Empire Earth
Երկրի կայսրությունը (անգլ.՝ Empire Earth, EE), RTS ժանրի ստրատեգիաների առաջին մասը, մշակվել է «Stainless Steel Studios» ընկերության կողմից և ներկայացրել է «Sierra Entertainment» ընկերությունը 2001 թվականի նոյոմեբերի 5-ին։
Empire Earth | |
---|---|
Մշակող | Stainless Steel Studios? |
Նախագծող | Rick Goodman? |
Հրատարակիչ | Sierra Entertainment? |
Դիստրիբյուտոր | GOG.com և Steam |
Սերիայի մաս | Empire Earth? |
Հաջորդ | Empire Earth II? |
Վայր | Բյուզանդական կայսրություն |
Թողարկման թվական | նոյեմբերի 12, 2001 |
Պլատֆորմներ | Windows |
Շարժիչ | Titan? |
Վերջին տարբերակ | 2.0 |
Ժանր | ստրատեգիական խաղ իրական ժամանակում և համակարգչային ռազմավարական խաղ |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 12 |
USK | USK 12[1] |
ESRB | ESRB T |
Կրիչ | CD-ROM, թվային ներբեռնում և թվային բաշխում |
Կառավարում | ստեղնաշար |
🌐 | activision.com |
Նմանատիպ խաղեր «Age of Empires».
Նկարագրություն
խմբագրելԻնչպես և այս ժանրի բոլոր խաղերում այնպես էլ այստեղ պետք է զարգանալ, բարձրացնել բնակչության թիվը, կառուցել շենքեր և ոչնչացնել թշնամուն։ Այս խաղի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրան տրվում 500 հազար տարի։ Խաղը ունի 14 դարաշրջան, որը սկսվում է նախապատմական դարաշրջանով և վերջանում նանոտեխնոլոգիական դարաշրջանում։
Խաղում կա հնարավորություն կառուցելու քո սեփական քաղաքակրթությունը սկզբնական բոնուսների հաշվին, դրանով էլ այն տարբերվում է ուրիշներից։ Զարգանալու համար պետք է արտադրել աշխատողներ, որոնք պետք է ավելացնեն փայտը, հացը, ոսկին, քարը, հանքաքարը։ Զարգացմանը կարող են խանգարել թշնամական կայսրությունները, նրանցից պաշտպանվելու համար պետք է վարձել միավորներ, որոնք կարող են պաշտպանել։ Խաղում կան շատ տարբեր միավորներ և տեխնոլոգիաներ ու երկու տիպի «հերոսներ», ստրատեգ (բուժում է միավորներին և բարոյալքում հակառակորդին) և զինվոր (բարձրացնում է ոգին և ավելացնում ուժը)։ Պատերազմի սկզբնական շրջանում փայտերով և մահակներով վայրենիներ են, բայց զարգացման հետ հայտնվում են նոր և վարժված զինվորներ, տանկեր, կործանիչներ, ռմբակոծիչներ ատոմային սպառազինությամբ։ Նավատորմից սկզբում կռվում են ֆրեգատներ, հաջորդաբար հայտնվում են սուբմարիններ, ավիակիրներ և այլն։
EE-ն ունի 19 քաղաքակրթություն, խաղի սկզբում կարելի է ընտրել դրանցից մեկը կամ ստեղծել քոնը։
Դարաշրջաններ
խմբագրելԽաղի տարբերիչ առանձնահատկությունը «Դարաշրջաններն» են
- Նախապատմական դարաշրջան (Prehistoric Age) — 2 մլն տարի ք.ծ.ա.: Քար նետողներ և մահակներով զինվորներ։
- Քարե դար (Rock Age) — 25000—20000 ք.ծ.ա. Առաջին նավատորմ։ Գրերի գյուտ։
- Պղնձե դար (Copper Age) — 10000—2500 մինչև մեր թվարկություն։ Հայտնվում են հոսպիտալներ և առաջին հրաձիգները (իսկ կոնկրետ նետաձիգներ)։ Առաջին հերոսները՝ Սարգոնը և Գիլգամեշը։
- Բրոնզե դար (Bronze Age) — 2500 մինչև մեր թվարկություն։ Հին Հունաստան և Հռոմ։ Նետահարները կառքերով և փղերով, նիզակ նետողներ։ Հերոսները՝ Ալեքսանդր Մակեդոնացի և Հաննիբալ։ Առաջին պաշարողական գործիքները։
- Մութ դարեր (Dark Age) — Մեր դարաշրջանի առառջին 1000 տարիները։ Քրիստոնեական Հռոմը և Ուշ միջնադար։ Հերոսները՝ Կառլոս Մեծ և Հուլիոս Կեսար։ Հայտնվում են նոր տեսակի նետաձիգներ։
- Միջնադար (Middle Ages) — XI—XV դարեր։ Պաշարողական միջոցների և հրաձիգների շարունակական զարգացում։ Հերոսները՝ Վիլհելմ I Նվաճող և Ռիչարդ I Առյուծասիրտ։
- Վերածննդի դարաշրջան (Ռենեսանս, Renaissance) — XV—XVI դարեր։ Առաջին կրականետ զենքերը, միաժամանակ մնում են նաև միջնադարյան զինվորները։ Հերոսներ՝ Իզաբելլա I և Հենրի V:
- Կայսերական դարաշրջան (Imperial Age) — XVI—XVIII դարեր։ Ոսկե դար։ Հայտնվում են առաջին ռմբարկուները (հրետանային զինվոր) և գրենադերներ։ Ունիկալ զնիվորներիից հայտնվում են «դիպուկ հրաձիգներи» (դիպուկահարներ, Եգերներ), որոնք կարող են լինել անտեսանելի և թշնամու ցանկացած հետևակային մարտիկի վերացնում են մի կրակոցով։ Հերոսները՝ Եղիսաբեթ I և Օլիվեր Կրոմվել։
- Արդյունաբերական դարաշրջան (Industrial Age) — XIX դար։ Հրաձիգների զարգացում, շոգեգոլորշով աշխատող մեքենաներ։ Երկու հերոսներն էլ՝ Օտտո ֆոն Բիսմարկը և Նապոլեոն Բոնապարտը, նստած են ձիերի վրա և հրաձիգներ են։
- Առաջին համաշխարհային պատերազմ — 1900—1939 թվականներ։ Հայտնվում են տանկեր, ավիացիա, զրահապատ նավեր և սուզանավեր:Հերոսներն են գեներալ Դե Վերրանը և օդաչու Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը։ Այս դարից սկսած բոլոր հերոսները առանց ձիերի են։
- Երկրորդ համաշխարհային պատերազմ — 1939—1945 թվականներ։ Հայտնվում են ատոմային ավիառումբեր։ Հերոսներն են Էրվին Ռոմմելը և Թրեվիս Շակելֆորդը։
- Մեր օրեր — XX դարի վերջ XXI դարի սկիզբ։ Հենց մեր ժամանակաշրջանին մոտ ժամանակներ։ Հերոսներն են Բրեսդեն-ստրատեգը և Դեննիսը։
- Ինֆորմացիայի դարաշրջան — մոտավորապես XXI դարի առաջիկա քառորդը։ Կիբորգների և լազերային զենքի զարգացումը։ Խաղում խոսվում է այն մասին, որ այդ դարաշրջանում իրար դեմ են դուրս գալիս երկու գերտերություններ Չինաստանը և Ռուսաստանի կայսրության տարածքները վերադարձնող Նոր Ռուսաստանը։ ԱՄՆ-ն կորցրած դիրքերի պատճառով ակտիվ մասնակցություն չի ունենում կոնֆլիկտում։ Հերոսներն են Ալեքսեյ Կացմանը և Սերգեյ Մոլոտովը։
- Նանոտեխնոլոգիաների դարաշրջան — XXI դարի վերջ։ Ապագա։ Ի հայտ են գալիս երկրորդ սերնդի կիբորգները, լազերային տանկերը, նոր ատոմային ռմբակոծիչներ։ Հերոսներն են ԿՀՎ գործակալ Մոլլի Ռայանը և Ռուսաստանի դեմոկրատական դիմադրության առաջնորդ կիբորգ գեներալ Մոլոտովը (Սերգեյ Մոլոտովը Չինաստանում տեղի ունեցած աղետից հետո)։
Հերոսներ
խմբագրելԱյստեղ ներկայացված են խաղի հերոսները[2]։
Դար | Զինվոր | Ստրատեգ |
---|---|---|
3 | Գիլգամեշ արքա | Սարգոն Աքքադյան |
4 | Ալեքսանդր Մեծ | Հաննիբալ |
5 | Կառլոս Մեծ | Հուլիոս Կեսար |
6 | Վիլհելմ I Նվաճող | Ռիչարդ Առյուծասիրտ |
7 | Իզաբելլա Կաստիլիայի | Հենրի V |
8 | Եղիսաբեթ I | Օլիվեր Կրոմվելь |
9 | Բիսմարկ | Նապոլեոն |
10 | Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը | Դե Վերրան |
11 | Էրվին Ռոմմել | Թրեվիս Շեկլֆորդ |
12 | Ռ.Վ. Բրեսդեն | Դեննիս Սենտ-Ալբանս |
13 | Ալեքսեյ Կացման | Սերգեյ Մոլոտով |
14 | Մոլլի Ռայան | Կիբորգ Մոլոտով |
Աշխարհի հրաշալիքները
խմբագրելԽաղում գոյություն ունեն Աշխարհի հրաշալիքներ, որոնք ունեն իրենց էֆեկտները
Անվանում | Էֆեկտ |
---|---|
Զիկկուրատ | Համատարած օգտագործում |
Կոլիզեում | Բնակչության վերաբաշխում |
Ալեքսանդրիայի փարոս | Մաքրում է ջուրը |
Զևսի տաճար | Ինքնաբուժություն |
Իշտարի դարպասներ | Ամրացնում է պարիսպները |
Ալեքսանդրիայի գրադարան | Բացում է բոլոր շենքերը |
Աշխարհի հրաշալիքները բացվում են երրորդ դարից սկսած։
Խաղափուլ
խմբագրելԽաղում առկա է չորս խաղափուլ՝ Հելլադա, Անգլիա, Գերմանիա և Ռուսաստան։ Ամեն նոր խաղափուլ սկսվում է այն ժամանակից, որով վերջացել է նախորդը։ Խաղում կա նաև վարժանքի խաղափուլ, որտեղ ներկայացվում են խաղի հիմնական կանոնները, ռեսուրսների հավաքումը և բանակի օգտագործումը։
Հունաստանի խաղափուլ (Greek Campaign)
խմբագրելԱյս խաղափուլը սկսվում է Հին Անատոլիայում, բնակիչները ովքեր իմանում են,որ իրենց սպառնում է մահացու վտանգ։ Իմաստուն քուրմ Կալկասը հայտնեց ժողովրդին, որ փրկվելու միակ տարբերակը արևմուտք փախչելն է, որտեղ գտնվում է թշնամական Տրոաս գյուղը։ Հերակլեսը, ով անատոլիացիների ղեկավարն էր, գրավեց Տրոասը և, օգտագործելով իր բնակիչների գիտելիքները, կառուցեց նավատորմ, որով էլ նրա ժողովուրդը ուղևորվեց դեպի Ֆեսսալիյա։ Անատոլիայից եկած մարդիկ կոչվեցին ախեյացիներ և գրավեցին այն տարածքները, որտեղ սկսեցին բնակվել։
Բայց Հերակլեսի հետևորդները պարտվեցին դանայցիների ազգին, հենց այս ազգից են դուրս եկել Սպարտայի և Արգոսի ղեկավարներ Մենելայոսը և Ագամեմնոնը, որոնց առաջնորդությամբ հույները նվաճեցին Տրոգադան։ Երբ անցան Ագամեմնոնի և նրա որդի Օրեստի ժամանակները, Արգոսի բնակիչները հիմնադրեցին նոր քաղաք՝ Աթենք, որի բնակիչները կարողացան հասնել անկախության և արքա Թեսևսի գլխծավորությամբ նվաճեցին շրջակա քաղաքները։ Սպարտան և Թեբեն որոշում են չսպասել աթենքցիների հարձակմանը և հարձակվում են առաջինը։ Պայման կնքելով, երկու բանակները հարձակվում են երկու կողմից, սպարտացիները ցամաքից, իսկ թեբեացիները ծովից։
Այդ ժամանակ աստվածները Թեսևսին վերցնում են Օլիմպիա լեռան վրայից, աթենքցիները մնում են միայնակ և միայնակ էլ հետ են շպրտում գրոհները։ Տարիներ անց սպարտացիները ցանկացան վրեժ լուծել և պատերազմ են հայտարարում աթենքցիներին։ Պերիկլեսի առաջնորդությամբ աթենքցիները նորից հաղթում են։ Անցնում են տարիներ և քաղաքը Հունաստանի մեծ մասի հետ միասին գրավվում է մակեդոնացիների կողմից։ Նրանց արքան էր Ալեքսանդրը, իր զորավարներ Ֆիլոտի, Կրատերի, Մելեագրոմի հետ ցանկացավ նվաճել միջերկրածովյան և Ասիայի տարածաշրջանները (ամբողջ Հին Արևելք)։
Անգլիայի խաղափուլ (English Campaign)
խմբագրելԱնգլիայի խաղափուլը սկսվում է Նորմանդիայի դքսությունում։ Վիլհելմը, Նորմանդիայի դուքս Ռոբերտի տղան, լորդ Տուստեյնի հետ պայքարում էր իշխանության համար։ Տուստեյնը Վիլհելմի հոր մահից հետո ապստամբություն էր սկսել։ Հավատարիմ զինվորների շնորհիվ երիտասարդ Վիլհելմը հաղթում է ապստամբներին և դառնում Նորմանդիայի դուքս։ Սակայն Վիլհելմի մանկության ընկեր Գայ Բուրգունդին անսպասելիորեն աբստամբություն է սկսում։ Այս լուրը Վիլհելմին հաղորդում է պալատական ծաղրածու Գոլլեն։ Վիլհելմը Ֆրանսիայի թագավոր Հենրիխի օգնությամբ բանակ է հավաքում և ոչնչացնում ապստամբներին։ Հետո նա հայացքը թեքեց դեպի Անգլիա։
Գերմանիայի խաղափուլ (German Campaign)
խմբագրելԽաղը սկսվում է 1915 թվականին, երբ Մանֆրեդ ֆոն Ռիխտգոֆենը և կոմս Հոլկը ինքնաթիռով վթարի են ենթարկվում և ցանկանում են դուրս գալ Վիշնիցայից՝ Ռուսական կայսրության տարածքից։ Յոզեֆին օգնում է՝ ազատելով նրա կնոջը գերությունից։ Յոզեֆը և նրա ընկերները կտրում են ծառերը ու ճանապարհ բացում «Կարմիր Բարոնի» և ֆոն Հոլկի համար, որպեսզի նրանք գնան դեպի արևմուտք ու հասնեն երկրորդ ռեյխի բանակին։ Երկրորդ առաջադրանքում խաղացողը պետք է օգնի գերմանական տրանսպորտային նավատորմին բեռները հասցնել նավահանգիստ։ 20 նավ պետք է հասնի նավահանգիստ, բայց եթե նավերը խրվում են, դրանք ինքնաոչնչացվում են, նաև խաղացողը կարող է առևտրային պայմանագիր կնքել Դանիայի հետ։ Երրորդ առաջադրանքում խաղացողը պետք է գրավի երեք ֆրանսիական նավատորմ։ Չորրորդ առաջադրանքում խաղացողից պահանջվում է կռվել Գերմանական կայսրության համար, Լեհաստանի Սոմմա գետի ճակատամարտում, բայց խաղացողը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա և սկսել պատերազմ։ Հինգերորդ առաջադրանքն է Պայքար Բրիտանիայի համար։ Խաղացողից պահանջվում է ոչնչացնել Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ու բոլոր բրտիանական նավահանգիստները։ Վեցերորդ առաջադրանքն է «Ծովառյուծ» օպերացիան, որում խաղացողից պահանջվում է փոխել պատմությունը։
Ռուսաստանի խաղափուլ (Russian Campaign)
խմբագրելՌուսական խաղափուլում խաղացողը ղեկավարում է «Նոր Ռուսաստան» կուսակցությունը, որը ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը։ Խաղը սկսվում է 2018 թվականին, մեծ ճանապարհի սկզբին ռուսական քաղաքականության այլախոհ Գրիգորի Նազարովը, որը ղեկավարում էր մեծամասշտաբ քաղաքացիական պատերազմը Վոլգոգրադից, կարողանում է գրավել Կրեմլը։
Սցենարի երկրորդ հատվածը այն մասին է, թե ինչպես է Գրիգորին նվաճում Եվրոպական մայրցամաքը, որտեղ Արևմտյան պայմանագրի երկրները (Դանիայի գլխավորությամբ), Հյուսիսային պայմանագրի երկրները (Օսլո կենտրոնով), Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ցանկանում են ռազմական ճանապարհով «Նոր Ռուսաստանին» դուրս շպրտել Մոսկվայից և ճնշել «ապստամբներին», ովքեր ապաստան գտան Նիժնի Նովգորոդում (թեև աշխարհագրական դիրքը նման չէ)։
Երրորդ մասում արդեն ծեր Գրիգորին իր ռոբոտ թիkնապահին նշանակում է իրեն փոխարինող, հավատարիմ ուժերի օգնությամբ Մոսկվայում վերջ դնելով պետական հեղաշրջման փորձին։ Գրիգորին մահանում է սրտի հետ կապված խնդիրներից։ Իշխանության է գալիս նրա ռոբոտ փոխարինող Գրիգորի II-ը։ Նոր Ռուսաստանը շարունակում է աշխարհի նվաճումը։
Չինացի գիտանականները գաղտնի կերպով փորձում են ստեղծել ժամանակի մեքենա։ Նրանք ցանկանում էին ստեղծել ժամանակային խառնաշփոթ, բայց Սերգեյ Մոլոտովը ոչնչացնում է մեքենան և արդյունքում ստանում ռադիացիայի համարյա մահացու չափաբաժին։ Սերգեյի կյանքը փրկվում է, բայց նրա մարմնի մեծ մասը փոխարինվում է կիբեռիմպլանտներով։
Այս ընթացքում Նոր Ռուսաստանը ղեկավարում էր Եվրասիայի մեծ մասը։ Սցենարի նախավերջին մասում 2098 թվականին Կարիբներ, Կուբա և ԱՄՆ ներխուժման փորձի ժամանակ, գեներալ Սերգեյ Մոլոտովը իմանում է, որ Գրիգորի II-ը խելքը թռցրել է, երբ նա հրամայում է բնաջնջել բոլոր կուբայական բնակավայրերը (18 մլն մարդ) վախենալով, որ կուբացիները կսկսեն պարտիզանական պատերազմ։
Մոլոտովը փախչում է ԱՄՆ և միանում ԿՀՎ գործակալ Մոլլի Ռայանին։ Նրանք վերականգնում են չինական ժամանակի մեքենայի նախագիծը, կրկին գրավում են Կուբան և տեղափոխվում են 2018 թվականի Վորոնեժ։ Մոլոտովին և Ռայանին հաջողվում է լրտեսների օգնությամբ «հավասարեցնել հաշիվը» տեխնոլոգիաների ասպարեզում։ Սկսվում է պատերազմ, որը վերջանում է Գրիգորի II-ի ոչնչացմամբ և Գրիգորի Նազարովի սպանությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.mobygames.com/game/windows/empire-earth/rating-systems
- ↑ Ցանկը միանգամից սկսվում է երրորդ դարից, որովհետև նրանց կարելի է վարձել սկսած այս շրջանից։