BBC News, կրճատ՝ «Բի-բի-սի Նյուզ», բրիտանական Բրիտանական հեռարձակման կորպորացիայի բաժին[1], որը հավաքում և հեռարձակում է նորություններ և գործում որպես լրատվական ծառայություն։

BBC News
🌐bbc.co.uk/news
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա Լոնդոն
Հեռարձակման գոտիողջ աշխարհ
Հեռարձակման լեզուանգլերեն
ՍեփականատերՄիացյալ Թագավորություն
2008-2019

BBC News-ը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հեռարձակվող լրատվական կազմակերպությունը և օրական իրականացնում է մոտ 120 ժամ ռադիո և հեռուստատեսային հեռարձակում, ինչպես նաև իրականացնում առցանց ինտերնետային հաղորդում[2][3]։ Ծառայությունը ունի 50 նորությունների գրաենյակներ այլ երկրներում և ավելին քան 250 թղթակիցներ ամբողջ աշխարհում[4]։ 2018 թվականի հունվարից BBC News-ի Նորությունների և իրադարձությունների տնօրենն է Ֆրան Անսֆորդը[5][6]։

Բաժնի տարեկան բյուջեն գերազանցում է 350 միլիոնը, ունի ավելին քան 3,500 աշխատակից, որոնցից 2,000 լրագրողներ են[2]։ BBC News-ի տեղական, գլոբալ և առցանց նորությունների բաժանմունքները աշխատում են Եվրոպայի ամենամեծ նորությունների գրասենյակում՝ Բրոդքասթինգ Հաուզ-ում, որը գտնվում է կենտրոնական Լոնդոնում։ Պառլամենտական նորությունները նախապատրաստվում և հաղորդվում են Միլլբանկի գրասենյակից Լոնդոնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «News Group Senior Management». BBC. 2014 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 Boaden, Helen (2004 թ․ նոյեմբերի 18). «NewsWatch – About BBC News – This is BBC News». Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Content». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
  4. Herbert J, John. «Practising Global Journalism: Exploring Reporting Issues Worldwide». 11 February 2011. CRC Press, Chapter 1, Page 24. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին.
  5. Former Times editor James Harding to be news boss at BBC, Gordon MacMillan, MediaWeek, London, 16 April 2013. Retrieved: 16 April 2013.
  6. https://www.bbc.co.uk/news/entertainment-arts-42365321

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BBC News» հոդվածին։