՏ» ընկերությունը[3], որն էլ, ըստ 2010 թվականի հունիսին կայացած ասուլիսի, հանդիսանում էր 32 ատամից անջատ նոր նախագծի ապագա արտադրողը[4]։ Ասուլիսից երկու ամիս անց – 2010 թվականի օգոստոսի 13–ին Շանթ հեռուստաընկերության եթերում թողարկվեց Վիտամին ակումբ նախագիծը։
2010–2013 թվականներ
խմբագրել32 ատամի նախկին կազմում մնացել էին Կարեն Բաբաջանյանը, Վահագն Գրիգորյանը և Զառա Սահակյանը, իսկ Վիտամին ակումբ տեղափոխված տղաներին փոխարինեցին լիովին նոր կազմը, որի մեջ ներառված էին Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։ Թարմացվեցին զարդարանքները, բեմը, և հաղորդաշարը զգալիորեն սկսեց տարբերվել Վիտամին ակումբից։ Սակայն, ընթացքում 32 ատամը սկսեց կորցնել իր վարկանիշերը, զիջելով այդ ժամանակ Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող Կարգին սերիալին, Yere1-ին և այլ հումորային նախագծերին, և հաղորդումը փակվեց 2013 թվականին։
«Երեք պատ» հաղորդաշարը շարունակում էր ցուցադրվել 32 ատամին զուգահեռ. հաղորդավարը դարձավ Ֆելիքս Խաչատրյանը, թարմացվեց հաղորդման զարդարանքը և բեմը, սակայն այն նույնպես առանձնակի վարկանիշներ չունեցավ, ինչի արդյունքում փակվեց հիմնական հաղորդման հետ միասին։
Ընթացքում 32 ատամից Զառա Սահակյանը տեղափոխվեց Վիտամին ակումբ, իսկ 2014 թվականի ապրիլին հաղորդման նախկին պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը և հիմնադիր Վահագն Հակոբյանը հյուրընկալեցին Վիտամին ակումբին, մասնակցելով որոշակի համարներին։ Որոշակի ժամանակ լուրեր էին շրջանառվում Վիտամին ակումբի հետ 32 ատամի նախկին անդամների հնարավոր միացման մասին, սակայն այդ լուրերը հավաստի չէին։
Հետագա ընթացք
խմբագրել32 ատամի ավարտից հետո հաղորդումը արտադրող «Երեսուներկու Պրոդաքշն»–ը որոշ ժամանակ զբաղվում էր ներկայացումների և ֆիլմերի արտադրությամբ։ Այդպես, Հանրային հեռուստաընկերության եթերում 2013 թվականին ցուցադրվում էր «Հայադարան» հաղորդումը, որտեղ հայ անվանի գրողների ստեղծագործությունները ներկայացվում էին յուրօրինակ վիդեոշարքով, բազմազանացնելով պատմվածքը։ Նաև ստեղծել են «ՍՏՈՊ» ներկայացումը և «Արամմա» լիամետրաժ ֆիլմը։
Արմենիա հեռուստաընկերությունը հեռացրեց իր Յություբյան ալիքից 32 ատամի թողարկումները, իսկ հաղորդման պաշտոնական ալիքը թաքցրեց համարյա բոլոր վիդեոները հանրությունից (որոշնելը դարձնելով հասանելի միայն հղումով), թողնելով ազատ հասանելիության տակ միայն մեկը։ Ներկայումս հաղորդման հին թողարկումներից համարները տեղարդվում են նոր պաշտոնական ալիքում, այդ թվում ՝ «Երեք պատ» հաղորդաշարի լրիվ թողարկումները։
2024 թվականի ապրիլին որոշ չափով սկսվեց հաղորդման փլուզման պատճառների շաղարկումը, որը սկիզբ առավ նույն թվականի մարտին Արմուշի ՝ Մհեր Բաղդասարյանին հարցազրույցով, որտեղ նա բացեց հաղորդման դեպի Արմենիա հեռուստաընկերություն տեղափոխման դրդապատճառները։ Հարցազրույցից հետո «պատասխան հարցազրույց» կազմակերպեց Կարեն Բաբաջանյանը, որտեղ նա ներկայացրեց իր սեփական տեսությունը 32 ատամի տեղափոխման մասին, վարկաբեկելով Արմուշին և պատասխանելով վերջինիս արգումենտներին։
Ծանոթագրությունների ցանկ
խմբագրել- ↑ Մովսիսյան, Հովհաննես (2010-01-16). ««Շանթ»-ի ու «32»-ի «հակամարտությունը» կշարունակվի դատարանում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024-10-11-ին.
- ↑ ««ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ». www.e-register.am. Վերցված է 2024-10-14-ին.
- ↑ ««ՎԻ-ԼԻՏ» ՍՊԸ, ՀՀ Կառավարության Էլեկտրոնային ռեգիստր». www.e-register.am. Վերցված է 2024-10-11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «...Պրոդյուսերը Գարիկն է, գեղարվեստական ղեկավարը` Ռոբերտ Մարտիրոսյանը, տնօրենը` Վլադիմիր Սահակյանը: ՍՊԸ-ն էլ կոչվում է “ՎԻ-ԼԻՏ”...»։ https://www.tert.am/am/news/2010/01/13/32atam/128807