Diabolik Lovers
Diabolik Lovers (ճապ.՝ ディアボリックラヴァーズ - Դիաբորիկու Ռավա։ձու)՝ ճապոնական վիզուալ վեպ, որը ստեղծվել է Rejet ընկերության կողմից։ Թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 11-ին PlayStation Portable-ի համար, 2013 թվականի հոկտեմբերի 24-ին թողարկվել է Diabolik Lovers More Blood ֆան-սկավառակը PSP Version-ի, իսկ 2015 թվականի հունվարի 15-ին PS Vita Version-ի համար, որտեղ կայն 4 նոր կերպարներ։ Անիմեն թողարկվել է Zexcs ստուդիայի կողմից՝ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին[1]։
Diabolik Lovers | |
---|---|
Ժանր | ֆենտեզի, հարեմ, միստիկա |
Երկիր | Ճապոնիա |
Պրեմիերա | սեպտեմբերի 16, 2013 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Սինոբու Տագասիրա |
Երաժշտություն | Հայասի Յուկի |
Ընկերություն | ZEXCS |
Տեղայնացնող | AT-X |
Հաջորդ | «Diabolik Lovers More, Blood» |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Խաղ
խմբագրելDiabolik Lovers-ը համարվում է տիպիկ օտոմե-խաղ], ինչպես շատ նմանատիպ խաղեր, խաղացողը կառավարում է աղջկա կերպարը նրա անունը Յուի Կոմորի (ճապ.՝ 小森 ユイ) (խաղացողը անունը կարող է փոխել), խաղի գլխավոր նպատակը այն է, որ գլխավոր հերոսուհին տղաների միջև պետք է իր համար սիրեկան գտնի։
Diabolik Lovers խաղում, սյուժետը բաժանվում է երեք մասի՝ խավար, մոլագարություն և էկստազ։ Այդ երեք բաժինները ունեն իրենց նախաբանները, տասը ենթաբաժին և վերջաբան։ Ամեն կերպարի համար կա երեք տարբեր վերջաբաններ։
Անիմե
խմբագրել2013 թվականի փետրվարի 17-ին, հայտնի դարձավ, որ սույն տարուն թողարկվելու վիզուալ-վեպի անիմե տարբերակը[2], անիմեի ստեղծմամբ զբաղվում է ZEXCS ստուդիան[3]։ Հունիսի 10-ին պաշտոնապես հրապարակվեց անիմեի գովազդային տեսահոլովակը[4]։ Օգոստոսի 3-ին հայտարարեցին, որ անիմեն կցուցադրվի սեպտեմբերին[5]։ Crunchyroll ամերիկյան վեբ-կայքը հայտարարեց, որ իրավունք է ստացել անիմեն ցուցադրել ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Հարավային Աֆրիկայի, Նոր Զելանդիայի, Նիդերլանդների, Սկանդինավիայի և Թուրքիայի տարածքներում][6]։ Ամերիկյան Sentai Filmworks ընկերությունը հոկտեմբերի 3-ին հայտարարեց, որ իրավունք է ստացել ԱՄՆ-ի տարածքում ցուցադրել սերիալը[7]։
Սյուժե
խմբագրելՅուի Կոմորին հոգևորականի երիտասարդ աղջիկն է։ Հոր հեռանալու պատճառով, նա ստիպված էր տեղափոխվել իր հեռու բարեկամների խորհրդավոր ամրոցը։ Այնտեղ նա հանդիպում է Սակամակի վեց եղբայրներին, նրանք վամպիր սադիստներ էին, ովքեր տառապում են ծանր հոգեբանական խանգարումներով։ Եղբայրները, անմիջապես հասկացնել են տալիս, որ Յուիին նրանց համար միայն արյունատար անոթ է։
Սկզբում Յուիին փորձում է փախուստի դիմել, սակայն նա հասկանում է, որ դա անհնար է։ Բացի այդ, եղբայրները խոստացել են նրան, եթե նման բան էլի կրկնվի, ապա նրա հետ դաժան հաշվեհարդար կտեսնեն։ Արդյունքում Յուիին ստիպված է լինում հաճախել «Ռյուտեհ» էլիտար դպրոցը, որտեղ գիշերը սովորում են հայտնի մարդիկ և տարբեր առեղծվածային արարածներ։
Նվաստացվելով Սակամակի եղբայրների կողմից նա փորձում է իմանալ իր ծագման գաղտնիքը՝ գուցե՞ իր հարցերի պատասխանները կարող է տալ այն օրագրում, որը գտել է ամրոցի գրադարանում, որի էջերը մեկ դատարկվում, մեկ լցվում են։ Իսկ եթե այն կինը, ով իրեն Յուիի տեղն է դնում, կամ էլ հենց Սակամակի եղբայրները։
Կերպարներ
խմբագրելՅուի Կոմորի (ճապ.՝ 小森 ユイ - Յուի Կոմորի) - բարի, կարեկից և գեղեցիկ աղջիկ։ Չնայած իր միամիտ բնավորությանը, Յուիին հաղթահարում բոլոր դժվարությունը, որոնք ճակատագիրը նախապատրաստել է նրա համար։ Աղջիկը երկար ժամանակ ապրել է իր խորթ հոր հետ, ով մասնագիտությամբ հոգևորական էր։ Երբ նրա հայրը հեռացավ, նա ստիպված էր տեղափոխվել մի մեծ ամրոց և ապրել վեց վամպիր Սակամակի եղբայրների հետ։ Ամրոցի գրադարանում գտնելով հոր գրառումները, որոշումը մնալ կարծելով, որ դա կօգնի գտնել իր ծագման գաղտնիքը։ Ըստ Սակամակի եղբայրների, նրա արյունը շատ որակով է և հաճելի համ ունի, ինչի պատճառով դառնում է եղբայրների զոհը։ Ավելի ուշ պարզվում է, որ Յուիի ներսում գտնվում է Այատոի, Կանատոի և Ռայտոի մոր՝ Կորդելիայի սիրտը, այդ պատճառով էլ նրա արյունը այդքան գրավիչ է նրանց համար։ Այսպիսով նրան սկսեցին կոչել «քնած վամպիր», թեև նա այդ մասին չգիտի։ Իրականում Յուիի հայրը նրա հարազատ հայրը չէ և նա Յուիին դիտմամբ էր ուղարկել Սակամակիների ամրոց, որպես եկեղեցու զոհաբերություն։
Սեյու. Ռիե Սեուգարա
Շու Սակամակի (ճապ.՝ 逆巻 シュウ - Սակամակի Սյու։) - ընտանիքի ավագ երեխան և ամրոցի անպարտաճանաչ օրինական սեփականատերը, ծույլ է և անտարբեր։ Չնայած իր տարիքին, նա որոշել է չզաղվել ընտանեկան խնդիրներով և ամբողջ պարտականությունը թողել է իր եղբոր՝ Ռեյձիի վրա, ով ընտանիքի երկրորդ մեծ եղբայրն է։ Չի ուզում ոչ մի գործ ունենալ եղբայրների և այլ մարդկանց հետ։ Ունի հետաքրքրություններ երաժշտության հանդեպ ու ոչ մի տեղ չի գնում առանց ականջակալների։ Հիմնականում հետաքրքրվում է ջութակով և դաշնամուրով։ Նա իր ամբողջ ազատ ժամանակը նվիրում է քնելուն և հանգստանալուն, հաճախ է բաց թողնում դասերը կամ էլ իր ժամանակը անցկացնում է երաժշտության սենյակում, որը պատկանում է իրեն։ Ունի հանգիստ և ադեկվատ բնավորություն։ Մանկության տարիներին Բիատրիչեն ավելի շատ Շուին քան Ռեյձիին։ Չնայած դրան, նա իրեն միայնակ էր զգում։ Մենակությունից նրան փրկեց Էդգարը, ով հարևան գյուղից էր, նա դարձավ Շուիի առաջին և վերջին լավագույն ընկերը։ Շուտով Էդգարը մահացավ հրդեհից, որը կազմակերպել էր Ռեյձին։ Սակայն նա դեռ չգիտի դրա մասին։ Այդ պատճառով էլ նա մեղադրում է ինքն իրեն, որ չկարողացավ փրկել Էդգարին։ Լավագույն ընկերոջ մահը մեծ վերք է թողել երիտասարդի հոգում, որը հետագայում վերածվել է սադիզմի և մարդկանցից խուսափելուն։ Այդ պատճառով նա Յուիից հեռու է մնում, ասելով, որ մարդիկ շատ փխրուն են և շուտ են մահանում։ Սակամակիներից երկրորդն է, ով փորձել է Յուիի արյունը։
Սեյու. Կոսուկե Տորիումի
Ռեյձի Սակամակի (ճապ.՝ 逆巻 レイジ - Սակամակի Ռեյձի) - ընտանիքի երկրորդ երեխան։ Խիստ, քաղաքավարի և լավ դաստիարակված, բայց ինչպես իր մյուս եղբայրները, նա նույնպես սադիստական միտումներ ունի։ Ռեյձին ունի բարձր բարոյական մակարդակ, դրա համար էլ նա իր եղբայրներից պահանջում է ենթարկվել կանոններին։ Շատ զգույշ ու ուշադիր է վերաբերում իր իրերին։ Ունի ճենապակե սպասքի հավաքածու, սիրում է թեյ եփել, շատ լավ գիտի(և գնահատում է) էթիկայի կանոնները և լավ պահվածքի կանոնները։ Չափազանց խիստ է և երբեմն նշանակում է դաժան պատիժներ։ Հենց այդ պատճառով էլ նա ձեռք է առնում Յուիին, ցույց տալով իր սադիստի կերպարը։ Քանի որ Շուն հոգ չի տանում մյուս եղբայրների մասին, Ռեյձին այդ պարտականությունը վերցրել է իր վրա և հետևում է իր եղբայրների ամեն քայլին։ Արդյունքում Ռերյձիի և եղբայրների միջև ձևավորվեցին բարդ հարաբերություններ, հատկապես Շուի հետ. նա տանել չի կարողանում երբ իր մոտ հիշեցնում են իր ավագ եղբոր մասին։ Բանը նրանում է, որ այդ ատելությունը ձևավորվել է փոքր տարիքում, քանի որ Շուն լինելով ամենամեծը ավելի շատ է ուշադրության արժանացել, չնայած իր ալարկոտությանը։ Դրա համար էլ Ռեյձին ատում էր նրան և փորձում էր նրան գերազանցել նրան ամեն ինչում։ Վերջի վերջո նա վամպիրների որսորդ է վարձում որպեսզի սպանի իր սեփական մորը։ Դրանով նա ուզում էր Շուի նկատմամբ իր առավելությունը։ Նախանձի պատճառով, նա հրկիզեց Շուի լավագույն ընկերոջ գյուղը։ Սակայն Շուն դեռևս չգիտի դրա մասին։ Ռեյձին նաև հավաքում է թույներ և դրանցով փորձարկումներ է անում, հույս ունենալով դրանով նորից վերակենդանացնել մորը(որպեսզի նորից սպանի նրան)։ Սակամակիներից հինգերորդն է, ով փորձել է Յուիի արյունը։
Սեյու. Կացույուկի Կոնիսի
Այատո Սակամակի (ճապ.՝ 逆巻 アヤト - Սակամակի Այատո) - տան երրորդ երեխան, ամենամեծը եռյակից (Այատո, Կանատո, Ռայտո)։ Երեսառած և ինքնահավան, իրեն համարում է ամենալավը ամեն ինչում։ Ինքն իրեն կոչում է Օրէ-Սամա (Ճապոներնում ինքն իրեն ներկայացնելու ձև է, նշանակում է մեծ և սիրահարված, բառից բուն իմաստով «մեծն ես»)[8], իսկ Յուիին նրա ոչ ավելին քան «նրբաբլիթ»։ Սիրում է տանջանքի գործիքներ, ամենաշատը երկաթե կույսը։ Շատ է ուտում, հիմնականում տակոյակի։ Չնայած նա միշտ ստորացնում է Յուիին, բայց չի թողնում, որ մյուս եղբայրները նրան դիպչեն։ Շուն բացատրում է դա նրանով, որ նա սեփականացրել է Յուիին և չի ուզում բաց թողնել իր զոհին։ Մանկության տարիներին նրա մայրը՝ Կորդելիան, պահանջում էր դառնալ ամենալավը և օգնել նրան հաղթել «այն կնոջը», այսինքն իր ամուսնու երկրորդ կնոջը՝ Բեատրիչեին, իսկ որպես պատիժ նշանակում էր ամենադաժան մեթոդները։ Այդպես նա մի օր նա երեխային գցում է ջրի մեջ և ոչ մի ռեակցիա չէր տալիս երեխայի օգնության կանչերին, անվանելով դա «պատիժ»։ Այսիպիսով, Այատոին մանկուց ներշնչել են, որ նա պետք է ամեն տեղ սիրված լինի և ամեն ինչում իդեալական։ Բայց չի կարելի ասել, որ Այատոն ամբողջովին ատում է իր մորը՝ նա ուզում էր խոստովանվեր իր մոր կողմից և պաշտպանել նրան ամեն ինչից, նա մի անգամ նույնիսկ ոտնատակ էր արել Կորդելիային ուղարկված հոր վարդը, որը նրա համար նշանակում էր մորը հասնելլու անհնարինությունը։ Մեծանալով նա Կորդելիայի հանդեպ ունեցավ խառը զգացմունքներ սիրուց մինչև ատելություն, մի անգամ նա ատելությունից Կորդելիային մահացու հարված հասցրեց։ Նա առաջինն է ով տեսել է Յուիին և փորձել նրա արյունը։
Սեյու. Հիկարու Միդորիկավա
Կանատո Սակամակի (ճապ.՝ 逆巻 カナト - Սակամակի Կանատո) - տառապում է հոգեկան խանգարումներով, էմոցիոնալ անկայանությունամբ, ունի ծանր մտավոր արատներ, հիմնականում մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով և ինֆանտիլիզմով։ Կանատոն հիշեցնում է հիստերիկ երեխայի, ով բարկանում է. երվ իր ուզածով չի լինում ինչ որ բան։ Հաճախ է Յուիին վիավորում և ծաղրում, նաև սիրում է նրան վախեցնել և կազմակերպել «դաժան» խաղեր, սակայն այդ ամենից հետո նա ներողություն է խնդրում Յուիից և խնդրում հասկանալ նրան։ Շատ կապված է Յուիի հետ, սիրում է քաղցրավենիք և մոմե արձաններ։ Իր գաղտնի նկուղում նա նույնիսկ պահում է մահացած հարսնացուների որոնց դարձրել է մոմե արձաններ, իսկ աչքերը պատրաստված են ապակուց։ Նա ցանկանում էր սպանել Յուիին և դարձնել իր մոմե արձաններից մեկը, բայց Այատոն կանգնեցրեց նրան։ Տան չորրորդ երեխան է, երկրորդը եռյակից(Այատո, Կանատո, Ռայտո) և ամենապրոբլեմատիկը։ Նրա տարօրինակ պահվածքը, մոր կողմից չստացած անհրաժեշտ ուշադրության պակասի հետևանքն է։ Կորդելիան նույնիսկ չէր ամաչում փոքրիկ Կանատոի առջև սիրեկանի հետ սիրախաղով զբաղվելուց։ Բայց տղան այնուամենայնիվ սիրում էր մորը, երբ մայրը մահացավ, նա Կորդելիային վառեց և մոխիրը պահեց իր արջուկ՝ Թեդդիի մեջ, որը նրան տվել էր Կորդելիան։ Մայրը նրան անվանում էր «երգող թռչնակ» և հաճախ էր նրան խնդրում իր համար երգել Scarborough Fair երգը։ Սակամակիներից չորրորդն է, ով կծել է Յուիին։
Սեյու. Յույի Կաձի
Ռայտո Սակամակի (ճապ.՝ 逆巻 ライト - Սակամակի Ռայտո) - Սակամակիներից հինգերորդն է, եռյակից ամենափոքրը (Այատո, Կանատո, Ռայտո)։ Սադիստ, ով սիրում է բոլորի վրա վախ տարածել բոլորի վրա դաժան խաաղերով, բայց մինևնույն ժամանակ նրա քայլերը նախօրոք մտածված են։ Հաճախ է կոպտում և ծաղրում Յուիին, նաև սիրում է վախեցնել նրան՝ մուկ ու կատու խաղալով։ Ռոմանտիզմից զրկված չէ։ Անսպասելիորեն հայտնվում է ամեն տեղ։ Միշտ գլխարկ է կրում։ Ոչ մի հավատք չի ընդունում, նա դա հիմարություն է համարում, որը ստեղծվել է մարդկանց կողմից, նա նույնիսկ Յուիին բռնության է ենթարկել հենց եկեղեցում, օգտագործելով նրա անկարողությունը։ Յուիին անվանում է «Բիչ-տյան»։ Սկզբում նրան օգտագործում էր արյունի համար, սակայն հետո կապնվեց աղջկա հետ, նրա աշխարհայցքները հետաքրքիր գտնելով։ Նրան հաճախ համեմատում են Կանատոի հետ, իր ծանր բնավորության պատճառով։ Իր և իր մոր հարաբերությունները դժվար է նորմալ համարել, քանի որ բավականին հասուն դառնալով, նա որոշում է գրավել նրա սիրտը հոր փոխարեն։ Դրան համատեղ, նա կարողանում էր մորը հեռու պահել այն տղամարդկանցից, ովքեր ցանկանում էին նրա մորը։ Երբ նրա հայրը իմացավ նրան հարաբերությունների մասին, նա տղային փակեց նկուղում։ Շուտով, Կորդելիան որոշում է այցելել տղային և նրա աչքի առաջ նրա հորեղբոր՝ Ռիխտերի հետ սիրախով էին զբաղվում, ինչով Ռայտոին ուզում էր հասկացնել, որ նա եղել է Կորդելիայի հերթական խաղալիքը, որով ուզում էր ամուսնու կողմից ինչ որ ռեակցիա ստանար։ Հենց Այատոն փորձում էր սպանել Կորդելիային, նա օգնության համար վազեց Ռայտոի մոտ, ով էլ և գցեց նրան պատշգամբից։ Սակամակիներից երրորդն է, որը կծել է Յուիին։
Սեյու. Դայսուկե Հիրագավա
Սուբարու Սակամակի (ճապ.՝ 逆巻 スバル - Սակամակի Սուբարու) - վեցերորդը և Սակամակիներից ամենափոքրը։ Հակված է ֆիզիկական բռնությանը և ամեն ինչ կարող է ոչնչացնել զայրույթի պահին։ Երիտասարդը բավականին տաքարյուն է և ներվային, նա սիրում է մենակություն և չի սիրում երբ իրեն անհանգստացնում են։ Բայց նա հանկարծակիորեն կարող է շատ բարի դառնալ։ Դրա համար էլ նա Սակամակիներից ամենալավն է վերաբերվում Յուիի հետ, նրա ներկայությամբ նա փորձում է զսպել իրեն։ Չնայած առաջին հանդիպման ժամանակ իրեն բավականին ագրեսիվ էր պահել, բայց հետագայում նա ինքն է Յուիին առաջարկում ամրոցից փախչել, հասկանալով, որ նա դատապարտված է մահվան ու նրան տալիս է դանակ, որով կարելի է վամպիրին սպանել։ Իր ժամանակը անցկացնում է իր սենյակի դագաղում։ Մյուս եղբայրներից աշխատում է հեռու մնալ և որ մեկի հետ հաշտ չի կարող մնալ։ Պատմության սկսվելուց 16 տարի առաջ, Քրիստան՝ Սուբարիի մայրը, իր կամքին հակառակ ամուսնացել է, ապա բռնաբարվել։ Այդ գիշերը ազդել է Քրիստայի հոգեկանի վրա և երբ նա տեսնում էր Սուբարուին, Քրիստան խնդրում էր նրան սպանել իրեն։ Փոքրիկ Սուբարուն չէր կարողանում դա անել, չնայած մոր այդքան աղաչանքների, դա լսելը արդեն ցավոտ էր դառել Սուբարուի համար։ Մի անգամ, նույնիսկ, Քրիստան տվեց դանակ, որով կարելի էր սպանել վապիրին։ Խելագար մայրը չէր էլ փորձել երեխային դաստիարակել, ոչ մի նուրբ զգացմունքներ չի լսել մորից, միակ բանը որ լսել է մորից դա անվերջանալի խնդրանքներ էին մահվան մասին։ Լարվածությունից և մոր հանդեպ ունեցած խղճահարությունից, նա փակվեց ինքն իր մեջ և սկսեց կոտրել իրերը։ Սակամակիներից վեցերորդն է, ով փորձել է Յուիի արյունը։
Սեյու. Տակասի Կոնդո
Ռուկի Մուկամի (ճապ.՝ 無神 ルキ - Մուկամի Ռուկի) - սկզբում նա վամպիր չի եղել և պատկանել է ազնվական ընտանիքի։ Նա երես առած երեխա է եղել և հաճույք էր ստանում իր ծառաներին պատժելով։ Ռուկիի հայրը շատ բարի էր և առատաձեռն, սակայն չէր կարողանում ընկերությունը կառավարել, այդ պատճառով նա արագ սնանկացավ։ Ռուկին իմացավ այդ մասին ոչ այդքան լավ մեթոդով, երբ նա արթնացավ, նա տեսավ, ար ծառաները թալանում են իր տունը, բայց երբ փորձեց նրանց կանգնեցնել, նրանք միավորվեցին և դաժանորեն ծեծեցին։ Ավելի ուշ նրա նախկին ծառաներից մեկը նրան պատմեց, որ իր մայրը ուրիշ տղամարդու հետ փախել է, թողնելով միայն մեկ երկտող, որտեղ գրած էր, որ իրեն սիրում է։ Ծեծվելուց հետո, նա փորձում է գտնել հորը, բայց գտնում է նրան գտնում է մահցած այգում (ինքնասպան էր եղել)։ Որոշ ժամանակ նա մնում է այդ տանը, հույս ունենալով, որ ետ կգա (նա բազմիցս մտածել, թե ինչպես է իր մայրը կարող էր ասել, որ նա սիրում է նրան, բայց թողել մենակ)։ Հետո նա մնում է փողուցում, որտեղ նրան անընդհատ ազնվականները ծաղրում էին։ Վերջի վերջո նա հայտնվում է մանկատանը, այնտեղի աշխատողների և որբերի վերաբերմունքը ոչնով լավ չէր, որովհռտև նա սովոր էր ազնվականին վայել կյանքին և ուրիշ աշխարհայացքներ ուներ։ Նրան լավ էին վերաբերվում միայն Կոուն, Յուման և Ազուսան։ Հետո նրանք որոշեցին պլան կազմել, որպեսզի փախչեն այդ «դժոխքից»։ Սակայն այդ ծրագիրը ձախողվեց՝ նրանք կարողացան փախչել, բայց արագ բռնվեցին։ Հետևաբար, ոչպես պատիժ, նրա մեջքին դաջեցին, որպես «կենդանի»։ Նա չարացավ աշխարհի դեմ և նրա մեջ ծնվեց հիասթափությունը, երբ Կարլը (Սակամակիների հայրը) նրան հանդիպեց, նա առաջարկեց նրան դառնալ վամպիր, որպեսզի վրեժ լուծի այս աշխարհից։ Արդյունքուն Կոուն, Յուման և Ազուսան նույնպես դարձան վամպիր, Կարլը Ռուկիին ընտրեց, որպես լիդեր, հասկանալով, որ նա ավելի խելացի է և կարող է ուղղորդել իր «եղբայրներին»։ Ռուկիի այն հարցին, թե ինչու է Կարլը միայն նրան կրթություն տվել, նա պատասխանել է, որ դա իր պլանի մասն է կազմում։ «Ադամն ու Եվան» պլանի իմաստն այն է, որ մարդու աղջիկը՝ դևերի տիրակալի աղջկա սրտով, ում պայմանականորեն կոչում են «Եվա», պետք է իրեն ընտրի «Ադամին», ով կկարողանա դրա շնորհիվ կառավարել աշխարհը։ Ռուկին իրոք պարտքի զգացում ունի Կարլի առաջ, ինչի պատճառով աշխատում է նրա մոտ, որպեսզի կատարի նրա ցանկությունները։
Սեյու. Տակահիրո Սակուրահա
Կոու Մուկամի (ճապ.՝ 無神 コウ - Մուկամի Կոու) - նա Ռուկիի նման որբ է եղել, բայց ի տարբերություն Ռուկիի, նա չի հիշում իր ծնողներին և որեղից է նա, նրան ծնվելուց հետո գցել են կոյուղու փոսի մեջ։ Մի օր Կոուն ականատես է եղել թե ինչպես են մի մոր և երեխայի սպանում, նա փոքր է եղել և ոչինչ չի հասկացել, չհաշված ինչ էին ուզում նրա հետ անել զինվորները, երբ նրան նկատեցին։ Այսիպով նրան տարան մանկատուն, դա նրա համար դրախտային վայր էր, քանի որ նա կարող էր ստանալ իր ուզածը, ինչը առաջ չուներ, երբ ապրում էր կոյուղում։ Բայց այդ կարծիքը փոխվեց, երբ նա միացավ այսպես ասած «ակումբին»։ Պատերազմի տարիներին մարդկանց գումար էր պետք, այդ պատճառով մանկատնից գեղեցիկ երեխաներ էին վերցնում՝ հարուստներին զվարճացնելու համար։ Երևում էր, որ նա շատ հայտնի է դարձել, նա նույնիսկ ժամանակ ուներ իր վերքերը մշակել, որովհետև ամեն նման «խաղը» վերջանում էր կռիվներով։ Սկզբում նրա համար դա շատ լավ էր, բայց հետո հասկացավ թե ինչ դժոխքում է գտնվում, նա սկսեց այլանդակել ինքն իրեն՝ իր աջ աչքը վնասելով։ Բայց դրանից հետո, արտիստները նրան սկսեցին ավելի շատ գնահատել, նրանց խոսքերով. «Բարձր արվեստը ավելի գեղեցիկ է, երբ այն վնասված է», ինչպես Թևավոր Վիկտորիա Սամոֆրիկիսկին։ Նա վախենալով, որ վիճակը կվատթարանա, որոշեց ինքնասպան լինել, բայց նրան չհաջողվեց իր ծրագիրը իրականացնել։ Այդ դեպքերից հետո, նա հանդիպե Ռուկիին, ով նրան դարձրեց վամպիր։ Նա նույնպես մասնակցում է «Ադամ և Եվա» պլանին։ Նա, ինչպես Ռուկին, Կարլի հանդեպ պարտավորվածության զգացում ունի։
Սեյու. Ռյոխեհ Կիմուրա
Յումա Մուկամի/Էդգար (ճապ.՝ 無神 ユーマ/エドガ - Մուկամի Յումա/Էդոգա) - բոլորին հայտնի է, որ Յուման Էդգարն է՝ Շուի մանկության ընկերը։ Հրդեհի պատճառով այրվածքներ է ստացել և կորցրել է հիշողությունը։ Երբ նա ուշքի եկավ, նա հայտնվել էր իրեն անծանոթ վայրում։ Ամեն գիշեր նա տեսնում էր մի երազ, որտեղ նա փախչում էր վառվող գյուղից։ Փողոցներում շարունակ թափառելուց, հետո նրան տարան մանկատուն, որտեղ նա ծանոթացավ Ռուկիի Կոուի և Ազուսաի հետ։ Փախուստի ժամանակ նա խորը վնասվածքներ է ստանում և Կարլը նրան առաջարկում է հավերժական կյանք։ Նա համաձայնում է և Կարլը նրան տալիս է Յումա անունը։ Շուին հանդիպելու ժամանակ, Շուն պատմում է Յումաի անցյալը, մեղքը վերցնելով իր վրա։
Աձուսա Մուկամի (ճապ.՝ 無神 アズサ - Մուկամի Ադզուսա) - նրա ծնողներին մահապատժի էին ենթարկել, այդ պատճառով նա ստիպված էր ապրել փողոցում։ Նա արդեն սովից մեռնում էր, բայց ուրիշ թողոցային երեխաներ՝ Ջասթինը, Մելիսան և Կրիստինան, միացան նրան։ Նրանք Ադզուսային ծեծում էին և ձեռք առնում, բայց նա դրանից հաճույք էր ստանում։ Դրանով նա իր կյանքի իմաստն էր գտել։ Մի անգամ երբ նա գնացել էր ուտելիքի հետևից, նա լսեց թե ինչպես էին մարդիկ խոսում սպանված գողերի մասին, ովքեր մտել էին ազնվնականների տուն։ Այդ գողերը Ջասթինը, Մելիսան և Կրիստինան էին։ Չնայած, որ նրանք ծեծում էին նրան, բայց նրանք Ադզուսայի համար ընկերներ էին։ Նա դրանից հետո հայտնվեց մանկատանը։ Քանի որ, Ադզուսան գող էր եղել, նրա հետ որ մեկ չէր շփվում ու ծեծում էին նրան։ Ադզուսայի կյանքը կրկին իմաստ ստացավ։ Երբ նրանք փախուստն էին կազմակերպում, նա վարանեց։ Այդ ժամանակ Ռուկին նրան ասաց, որ նա որոշումներ կայացնել չգիտի և ուժեղ խփեց նրան։ Դրանից հետո նա գնաց Ռուկիի հետևից։ Երբ նրանց պլանը ձախողվեց կրկին կորցրեց իր կյանքի իմաստը և ուզում էր մեռնել։ Այդ ժամանակ հայտնվեց Կարլը և նրանց հավերժական կյանք առաջարկեց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ZEXCS Makes Diabolik Lovers Anime About Vampire Brothers». Anime News Network. 2013 թ․ հունիսի 9. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Diabolik Lovers Franchise of 6 Vampire Brothers Gets Anime». Anime News Network.
- ↑ «ZEXCS Makes Diabolik Lovers Anime About Vampire Brothers». Anime News Network.
- ↑ «Vampire TV Anime Diabolik Lovers' 1st Promo Streamed». Anime News Network.
- ↑ «Vampire TV Anime Diabolik Lovers Slated For September». Anime News Network.
- ↑ «Crunchyroll to Stream Vampire TV Anime Diabolik Lovers». Anime News Network.
- ↑ «Sentai Filmworks Adds Diabolik Lovers Vampire TV Anime». Anime News Network.
- ↑ «Urban Dictionary: oresama». 2013 թ․ հունիսի 9. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (ճապոներեն)
- Խաղի պաշտոնական կայքը (ճապոներեն)
- Անիմեի պաշտոնական կայքը (ճապոներեն)