Crédit Agricole
Crédit Agricole (արտասանվում է Կրեդի ագրիկոլ), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, որը BNP Paribas-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է ֆրանսիական բանկային շուկայի «մեծ քառյակը»։ Մեծությամբ Ֆրանսիայի երկրորդ, Եվրոպայի երրորդ և աշխարհի տասներորդ բանկն է[6]։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ Հիմնադրվել է 1894 թվականին։ 2009 թվականին Fortune Global 500 մրցույթում գրավել է 46-րդ տեղը[7]։ 2018 թվականին իր ակտիվների հանրագումարով աշխարհում զբաղեցրել է տասներորդ տեղը[8]։ 2011 թվականից համարվում է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկ[9]։ Crédit Agricole խմբի հիմնական ընկերությունը Crédit Agricole S.A.-ն է։ Խմբի մեջ մտնում են նաև Crédit Lyonnais բանկը, այլ երկրներում գործող մի շարք բանկեր, ապահովագրական ընկերություն և ակտիվների կառավարմամբ զբաղվող Amundi ընկերությունը։ Խումբը ներկայացված է 48 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), ունի շուրջ 10.000 բաժանմունքներից բաղկացած ցանց (դրանցից 8.200-ը Ֆրանսիայում), որոնց միջոցով սպասարկում է 52 միլիոն հաճախորդների։ Ինչպես բանկի անվանումն է հուշում՝ այն պատմականորեն սերտ առնչություն ունի գյուղատնտեսության ֆինանսավորման հետ[10]։
Crédit Agricole | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բանկ և կազմակերպություն |
Հիմնադրված է | 2000 |
Վայր | Մոնրուժ, Ֆրանսիա և Փարիզ |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Q112165989?[3] և Ֆինանսներ[1] |
Հասույթ | 25,2 մլրդ € (2023)[4] |
Աշխատողների թիվ | 150 000 մարդ (դեկտեմբերի 31, 2012) |
Մայր ընկերություն | SAS Rue La Boétie? |
Դուստր ընկերություններ | Crédit Lyonnais?, Crédit Agricole Italia?, Crédit agricole de La Réunion?, Crédit Agricole Corporate and Investment Bank?, Square Habitat?, Crédit agricole assurances? և Caceis? |
Կայք | credit-agricole.com(ֆր.)(անգլ.) |
Մասնակից է | Fédération bancaire française? և Net-Zero Banking Alliance?[1] |
Բորսա | ACA[5] |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.unepfi.org/net-zero-banking/members/
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/crédit-agricole-sa?rid=35147251117-11
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ https://presse.credit-agricole.com/assets/casa-cp-2023-t4-resultats-pdf-3816-9ed05.html — 2024.
- ↑ https://live.euronext.com/en/product/equities/FR0000045072-XPAR
- ↑ «The world's 100 largest banks, 2021». S&P Global Market Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Fortune Global 500
- ↑ «Leading world banks by assets | Statista» (անգլերեն). Statista. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «2018 list of global systemically important banks (G-SIBs)» (PDF; 176 kB) (անգլերեն). Secretariat to the Financial Stability Board Bank for International Settlements. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Crédit Agricole : la banque verte s'engage à devenir arc-en-ciel». Boursier.com. 2008 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
Գրականություն
խմբագրել- Gale Directory of Company Histories, "Credit Agricole" (2012) online
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Crédit Agricole» հոդվածին։ |