Diamond DA42
Diamond DA42 Twin Star կամ պարզապես Diamond DA42, ավստրիական Diamond Aircraft Industries ընկերության նախագծած թեթև բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ։ Այն իրենից ներկայացնում է երկշարժիչանի չորստեղանի ինքնաթիռ։
Diamond DA42 | |
---|---|
Տեսակ | Թեթև մարդատար |
Շարժիչ | Երկշարժիչ |
Արտադրող | Diamond Aircraft Industries |
Առաջին թռիչք | Դեկտեմբերի 9 2002թ. |
Շահագործման սկիզբ | 2004թ. |
Կարգավիճակ | Արտադրվում է |
Միավորի արժեք | 522,750 ԱՄՆ դոլար[1] |
Diamond DA42 Վիքիպահեստում |
Ինքնաթիռն առաջին թռիչքը իրականացրել է 2002 թվականին։ Նախագծվել է Diamond DA40-TDI ինքնաթիռի հիման վրա։ Հավաքված էհիմնականում կոմպոզիտային նյութերից, որոնք պատրաստված են պլաստմասայից։ Դիզելային շարժիչով առաջին ինքնաթիռն է, որը կատարել է թռիչք Ատլանտյան օվկիանոսում՝ թռչելով Կանադայից դեպի Պորտուգալիա։ Թռիչքի տևողությունը եղել է 28 ժամ միջինը մեկ ժամում 11,2 գալոն վառելիքի ծախսով։ Ինքնաթիռը, որպես օդային տաքսի, սերտիֆիկատ է ստացել 2004 թվականի մայիսին։
Բնութագիր
խմբագրել- Շարժիչները՝ 2-շարժիչանի։ Հնարավոր է հավաքման երեք տարբերակ՝
- 2 Thielert Aircraft Engines և Thielert Centurion դիզելային շարժիչներ յուրաքանչյուրը 135 լ/վ. հզորությամբ (DA42 TDI մոդիֆիկացիա),
- 2 Austro Engine AE 300 տուրբոդիզելային շարժիչ 168 լ/վ. հզորությամբ (DA42 NG մոդիֆիկացա),
- 2 Lycoming I0-360 բենզինային շարժիչ 180 լ/վ. հզորությամբ (DA42 L360 մոդիֆիկացիա),
- Նստատեղերի քանակը՝ նախատեսված է 4 հոգու համար (1 օդաչու և 3 ուղևոր կամ 2 օդաչու և 2 ուղևոր)։
Չափսեր
խմբագրել- Ինքնաթիռի երկարությունը 8,56 մ է։
- Բարձրությունը՝ 2,49 մ։
- Թևերի բացվածքը 13,55 մ։
Կշիռ և տարողություն
խմբագրել- Դատարկ ինքնաթիռի քաշը կազմում է 1251 կգ։
- Ընդունված տարողունակությունը կազմում է 532 կգ։
- Թռիչքի առավելագույն տարողունակությունը կազմում է 1783 կգ։
Թռիչքային տվյալներ
խմբագրել- Կրեյսերային արագությունը 277 կմ/ժ է։
- Թռիչքի երկարությունը 1475 կմ է։
- Առավելագույն բարձրությունը 5480 մ է։
Տեսակներ և մոդիֆիկացիաներ
խմբագրել- DA42 MPP ինքնաթիռ. նախատեսված է օդային լուսանկարչության և տեսանկարահանման, ինչպես օդային հետախուզության համար։
2010 թվականին իսրաելական Aeronautics Defense Systems ընկերությունը ներկայացրեց Dominator XP անօդաչու թռչող սարք, որը պատրաստվել էր DA42 ինքնաթիռի հիմքի վրա։
Օգտագործվում է
խմբագրել- Ուկրաինա - 2010 թվականի դեկտեմբերիին Ուկրաինան Ավստրիայից գնեց երեք Diamond DA 42М-NG ինքնաթիռներ ուկրաինական սահմանապահ ծառայության համար[2]։ 2015 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի սահմանապահ ուժերին փոխանցվեցին ևս երկու DA42 ինքնաթիռներ, որոնք նախկինում օգտագործվում էին Կիրովոգրադի ազգային ավիացիոն թռիչքային համալսարանի կողմից[3][4][5][6]
- Կաղապար:Դրոշավորում/Թայլանդ[7]
- Թուրքմենստան[8] - մեկ DA-42 ինքնաթիռ օգտագործվում է երկրի սահմանապահ զորքերի կողմից։
- Արգենտինա - 3 DA-42M ինքնաթիռ[9]
- Գանա - 2 DA42M և 1 DA42 ինքնաթիռ[10]
- Ճամայկա[11]
- Նիգեր - 2 DA42M ինքնաթիռ[12]
- Ռուսաստան - 2 DA-42M-NGs[13]
- Թաիլանդ - 7 ինքնաթիռ[14]
- Շվեյցարիա - մեկ ինքնաթիռ[15]
- Թուրքմենստան - 5 DA-42MPP Guardian ինքնաթիռ[16][17][18]
Աղետներ
խմբագրել- 2012 թվականի մայիսի 29-ին Diamond DA42 ինքնաթիռը թռիչքից մի քանի րոպե անց Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվում։ Ինքնաթիռում եղել են Շվեյցարիայի չորս քաղաքացի, որոնցից երկուսը զոհվել են՝ (58-ամյա տղամարդ, ով հավանաբար եղել է օդաչուն և 54-ամյա կին)։ Ինքնաթիռի մյուս երկու ուղևորները հոսպիտալացվել են, որոնցից մեկը ծանր վիճակում։ Նախնական տվյալներով վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով[19]։
- 2012 թվականի հուլիսի 4-ին Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Վելիկոբերեզնյայի շրջանի Ռուսկիհ Մոչար գյուղի տարածքում վթարի է ենթարկվում Ուկրաինայի սահմանապահ ծառայության Օդեսայի էսկադրիլիայի հարավային շրջանային ծառայության DA-42 ինքնաթիռը[20][21]:Ինքնաթիռում էին գտնվում Օդեսիայի էսկադրիլիայի շտաբի ետ Վիտալի Մամոնտովը, շտուրման Ալեքսանդր Լյուսենկոն և բորտօպերատոր Կոնստանտին Օգոլյոկը, ովքեր բոլորը զոհվում են[22][23]։
- 2014 թվականի հոկտեմբերի 22-ին Միջերկրական ծովի օդային տարածքում՝ Կիրպոսի և Լիբանանի միջև օդաչուն հայտնում է ինքնաթիռում տեխնիկական խնդիրների առկայության մասին և (40 nm от аэропорта Ларнаки) Պաֆոս-Բեյրութ թռիչքի ընդհատման և Լառնակա վերադառնալու մասին։ Հետագա զեկուցումներ չեն եղել։ Շրջադարձից հետո ինքնաթիռը կտրուկ կորցնում է բարձրությունը 9000 ֆունտից իջնելով 6000 ֆունտ և անհետանում ռադարներից։ Նույն օրը հայտնաբերվում են ինքնաթիռի մասերը, իսկ հաջորդ օրը՝ ուղևորների դիակները։ Ինքնաթիռում էին գտնվում Կիպրոսի քաղաքացի հրահանգիչ-օդաչու Ավգուստինոս Ավգուստին և Լիբանանի քաղաքացի օդաչու Գեորգի Օբագին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jaggi, Rohit. "Flight test: the Diamond DA42 NG." Financial Times, 8 May 2010.(անգլ.)
- ↑ Одесские пограничники будут летать на австрийских патрульных самолетах // «День» от 15 декабря 2010.(ռուս.)
- ↑ Одесские пограничники получили семь патрульных самолетов // «Думская. NET» от 23 декабря 2015.(ռուս.)
- ↑ "Фотографии с места катастрофы самолета Diamond DA-42 в Закарпатье."(ռուս.)
- ↑ "British Forces operating two modified DA42 with 39 squadron in ISTAR role". The Register, 18 February 2010.(անգլ.)
- ↑ "Displaying Serials in range ZA." ukserials.com.(անգլ.)
- ↑ Gordon Arthur. Thailand: Defence modernisation // «Asian Military Review», November 2013. pages 6-12.(անգլ.)
- ↑ Президент Гурбангулы Бердымухамедов принял участие в торжествах в честь 24-й годовщины независимости Туркменистана Արխիվացված 2017-08-23 Wayback Machine // «Туркменистан: золотой век» от 27 октября 2015.(ռուս.)
- ↑ «Misiones: la AFIP retuvo tres aviones que el Gobierno le compró al ejército de EE.UU». La Nacion. 2016 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.(անգլ.)
- ↑ «Ghana Air Force to spend US$200 million on five aircraft». DefenceWeb. 2011 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.(անգլ.)
- ↑ «Diamond DA40 FP». Jamaica Defence Force. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.(անգլ.)
- ↑ «Diamond Aircraft : Diamond Airborne Sensing Sells DA42 MPP Surveillance Aircraft to Niger». Diamond-air.at. 2008 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.(անգլ.)
- ↑ Butowski, Piotr (2016 թ․ հունիս). «Russian Diamonds». Air International. Vol. 90, no. 6. էջ 4. ISSN 0306-5634.(անգլ.)
- ↑ "Royal Thai Air Force chooses 6 DA42 for it's (sic) training program." Արխիվացված 2009-02-05 Wayback Machine Diamond Aircraft.(անգլ.)
- ↑ «armasuisse webpage: Diamond DA42 Centaur OPA». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին.(անգլ.)
- ↑ "Market Expands for Light ISR Aircraft."(չաշխատող հղում) Defense News(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Dominguez, Gabriel; Gibson, Neil (2017 թ․ օգոստոսի 4). «Turkmenistan releases footage of AW109 helos conducting live-fire drill». IHS Jane's 360. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.(անգլ.)
- ↑ Hərbi TV (2016 թ․ հոկտեմբերի 31). «Turkmenistan Military Parade 2016». YouTube (Turkmen). Ashgabat. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(անգլ.) - ↑ В Германии разбился частный самолет, погибли два человека.(ռուս.)
- ↑ В Закарпатье разбился самолет погранслужбы: погибли три офицера // «Факты. UA» от 5 июля 2012.(ռուս.)
- ↑ Фотографии с места катастрофы самолета Diamond DA-42 в Закарпатье // «UA-Reporter» от 5 июля 2012.(ռուս.)
- ↑ Начальник штаба Одесской авиаэскадрильи погиб в авиакатастрофе в Закарпатье.(ռուս.)
- ↑ В Закарпатской области разбился легкомоторный самолет Госпогранслужбы, погибли 3 человека.(չաշխատող հղում)(ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ինքնաթիռի մասին տեղեկություններ արտադրող ընկերության կայքում: Արխիվացված 2009-12-16 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Diamond DA42 կատեգորիայում։ |