Age of Mythology: The Titans
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
The Titans, RTS ժանրի Age of Mythology խաղի լրացումը։ Առանցքային առանձնահատկությունն այն է, որ ատլանտիդացիների նոր քաղաքակրթությունը ունի իր սեփական դիցաբանությունը։ Լրացումը միացնելու համար պարտադիր է ունենալ խաղի օրիգինալ տարբերակը։
Age of Mythology: The Titans | |
---|---|
Մշակող | Ensemble Studios |
Հրատարակիչ | Microsoft Studios |
Սերիայի մաս | Age of Mythology? |
Թողարկման թվական | սեպտեմբերի 30, 2003 |
Պլատֆորմներ | Windows[1] |
Վերջին տարբերակ | 1.03 |
Ժանր | ստրատեգիական խաղ իրական ժամանակում |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 12 |
ESRB | ESRB T |
Կրիչ | CD-ROM |
Կառավարում | ստեղնաշար |
🌐 | microsoft.com/games/titans/ |
Age of Empires Վիքիպահեստում |
Նորամուծություններ
խմբագրելՆոր քաղաքակրթություն
խմբագրել- Ատլանտիդացիներ
Նոր ժողովրդի հիմնական տարբերակիչ առանձնահատկությունն է առանձին հերոսների բացակայությունը, լրացուցիչ վճարի դիմաց հերոս կարող է դառնալ յուրաքանչյուր զինվոր կամ քաղաքացի։ Օրհնություն ռեսուրսը ավելանում է ավտոմատ կերպով, իսկ արագությունը կախված է քաղաքային կենտրոններից։ Բացի այդ Ատլանտիդայի գյուղացիները ավելի տանկ և ավելի արագ են կառուցում, բայց անմիջապես բոլոր արդյունահանված ռեսուրսենրը վերադարձնում են խաղացողի պահոց։ Տների փոխարեն կառուցում են կալվածքներ, որոնք ավելի դիմացկուն են, բայց թանկ և ի տարբերություն տների դրանց մաքսիմալ թիվը 5 կալվածքն է։
Նոր միավորներ
խմբագրել- Տիտաններ
Տիտանները բավականաչափ հզոր և միաժամանակ թանկ միավորներ են։ Նրանք հաջողությամբ դիմակայում են բոլոր տեսակի զորքերին, բացառությամբ հերոսներին, հսկայական վնաս են հասցնում կառույցներին։ Նրանք տիրապետում են շրջանաձև հարձակման ցրելով հակառակորդին։ Տիտանները շատ թույլ են թռչող միավորների դեմ, այնպես որ միայն կարող են ոչ շատ հեռավորության վրա սպանել թռչյուններին։
Այս ամենի հետ մեկտեղ Տիտանների դեմ շատ դժվար է։ Սկզբից պետք է հասնել վերջին դար, որը կապված է ոչ փոքր ծախսերի հետ։ Հետո քաղաքային կենտրոնում ուսումնասիրել հատուկ տեխնոլոգիա։ Եվ միայն հետո հնարավորություն կլինի բացել տիտանի դարպասները և այնտեղ երկար շինարարություններից հետո հայտնվում է տիտան։ Տիտանը զբաղեցնում է 20 միավոր բնակչություն, համեմատության համար գյուղացին զբաղեցնում է մեկ միավոր, սովորական զինվորը երկու, իսկ առասպելական զինվորները մինչև 5։
Ատլանտիդայի բանակ
խմբագրելԱտլանտիդացիները ունեն ունիկալ կառուցվածք «Հատուկ զորանոց», հատուկ միավորներ արտադրելու համար, փակ տակ գտնվող որոշ զինվորներ՝ հետևակ, հեծելազոր կամ նետաձիգ, խաղացողի օգնությամբ ազատվում են բանտերից և միանում նրան։
- Հետևակ
- Մուրմիլլոն (լատիներեն «Ծովային ձկներ»), ատլանտների կանոնավոր հետևակը, ովքեր զինված են գլադիուսով և պատված են թեփուկավոր զրահով։ Գլուխը պաշտպանում է գլադիատորական սաղավարտը։ Կարելի է ասել, որ մուրմիլլոնը խաղում հանդիսանում է գլդաիատորի նմանակումը։ Էֆֆեկտիվ է ձիավորների դեմ պայքարում։
- Ֆանատիկ, էլիտ հետևակ, էֆֆեկտիվ է բոլոր թշնամիների դեմ։ Գալիական «իրոկեզ», ունի երկու սուր մեկը երկար մյուսը նաման է դագայի։
- Կործանիչ, ծանր հետևակ, էֆֆեկտիվ է շինությունների դեմ։ Զինված է եռաժանի ուղղանկյուն հռոմեական վահանով։ Զգեստավորված է զենք ու զրահով և թիկնոցով։ Կրկին նմանակում այս անգամ ռետիառներին։
- Հրաձիգ
- Արկուս (լատիներեն «Հրաձիգ, նետ»), ստանդարտ հրաձիգներ նման հունական տոկսոտներին։ Ունի երկար նետ, փոքր վահան, օղազրահ և սրածայր սաղավարտ։
- Հեծելազոր
- Կոնտար, կանոնավոր հեծելազոր։ Նման է ասպետի, ունի ծանր օղազրահ և նիզակ։ Գլուխը պահում է սաղավարտը, որը նման է հունական սաղավարտներին։
- Տուրմա, հրաձիգ հեծելազոր, էֆֆեկտիվ են նետաձիգների դեմ։ Զինված է փոքր վահանով և նետով։ Ունի ստանդարտ թեփուկավոր զրահ, հելլենական սաղավարտ։ Նշանակությունը ամբողջովին հայտնի չե, տուրմաները կռվում են ձիու վրա։
- Հրետանի
- Հիերոբալիստա, թեթև հրետանի, որը պայքարում է հետևակի դեմ։ Կրում է բալիստներ և «օռգան»։
Ատլանտիդացիների աստվածները
խմբագրելՀնադարյան դարաշրջան
Դասական դարաշրջան
Հերոսական դարաշրջան
Առասպելական դարաշրջան
Սյուժե
խմբագրելԿամպանիայի գլխավոր հերոսը, Արկանտի որդի Կաստորն է, որը հորմահից հետո լինելով առաջնորդը կորցրել էր ատլանտիդայի մայրցամաքը։ Առաջին մասի ավարտից անցել էր 10 տարի, ատլանտիդացիները թափառում էին օտար տարածքներում։ Նրանց մի մասը Կաստորի ղեկավարությամբ գտնվում էր Սկանդինավյան թերակղզում։ Խաղը սկսվում է այնտեղից , որ ծովային անդունդում հայտնվում է Կռոնոսի դեսպանորդը։ Կաստորը համաձայն Կռոնոսի տեսիլքի պետք է գտնի երկնային անցումը, որը ունակ է ատլանտիդացիներին տեղափոխել պտղաբեր շրջան։ Այդ շրջանում, որը կոչվեց Նոր Ատլանտիդա արդեն ապրում են հույներ, ովքեր հարձակվեցին ատլանտիդացիների վրա տիտաններին երկրպագլու համար, բայց նրանք նոր աստվածների օգնությամբ արագ կերպով դուրս շպրտեցին թշնամուն և հաստատվեցին այդ տարածքում։ Որպեսզի վրեժ լուծի մյուս հույներից, իսկ հետո իմանա ագրեսիայի պատճառը։ Կաստորը բանակով գնում է Հունաստան որտեղ հարձակվում է տեղ վախկոտ գենեռալ Մելագիյայի վրա։ Ատլանդացիները ոչնչացնում են հույների բանակը և սպանում գենեռալին։ Քանի որ հույներին օգնության են հասնում սկանդինավցիները և եգիպտացիները, նրանց ևս բաժին է հասնում ատլանտիդացիների զայրույթը։ Ատլանտիդացիների մի մասը Կաստորի ղեկավարությամբ գնում է Սկանդինավիա և ոչնչացնում Օդինի աշտարակը։ Մյուս մասը գողանում են 4 սրբազան մասունքները։ Հունաստան հասնելով Կռոնոսը պատմում է, որ եգիպտացիները և սկանդինավները լողացել են դեպի տուն և նաև, որ նա գտել է երկնային անցումը։ Անցնելով պորտալը Կաստորը իմանում է, որ ընկել է Օլիմպիա լեռան ստորոտը։ Ատլանտիդացիները սպանում են բոլոր Օլիմպիայի հետևորդներին և բարձրանում է լեռան ծայրը ու վերադառնում Հունաստան։ Հունաստանում Կաստորը իմանում է, որ նրան խաբել են և Կռոնոսը նպատակաուղղված իրեն ուղարկել է լեռան մոտ, որպեսզի թուլացնի օլիպիացիներին։ Իրենց գործողություններով օլիպիացի աստվածների դեմ ատլանտիդացիները ակամա հզորացրել են տիտաններին և նրանցից փոքրը Պրոմեթևսի գլխավորությամբ արթնացան։ Կաստորի վրա հարձակվեցին ատլանտիդացիները, վերափոխված Կռոնոսի հետ։ Ամանրան և Այաքսը ազատում են Կաստորին և նրանք միասին սկսում են ոչնչացնել Ցերբեր տիտանին, իսկ հետո Ֆոլստագի օգնությամբ սպանում են սկանդինավյան տիտանին։ Վերադառնալով Հունաստան հերոսները բարի տիտանիդա Գեայի օգնությամբ սկզբից սպանում են Պրոմեթևսին , իսկ հետո վերադառնում Նոր Ատլանտիդա։ Իմանալով, որ ատլանտիդացիների վրա հարձակվել են ավտոմատոնները, նրանք սպանում են վերջիններին և անցնում երկնային անցումով։ Երկնային անցումով անցնելով հերոսները հայտնվում են Հին Ատլանտիդայում, այնտեղ իմանում են, որ արթնացել է ամենահզոր տիտան Կռոնը։ Կռոնը սկսում է ոչնչացնել ատլանտիդացիների կառույցները, բայց այդ ժամանակ հայտնվում է Գեան, որը Կռոնին ուղարկում է Տարտար։ Գեան նորից մտնում է հողի մեջ, իսկ իսկ հերոսները փախուստի դիմող Կռոնոսին սպանում են։ Այտտեղ հայտնվում է Արկանտը, որը ասում է Կաստորին, որ նա է Ատլանտիդայի ղեկավարը և նա պետք է ժողովրդին տանի զարգացման ճանապարհով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Redump.org — USA.
Հղումներ
խմբագրելПрохождение игры. Журнал «Лучшие компьютерные игры», декабрь 2003 г. Արխիվացված 2008-11-02 Wayback Machine