ABC (ծրագրավորման լեզու)
Այս հոդվածը ABC ծրագրավորման լեզվի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ABC (այլ կիրառումներ)։
ABC, ընդհանուր նշանակության իմպերատիվ, գործընթացային, կառուցվածքային բարձր մակարդակի ծրագրավորման լեզու և IDE, որոնք մշակվել են 1987 թ․-ին Նիդերլանդների Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կենտրոնում[1]։
Տեսակ | ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու և off-side rule language? |
---|---|
Կատարման ձև | իմպերատիվ, գործընթացային, կառուցվածքային |
Առաջացել է | 1987 |
Ստեղծող | Leo Geurts, Lambert Meertens, Steven Pemberton; Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կենտրոն |
Նախագծող | Լամբերտ Մերտենս և Սթիվեն Փեմբերտոն |
Տիպիզացիա | խիստ, պոլիմորֆիզմի աջակցությամբ |
Ընթացիկ տարբերակ | մայիսի 1 2002 |
Ներշնչվել է | SETL, ALGOL 68 |
Ներշնչել է | Python, Agena |
Կայք | homepages.cwi.nl/~steven/abc/(անգլ.) |
ABC-ն ի սկզբանե ստեղծվել է այն նույն նպատակով, ինչի համար ստեղծվել են BASIC, Pascal և AWK լեզուները։ Այն նախատեսված չէր համակարգային ծրագրավորման համար։ Այն պետք է ծառայեր որպես ծրագրավորման լեզվի ուսուցման և ոչ ծրագրավորողների կողմից ամենօրյա աշխատանքում խնդիրների լուծման համար։
Հատկություններ
խմբագրելABC լեզուն աջակցում է վերևից ներքև ծրագրավորման նմուշը։
ABC-ն ունի միայն հինգ հիմնական տվյալների տիպեր, որոնք նախօրոք հայտարարման կարիք չունեն։ Տվյալների տիպերն ապահովում են հանրահաշվական անվերջ ճշտություն, տողերի և ցուցակների անսահմանափակ երկարություններ, ինչպես նաև այլ հնարավորություններ, որոնք հեշտացնում են նորեկների աշխատանքը։
ABC-ով գրված ծրագրերը չեն կարող ուղղակիորեն աշխատել ֆայլային համակարգի կամ օպերացիոն համակարգի ֆունկցիաների հետ։
Լեզվի ստեղծողներն պնդում են, որ ABC-ով գրված ծրագրերն մոտ չորս անգամ ավելի փոքր են ծավալով, քան նույն գործողություններն կատարող ծրագրերը՝ գրված C կամ Pascal ծրագրավորման լեզուներով։ Միևնույն ժամանակ դրանք հեշտ ընթեռնելի են։
ABC-ի պաշտոնական IDE-ն ներառում է խմբագրիչը, ինտերպրետատորն ու կոմպիլյատորը, որոնք հասանելի են UNIX-ի, Linux-ի, Microsoft Windows/DOS-ի, Atari-ի և Macintosh-ի համար։
Օրինակ
խմբագրելԾրագիր, որը վերադարձնում է փաստաթղթում բառերի քանակը։
PUT {} IN collection
FOR line IN document:
FOR word IN split line:
IF word not.in collection:
INSERT word IN collection
RETURN collection
Հետաքրքիր փաստեր
խմբագրելABC-ն հաճախ կապում են Python-ի հետ, քանի որ վերջինիս մշակողը՝ Գվիդո վան Ռոսումը, նախնական շրջանում աշխատում էր ABC լեզվի ստեղծման վրա[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Computer Languages History(անգլ.)
- ↑ The A-Z of Programming Languages: Python(անգլ.)
- ↑ An Interview with Guido van Rossum Արխիվացված 2012-04-15 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- A Short Introduction to the ABC Language(անգլ.) (ABC լեզվի կարճ ներկայացումը)
- ABC Programmer’s Handbook Արխիվացված 2012-07-16 Wayback Machine(անգլ.) (ABC։ Ծրագրավորողի ուղեցույց)