Android 6.0 Marshmallow
Android 6.0 Marshmallow[2][3], Անդրոիդ բջջային օպերացիոն համակարգի տարբերակ, որը ներկայացվել էր 2015 թվականի մայիսի 28-ին Google I/O կոնֆերենսի ժամանակ։ Այն ունի մի շարք նորամուծություններ և ֆունկցիաներ, որոնք տարբեվրում են իրենց նախորդից՝ Android Lollipop-ից[4]։
Android 6.0 Marshmallow-ի սկզբնական էկրանը | |
Տեսակ | ՕՀ, բջջային օպերացիոն համակարգ և software version? |
Ստեղծող | Google, Open Handset Alliance |
Ընտանիք | Android |
Առաջին թողարկում | հուլիսի 20, 2015[1] |
Առկա է | Բազմալեզու |
Ինտերֆեյս | Material Design |
Արտոնագիր | ազատ ծրագրային ապահովում և Android Open Source Project |
Զարգացման կարգավիճակ | Ակտիվ մշակվում է |
Մասն է | Android տարբերակների ցանկ |
Նախորդ | Android Lollipop |
Հաջորդ | Android Nougat |
Անվանված է | Մարշմելոու |
Կայք | Պաշտոնական կայք |
Android Marshmallow Վիքիպահեստում |
Նորամուծություններ
խմբագրելԱռաջին հայացքից՝ Android Marshmallow-ը շատ չի տարբերվում Android Lollipop-ից։ Material Design հասկացությունը՝ լիովին պահպանվել է[5]։
Երևացող տարբերություններից կարելի է նշել հետևյալները՝
- Սարքի բացումը՝ մատնահետքի օգնությամբ
- Google Now On Tap ֆունկցիայի աջակցում
- 2 Սիմ-քարտերի բնականոն աջակցում
- Doze տեխնոլոգիան ընդունակ է քչացնել ֆոնային հավելվածների մարտկոցի էներգիայի օգտագործումը
- Օգտվողի գաղտնիության կենտրոն - անձնական տվյալների և սարքի ֆունկցիաների հասանելիության կառավարում
- Project Brillo - «խելացի» տան հետ աշխատանքի համակարգ
- Բազմապատուհանային ռեժիմ[6]
- Կարգավորումներում՝ յետնային ֆոնի գույնի փոփոխման հնարավորություն՝ բացից դեպի մուգ (միայն մշակողների համար, չի աշխատում փորձնական տարբերակում)[7]
- Հայտնվեց Apple Pay-ի նմանական հավելված՝ Android Pay[8]
- Թարմացված զատկային ձու, որը հայտնվում է Android-ի տարբերակի վրա 4-5 անգամ սեղմելուց հետո
- USB-ով այլ սարքի լիցքավորման հնարավորություն[9]
- Ոչ մեծ թվով ներ անիմացիաներ
- System Tuner UI՝ թաքնված մենյու, որը թույլ է տալիս տեսնել մարտկոցի լիցքի տոկոսները և օգտագործել արագ կարգավորումները
Թարմացում
խմբագրելNexus 5-ը, Nexus 6-ը, Nexus 7-ը (2013), Nexus 9-ը և Nexus Player-ը՝ եղել են առաջին սարքերը, որոնք ստացել են օպերացիոն համակարգի հետևյալ տարբերակը(Android 6.0)։ Անմիջական թարմացում կարելի է կատարել Android 5.0-ից և 5.1-ից[10]։ Nexus-ից հետո թարմացումը մատչելի դարձավ Asus-ի ֆլագմանային սմարթֆոնների համար[11], ինչպես նաև Alcatel-ի, Սամսունգի, HUAWEI-ի, HTC-ի, Sony-ի, LG-ի, OnePlus-ի և Xiaomi-իի համար[12]։ Նույնպես մատչելի կդառնա ներկառուցված ծրագրային ապահովման շնորհիվ[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Android M Developer Preview & Tools — 2015.
- ↑ «Develop a sweet spot for Marshmallow: Official Android 6.0 SDK & Final M Preview». Android developers Blog. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Android M's name is Marshmallow». The Verge. Vox Media. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Chester, Brandon. «Google Announces Android M At Google I/O 2015». Anandtech. Purch, Inc. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Google announces Android M, available later this year». The Verge. Vox Media. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «В Android M появился мультиоконный режим». Արխիվացված է օրիգինալից 2015-06-03-ին. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ «55 нововведений!». Արխիվացված է օրիգինալից 2015-08-21-ին. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ «Много новых «фишек» представили на конференции Google». Արխիվացված է օրիգինալից 2015-08-21-ին. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ Android M
- ↑ «Новый Андроид получат другие «Нексусы»». Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին. Վերցված է 2017-01-08-ին.
- ↑ «ASUS Lists Which ZenFone Devices Will Get An Android Marshmallow Update Soon-ish».
- ↑ «Какие устройства получат Android 6.0 Marshmallow?» (ռուսերեն). AndroidLime. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Обновление через прошивку Android 6 Marshmallow». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.