Թրեմար Լեյսել Դիլարդ (անգլ.՝ Tramar Lacel Dillard, սեպտեմբերի 16, 1979(1979-09-16)[1], Քերոլ Սիթի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ և Opa-locka, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[2][3], առավել հայտնի իր Ֆլո Ռայդա (Flo Rida) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր։ Հայտնի է մի շարք հիթային սինգլների թողարկմամբ, ինչպիսին է 2008 թվականի «Low» դեբյուտային սինգլը, որը 10 շաբաթ շարունակ առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ-ի Billboard Hot 100 չարթում և նոր ռեկորդ սահմանեց վաճառքի թվով։ Հետագա միջազգային հիթային սինգլներն են «Right Round», «Club Can't Handle Me», «Good Feeling», «Wild Ones», «Whistle» և «I Cry»։

Ֆլո Ռայդա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Tramar Lacel Dillard
Ի ծնե անունԹրեմար Դիլարդ
Նաև հայտնի է որպեսՖլո Ռայդա
Ծնվել էսեպտեմբերի 16, 1979(1979-09-16)[1] (45 տարեկան)
Քերոլ Սիթի, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ կամ Opa-locka, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՓոփացված ռեփ, հարավային հիփ հոփ, Էլեկտրո հոփ, Էլեկտրոփոփ
ՄասնագիտությունՌեփեր, խոսքերի հեղինակ, դերասան
Գործիքներվոկալ
Գործունեություն2006-այժմ
ԼեյբլAtlantic Records, Poe Boy Entertainment, International Music Group, Strong Arm
ԿրթությունՆևադայի համալսարան, Լաս Վեգաս, Barry University? և Miami Carol City Senior High School?
ԿապվածԷյքոն, Բրիսկո, Լեդի Գագա, Թիմբըլենդ, Դեյվիդ Գետտա, Կեշա, T-Pain, Նիքի Մինաժ, Տայո Կրուզ, Սիա Ֆյուրլեր, Նե-Յո, Ավիչի
Կայքofficialflo.com
 Flo Rida Վիքիպահեստում

Ֆլո Ռայդան թողարկել է 4 ալբոմ՝ Mail on Sunday (2008), R.O.O.T.S. (2009), Only One Flo (Part 1) (2010), and Wild Ones (2012). Ընդհանուր առմամբ նրա երաժշտությունն ամբողջ աշխարհում ներբեռնել են 75 մլն անգամ[4]։

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

1979–2006: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ

խմբագրել

Թրեմար Դիլարդը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 16-ին[5][6] Ֆլորիդա նահանգի Քերոլ Սիթի քաղաքում[7]։ Մեծացել է 7 քույրերի հետ միասին, որոնցից ոմանք երգում էին տեղի ավետարանական երգչախմբում[8]։

Դիլլարդի զարմիկը հանդես էր գալիս տեղական «2 Live Crew» ռեփ խմբում, և Դիլարդը 9-րդ դասարանում միանում է «GroundHoggz» ռեփ խմբին[9], որը բաղկացած էր 3 երաժշտից՝ 1Բրեդ, Քեյ Լայմ և Ֆիսթ, ով Դիլարդի հետ նույն՝ 187-րդ շենքում էր ապրում։ Նրանք սկսեցին ձայնագրվել Քարվեր Ռենչիսի ընդհատակյա ստուդիաներում[10]։ GroundHoggz-ն այս կազմով գոյատևեց 8 տարի։

Նրա աշխատանքը «2 Live Crew» խմբի երաժիշտ Ֆրեշ Քիդ Այսի հետ, գրավեց ԴեՎանտե Սվինգի ուշադրությունը, ով «Jodeci» բենդի անդամներից էր։ Քանի որ նրան մի քանի խոշոր լեյբլներ մերժել էին, նա նոր աշխատանք էր փնտրում, որը կապված չէր լինի երաժշտության հետ[11]։

1998 թվականին ավարտելով ավագ դպրոցը՝ նա 2 ամիս միջազգային բիզնես մենեջմենթ սովորեց Լաս Վեգասի Նևադայի համալսարանում, 2 ամիս էլ սովորեց Բարի համալսարանում[11][12]։ «Poe Boy Entertainment» անկախ լեյբլից հեռախոսազանգ ստանալով՝ վերադարձավ Ֆլորիդա՝ որպեսզի շարունակի իր երաժշտական կարիերան[11]։

2006 թվականին Դիլարդը պայմանագիր կնքեց Poe Boy-ի հետ և սկսեց հանդես գալ Ֆլո Ռայդա անվամբ՝ համագործակցելով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ռիք Ռոսը, Թրայնան, Թի Փեյնը, Թրիք Դեդին։ «Birthday» կեղծանվամբ փողոցային սինգլը, որը կատարում էր Ռիք Ռոսի հետ համատեղ, նրա առաջին կարևոր թողարկումն էր։ Նա առաջին անգամ իր մասնակցությունը ունեցավ DJ Khaled-ի «We the Best» ալբոմի «Bitch I'm from Dade County» երգում, որում իրենց մասնակցությունն ունեին նաև Թրիկ Դեդին, Թրինան, Ռիք Ռոսը, Բրիսկոն, C-Ride-ը և Dr. Dre-ն[13]։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Mail on Sunday (2008)
  • R.O.O.T.S. (2009)
  • Only One Flo (Part 1) (2010)
  • Wild Ones (2012)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.allmusic.com/artist/mn0000921924
  2. Flo Rida | Music News and Videos - Yahoo Music. Yahoo! Music.
  3. Flo Rida | Music Biography, Streaming Radio and Discography Allmusic.
  4. Robehmed, Natalie (2013 թ․ հոկտեմբերի 21). «Rapper Flo Rida Endorses Debt-Riddled Beamz Players». Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  5. «Tonight». Flo Rida Official Ինստագրամ account. 2013 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «Birthday Recap». Flo Rida Official Twitter account. 2013 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. Hillary, Crosley (2008 թ․ հունվարի 19). «Rapper Flo Rida puts on "Sunday" best». Yahoo!. Reuters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «Bio». Officialflo.com. Poe Boy Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «GroundHoggz». GroundHoggz.
  10. «Flo Rida interview by Pete Lewis, 'Blues & Soul' April 2009». Bluesandsoul.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  11. 11,0 11,1 11,2 Concepcion, Mariel (2007 թ․ նոյեմբերի 28). «Flo Rida». Billboard. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  12. Garland, Maurice G. (2008 թ․ փետրվար), «Flo Rida: Sunshine All Day», Vibe, vol. 16, no. 2, էջ 86
  13. Kellman, Andy (2007). «Flo Rida: Biography». Allmusic. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլո Ռայդա» հոդվածին։