Էնրոն
«Էնրոն կորպորացիա» (անգլ.՝ Enron Corporation, NYSE նշանակումը՝ ENE), ներկայումս չգործող ամերիկյան էներգամատակարար ընկերություն։ Սնանկ է ճանաչվել 2001 թվականի դեկտեմբերի 2-ին։ Մինչև սնանկացումը «Էնրոնն» ունեցել է շուրջ 22 000 աշխատող և հանդիսացել է աշխարհի խոշորագուն կորպորացիան Էլեկտրա և բնական գազի մատակարարման, հեռահաղորդակցման և ցելյուլոզային թղթի արտադրման բնագավառներում։ Միայն 2000 թվականին ընկերության եկամուտը կազմել է 101 միլիարդ ԱՄՆ դոլար[2]։ Ոչ արտադրական սեկտորում «Էնրոնը» զբաղվել է առևտրական ֆյուչերսներով և արժեթղթերի թողարկմամբ։ Fortune ամսագիրը «Էնրոնին» 6 տարի անընդմեջ անվանել է «ամենանորարար ընկերությունը Միացյալ Նահանգներում»։
Enron Corporation | |
---|---|
Տեսակ | Հանրային |
Հիմնադրված է | 1985 |
Հիմնադիր | Քենեթ Լեյ |
Վայր | Հյուստոն, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Ջեֆ Սկիլինգ[1] |
Գլխավոր անձինք | Քենեթ Լեյ, հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն Ջեֆ Սկիլինգ, նախկին նախագահ, գործառնական տնօրեն Էնդրյու Ֆեստոու, նախկին գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեբեկա Մարկ-Յուսբաշ, Enron International-ի նախկին փոխտնօրեն, տնօրեն և գործադիր Սթիվեն Կուպեր, ժամանակավոր գործադրի տնօրեն |
Արդյունաբերություն | Էներգետիկա |
Արտադրանք | Էլեկտրաեներգիայի արտադրություն, ցելյուլոզային թղթի արտադրություն |
Ծառայություններ | գազի փոխադրում, Գազամատակարարում |
Ընդհանուր ակտիվներ | 65,5 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2000)[1] |
Հասույթ | $101 միլիարդ (2000) |
Աշխատողների թիվ | 20 600 մարդ (դեկտեմբերի 31, 2000)[1] |
Կայք | Enron.com |
Կլանվել | Նոյեմբեր, 2004 |
Բորսա | NYSE: ENE[1] և Չիկագոյի ֆոնդային բորսա[1] |
Enron Վիքիպահեստում |
2001 թվականի ավարտին պարզվում է, որ «Էնրոնը» զբաղվել է հաշվապահական զեղծարարությամբ և իր ֆինանսական դրության մասին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ։ Պատահարը պատմության մեջ առավել հայտնի է որպես «Էնրոնի գործ» (Enron case)։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին «Էնրոնը» պաշտոնապես սնանկ է ճանաչվում։ «Էնրոնի» սկանդալից հետո բազմաթիվ ամերիկյան ընկերություններ սկսեցին վերանայել իրենց գործունեությունը։ Սկանդալը նաև ստիպեց Միացյալ Նահանգներում նոր օրենքներ և կանոնակարգումներ մտցնել ընկերությունների և աուդիտորների գործունեության մեջ։ «Էնրոնի» սնանկացումին հաջորդում է գործընկեր աուդիտոր «Արթուր Անդերսենի» լուծարումը։