BESTie
BESTie (կոր. 베스티), հարավկորեական աղջիկների խումբ, որը բաղկացած է չորս անդամներից։ Ստեղծվել է YNB Entertainment ձայնագրման լեյբլի կողմից։ Ներկայիս երեք անդամները եղել են EXID խմբի անդամ, միայն թե ստիպված են եղել հեռանալ խմբից անձնական խնդիրների պատճառով։ Որոշ ժամանակ անց, երեք անդամներին միացավ վերապատրաստվող S.M. Entertainment- ից։ Խումբ իր մասին տեղեկացրել է 2013 թվականի հուլիսի 11- ին, առաջին անգամ ելույթ ունենալով«Pitapat» երգով։
BESTie | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ |
Գործունեություն | 2013 թվականներկա ժամանակ |
Լեյբլ | YNB Entertainment |
Կապված | EXID KNK |
Կայք | YNB Entertainment |
Անդամներ | |
Կան Հե Յեոն ՈՒ Ջի Դա Հե Հե Ռյոն | |
BESTie Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՄինչ առաջնաելույթ
խմբագրելՀեյոնը, Ուջին և Հեռյոնը առաջնաելույթ են կատարել EXID խմբի կազմում, AB Entertainment ներքո երեք ուրիշ անդամների հետ և թողարկել են իրենց առաջնաելույթային սինգլը «Holla» («Whoz That Girl») անվանումով։ Աղջիկները ներկայացել են EXID խմբի կազմում, մոտ երկու ամիս, որից հետո լքել են խումբը անձնական պատճառներով[1][2]։ Հեռյոնը ցանկացել է շարունակել իր դերասանի կարիերան, քանի որ դեռ փոքր տարիքում նա սկսել է մասնակցել հեռուստասերիալների նկարահանումների. նրա առաջին դերը նա խաղացել է «Sharp» և «Magic Kid Masuri» սերիալներում, 10 տարեկանում[3]։ 2013 թվականի գարնանը նա խաղացել է Պակ Հյոնն Սիկի աղջկա դերը Nine: Nine Time Travels դրամայում, որը ցուցադրվել է tvN հեռուստաալիքով[4]։
2013 — 2015 թվական։ Առաջնաելույթ և Excuse Me
խմբագրելBESTie առաջնաելույթ է ունեցել 2013 թվականի հուլիսի 11- ին «Pitapat» երգով։ Աղջիկներ հետ երաժշտական տեսահոլովակում նաև նկարահանվել են Ջո Կվոնը և Յու Սե Յունը։ Հուլիսի 12- ին KBS հեռուստաալիքի Music Bank հաղորդման ընթացքում խումբը առաջին անգամ ելույթ է ունեցել կենդանի ձայնով[5]։ 16 октября BESTie снова вышли на сцену с песней «Love Options»(кор. «연애의 조건»);[6] Կենդանի ելույթը կայացել է նույն օրը M! Countdown հաղորդման ժամանակ Mnet հեռուստաալիքով[7]։
Դեկտեմբերի 12- ին ներկայացվել է ևս մեկ սինգլ «Zzang Christmas» անվանումով։ Տեսահոլովակը ոճավորված է ամանորյա թեմայով, որը թողարկվել է դեկտեմբերի 16- ին YouTube- ում[8]։
2014 թվականի փետրվարի 28- ին թողարկվել է թվով չորրորդ միանձնյա սինգլը «Thank You Very Much» անվանումով[9][10]։
Հունիսի 27- ին BESTie խումբը Ջիմինի, ՉոԱյի, Չանմիի և Հեջոնի հետ միասին [AOA խմբից Girl’s Day խմբի հետ կատարել են «Girls’ Generation» խմբի«Mr. Mr.» երգը Music Bank հեռուստահաղորդման ժամանակ։
Առաջին մինի ալբոմը Hot Baby անվանումով ներկայացվել է հուլիսի 28- ին[11]։ Երեք օր անց YouTube- ում ներբեռնվել է "Hot Baby" երաժշտական տեսահոլովակը։ Օգոստոսի 29- ին խումբը թողարկել է թվային մինի ալբոմը, որը իր մեջ ընդգրկում էր նոր «I Need You» սինգլը, կազմված Duble Sidekick և HomeBoy երգերից։ Որպես շնորհակալություն իրենց երկրպագուներին, իրենց նվիրվածության համար BESTie կատարել է «I Need You» սինգլը M! Countdown ժամանակ, թողարկման հաջորդ օրը[12][13]։
Որպես հաջողակ տարվա ավարտ, դեկտեմբերի 19- ին BESTie կատարել է Super Junior խմբի «Mamacita» երգը Music Bank հեռուստահաղորդման ժամանակ։ [14]
2015 թվականի մայիսի 8- ին, BESTie թողարկել է երկրորդ մինի ալբոմը «Love Options» անվանումով և երաժշտական տեսահոլովակ «Excuse Me» երգի համար։ Թողարկումից մեկ ամիս անց, «Excuse Me» երգի դիտումների քանակը YouTube- ում հասել է 28 միլիոնի, այդպես դարձնելով ամենադիտված տեսահոլովակը, որը ձայնագրել է BESTie խումբը։ Տեսահոլովակը զբաղեցրել է չորրորդ տեղը «Most Viewed K-Pop Videos in America» մայիսյան ցուցակում և վեցերորդ հորիզոնականը «Most Viewed K-Pop Videos around the World» մայիսյան ցուցակում։ 2015 թվականի հունիսի 2- ին, BESTie զբաղեցրել է չորրորդ տեղը «The Show»' երաժշտական հաղորդումում։
2015 թվականի օգոստոսի 29- ին BESTie մասնակցել է ամենամյա «Feel Korea in New Delhi» շրջագայությանը Հնդկաստանում, որտեղ ելույթ է ունեցել իր երգերով Sirifort Auditorium- ում, Նյու Դելի քաղաքում։[15]
Անդամներ
խմբագրելԽմբի ստեղծվելուց ի վեր խմբի կազմը չի փոխվել, սակայն ունի իր հատուկ պատմությունը։ Երեք անդամները Յու Ջի(Չոն Յու Ջի), Դա Մի(Կան Հե Յոն) և Հե Ռյոն(Նա ՀԵ Ռյոն) եղել են EXID խմբի անդամ, միայն թե հեռացել են խմբի կազմից անհայտ պատճառներով։ однако покинули состав по неизвестным причинам. Ենթադրաբար, անդամները ծրագրել են զարգանալ ֆիլմագրության մեջ և մասնակցել տարբեր տեսակի նկարահանումների (դոռամաներ, սիթքոմներ և այլն)։ Միայն թե, որոշ ժամանակ անց, 2013 թվականի հուլիսի 11- ին BESTie խումբը առաջնաելույթ է կատարել չորս անդամներից կազմված, EXID խմբի նախկին երեք անդամներին միացել է Դա Հեն(Սոն Դա Հե), ով վերապատրաստվել է S.M. Entertainment- ում
Յուջի (Uji) | Հեյոն (Hyeyeon) | Հեռյոն (Haeryung) | Դահե (Dahye) | |
Չոն Յու Ջի (կոր. 정유지) | Կան Հե Յոն (կոր. 강혜연) | Նա Հե Ռյոն (կոր. 나해령) | Սոն Դա ՀԵ (կոր. 송다헤) | |
2 հունվարի 1991 թվական | 8 դեկտեմբեր 1990 թվական | 11 նոյեմբեր 1994 թվական | 12 հունիս 1993 թվական | |
Հարավային Կորեա | Հարավային Կորեա | Հարավային Կորեա | Հարավային Կորեա | |
Գլխավոր վոկալիս | Լիդեր | Մակնե | Գլխավոր պարող |
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելԱնվանում | Подробности | Զբաղեցրած հորիզոնականը չարթերում | Վաճառք |
---|---|---|---|
KOR | |||
Hot Baby |
|
7 |
|
Love Emotion |
|
8 |
|
"—" նշանը, նշանակում է, որ ալբոմը չարթերում ոչ մի հորիզոնական չի զբաղեցրել |
Սինգլներ
խմբագրելԹվական | Անվանում | Զբաղեցրած հորիզոնականը չարթերում | Վաճառք | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
KOR |
KOR Hot 100 | ||||
2013 | «Pitapat» | 84 | 90 |
|
Pitapat (сингл) |
«Love Options» | 113 | — |
|
Hot Baby | |
«Zzang Christmas» (Յու Սե Յունի հետ միասին) |
130 | — |
|
Zzang Christmas (сингл) | |
2014 | «Thank You Very Much» | 53 | 74 |
|
Hot Baby |
«Like A Star» | — | — | |||
«Hot Baby» | 53 | — |
| ||
«I Need You» | 74 | — |
| ||
2015 | «Excuse Me» | 74 | — |
|
Love Emotion |
"—" նշանը, նշանակում է, որ սիինգլը չարթերում ոչ մի հորիզոնական չի զբաղեցրել |
Տեսահոլովակներ
խմբագրելԹվական | Անվանում | Բեմադրող | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2013 | «Pitapat» | Ջու Հի Սուն[28] | |
«Love Options» | |||
«Zzang Christmas» | |||
2014 | «Thank U Very Much» | Հոնգ Ուն Կի[29] | |
«Like a Star» | |||
«Hot Baby» | |||
2015 | «Love Letter» | Յու Ջի (The Channels մասնակցությամբ) | |
«Excuse Me» | Հոնգ Ուն Կի[30] |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելԹվական | Մրցանակ | Անվանակարգ | Թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Golden Disk Awards | Հաջորդ սերնդի մրցանակ[31] | BESTie | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Artists Search > BESTie (베스티)" Արխիվացված 2017-07-31 Wayback Machine.
- ↑ "EXID(이엑스아이디), 유지·다미·해령 OUT 새 멤버 IN '5인조 체제'" Արխիվացված 2015-09-14 Wayback Machine
- ↑ "My Name is, 베스티 (1)" Արխիվացված 2015-07-06 Wayback Machine.
- ↑ "베스티 해령, 게임 모델 발탁, 대세 입증".
- ↑ Hong, Grace Danbi (July 12, 2013).
- ↑ "My Name is, 베스티 (2) 베스티랑 친구하실래요?" Արխիվացված 2019-06-02 Wayback Machine
- ↑ Lee Jeong-hyeon (October 18, 2013).
- ↑ "유세윤-베스티 합작 캐롤 ‘짱 크리스마스’ 뮤비 현장컷 공개".
- ↑ "이단옆차기 "베스티, 올 한해 가장 눈 부시게 발전할 걸그룹"".
- ↑ Jin Eun-soo (February 24, 2014).
- ↑ Park Soo-jeong (July 22, 2014).
- ↑ Lee Sun-min (August 27, 2014).
- ↑ Kim Hyung Woo (September 1, 2014).
- ↑ "Performances From EXO, SISTAR, TaeTiSeo, BEAST & More On The December 19th Year End 'Music Bank' Episode".
- ↑ "India is about to receive their love for the Hallyu Wave with 2015 Feel Korea concert in New Delhi" Արխիվացված 2017-08-05 Wayback Machine.
- ↑ "Gaon Album Chart".
- ↑ "2014년 08월 (August 2014) Album Chart".
- ↑ "2015년 상반기 총결산 (First half of 2015) Album Chart (Domestic)".
- ↑ "Gaon Digital Chart".
- ↑ "Korea K-Pop Hot 100" Արխիվացված 2014-10-09 Wayback Machine.
- ↑ "Gaon Download Chart - 2013년 7월 (July 2013)".
- ↑ "Gaon Download Chart - 2013년 10월 (October 2013)".
- ↑ Total sales for "Zzang Christmas":
- ↑ Total sales for "Thank U Very Much":
- ↑ Total sales for "Hot Baby":
- ↑ Total sales for "I Need You":
- ↑ Total sales for "Excuse Me":
- ↑ 걸그룹 베스티, 데뷔 싱글 '두근두근' 발표 (in Korean).
- ↑ 베스티, 티저 공개하고 컴백 카운트다운. 여전히 에너지 넘치네! (in Korean).
- ↑ 컴백 베스티… 속옷을 겉옷위에? 해괴하고 섹시한 '슈퍼맨' 패션 (in Korean).
- ↑ Hong Jung Won (January 16, 2015).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BESTie» հոդվածին։ |