c-քվարկ, հմայված քվարկ (որտեղից էլ նշանակումը՝ անգլ.՝ charm՝ հմայք, ըստ զանգվածի մեծության երրորդ քվարկը, տարրական մասնիկ։ Հմայված քվարկները հայտնաբերվել են հադրոններում՝ քվարկներից կազմված ներատոմային մասնիկներում։ Հմայված քվարկ պարունակող հադրոններից են ψ-մեզոնը, D-մեզոնը, հմայված սիգմա-բարիոնը և այլն։

c-քվարկ
հմայված քվարկ
Ենթադասքվարկ և տարրական մասնիկներ
Տեսակներատոմային մասնիկ
ԿազմությունՏարրական մասնիկ
ՎիճակագրությունՖերմիոնային
ՍերունդԵրկրորդ
Հիմնարար փոխազդեցություններԷլեկտրամագնիսականություն
Ձգողականություն
Թույլ
Ուժեղ
Նշանակումըc
Հակամասնիկc-հակաքվարկ, հմայված հակաքվարկ
ՏեսությունՇելդոն Գլեշոու, Իոանես Իլոպուլոս, Լուչիանո Մայանիի, 1970 թ.
ՀայտնագործումԲերթոն Ռիխտեր (SLAC), Սամուել Թինգ (BNL), 1974 թ.
Զանգված1.29 ԳէՎ/c2[1]
ՏրոհումՏարօրինակ քվարկ (~95%), Ներքև-քվարկ (~5%)[2][3]
Էլեկտրական լիցք+23 e
Սպին12
Զույգություն1
Մոնտե Կարլո դրույթով համար4

Տարօրինակ քվարկի հետ միասին հմայված քվարկը պատկանում է տարրական մասնիկների երկրորդ սերնդին։ Էլեկտրական լիցքը +23 e է, զանգվածը՝ մոտ 1.29 ԳէՎ/c2[1]։ Մյուս բոլոր քվարկների նման հմայված քվարկը ½ սպինով ֆերմիոն է և մասնակցում է բոլոր չորս հիմնարար փոխազդեցություններին՝ գրավիտացիային, էլեկտրամագնիսականությանը, թույլ և ուժեղ փոխազդեցություններին։ Հմայված քվարկի հակամասնիկը հմայված հակաքվարկն է (անգլիալեզու գրականության մեջ կոչվում է նաև հակահմայված քվարկ կամ պարզապես հակահմայք), որը տարբերվում է նրանից միայն որոշ մեծությունների նշանով։

Այս չորրորդ քվարկի գոյությունը մոտ 1964 թ. կանխագուշակել են մի շարք գիտնականներ (օրինակ՝ Ջեյմս Բյորկենը և Շելդոն Գլեշոուն[4]), սակայն կանխատեսումը սովորաբար վերագրվում է Շելդոն Գլեշոուին, Իոանես Իլոպուլոսին և Լուչիանո Մայանիին 1970 թ. (ԳԻՄ-մեխանիզմ)[5]։ Հայտնաբերված առաջին հմայված մասնիկը (հմայված քվարկ պարունակող մասնիկը) փսի-մեզոնն էր, որը հայտնաբերվեց Ստանֆորդի գծային արագացուցչային կենտրոնում (SLAC), Բերթոն Ռիխտերի ղեկավարությամբ[6], մեկ ուրիշ հայտնաբերում գրանցվեց Բրուքհեյվնի ազգային լաբորատորիայում (BNL), Սամուել Թինգի ղեկավարությամբ[7]։

1974 թ. փսի-մեզոնի, հետևաբար (հմայված քվարկի) հայտնագործումը սկիզբ դրեց մի շարք կարևորագույն հայտնագործությունների, որոնք միասին հայտնի են ֆիզկայի Նոյեմբերյան հեղափոխություն անունով։

Հմայված քվարկ պարունակող հադրոններ

խմբագրել

Հմայված քվարկ պարունակող հադրոններից են՝

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 K. Nakamura et al. (Particle Data Group) (2011). «PDGLive Particle Summary 'Quarks (u, d, s, c, b, t, b', t', Free)'» (PDF). Particle Data Group. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 8–ին-ին.
  2. Carl Rod Nave. «Transformation of Quark Flavors by the Weak Interaction». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6–ին-ին. «The c quark has about 5% probability of decaying into a d quark instead of an s quark.»
  3. K. Nakamura; և այլք: (2010). «Review of Particles Physics: The CKM Quark-Mixing Matrix» (PDF). J. Phys. G. 37 (75021): 150. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author2= (օգնություն)
  4. B.J. Bjorken, S.L. Glashow; Glashow (1964). «Elementary particles and SU(4)». Physics Letters. 11 (3): 255–257. Bibcode:1964PhL....11..255B. doi:10.1016/0031-9163(64)90433-0.
  5. S.L. Glashow, J. Iliopoulos, L. Maiani; Iliopoulos; Maiani (1970). «Weak Interactions with Lepton–Hadron Symmetry». Physical Review D. 2 (7): 1285–1292. Bibcode:1970PhRvD...2.1285G. doi:10.1103/PhysRevD.2.1285.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. J.-E. Augustin; Boyarski, A.; Breidenbach, M.; Bulos, F.; Dakin, J.; Feldman, G.; Fischer, G.; Fryberger, D.; Hanson, G.; Jean-Marie, B.; Larsen, R.; Lüth, V.; Lynch, H.; Lyon, D.; Morehouse, C.; Paterson, J.; Perl, M.; Richter, B.; Rapidis, P.; Schwitters, R.; Tanenbaum, W.; Vannucci, F.; Abrams, G.; Briggs, D.; Chinowsky, W.; Friedberg, C.; Goldhaber, G.; Hollebeek, R.; Kadyk, J.; Lulu, B. (1974). «Discovery of a Narrow Resonance in e+e Annihilation». Physical Review Letters. 33 (23): 1406. Bibcode:1974PhRvL..33.1406A. doi:10.1103/PhysRevLett.33.1406.
  7. J.J. Aubert; և այլք: (1974). «Experimental Observation of a Heavy Particle J». Physical Review Letters. 33 (23): 1404. Bibcode:1974PhRvL..33.1404A. doi:10.1103/PhysRevLett.33.1404.

Գրականություն

խմբագրել
  • R. Nave. «Quarks». HyperPhysics. Georgia State University, Department of Physics and Astronomy. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
  • A. Pickering (1984). Constructing Quarks. University of Chicago Press. էջեր 114–125. ISBN 0-226-66799-5.