Hunter × Hunter

Ճապոնական մանգա շարք

Hunter × Hunter (ճապ.՝ ハンター×ハンター), Տոգաշի Յոշիհիրոյի մանգան։ Այն լույս է տեսել 1998 թվականի մարտի 8-ից Shonen Jump ամսագրում, չնայած 2006 թվականից ի վեր արտադրանքը հաճախ ընդհատվել է երկար ժամանակով։ 2018 թվականի դեկտեմբերի վերջին թողարկված է եղել 390 գլուխ և 37 հատոր։

Hunter × Hunter
ճապ.՝ ハンターハンター
Ժանրանիմե կամ մանգա[1][2][3], ֆենթեզի անիմե և մանգա[1][2][3], արկածային մանգա և անիմե[1][2][3] և կատակերգա-դրամատիկական անիմե և մանգա
Երկիր Ճապոնիա[2]
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Դեպքերը տեղի են ունենում աշխարհում, որը ձևակերպված է ժամանակակից անտուրաժում և բնակեցված է մարդկանցով ու կախարդական կենդանիներով։ Այս տիեզերքում կա որսորդի մասնագիտություն, նրանք որոնում են հազվագյուտ տեսակների կենդանիներ, անթիվ գանձեր, ուսումնասիրում դժվար հասանելի վայրեր կամ նույնիսկ բռնում վտանգավոր հանցագործների։ Մանգայի գլխավոր հերոս Գոն Ֆրիքսն իմանում է, որ իր վաղուց անհետացած հայրը ողջ է և աշխարհի ամենահզոր որսորդներից մեկն է։ Գոն որոշում է գտնել իր հորը և դրա համար անցնում է քննություն որսորդ դառնալու նպատակով։ Իր ճանապարհորդությունների ընթացքում Գոնը նոր ընկերներ է ձեռք բերում և բախվում սարսափելի թշնամիների։

1999 թվականին Hunter × Hunter մանգայի հիման վրա ստեղծվել է 62 սերիաներից բաղկացած անիմե Nippon Animation ստուդիայի կողմից։ Թողարկվել է Fuji TV հեռուստաալիքով 2001 թվականին։ Այնուհետև 2002-2004 թվականներին թողարկվել է երեք առանձին OVA։ Երկրորդ անիմեն ստեղծվել է Madhouse ստուդիայի կողմից և հեռարձակվել է Nippon Television հեռուստաալիքով 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի սեպտեմբեր։

Մանգան դրական արձագանքներ է ստացել ինչպես ընթերցողների, այնպես էլ քննադատների կողմից։ Այն Shueisha հրատարակչության պատմության մեջ ամենահաջողվածներից մեկն է, 2013 թվականի փետրվարի դրությամբ վաճառվել է ավելի քան 65,8 միլիոն հատոր։

Մանգան Shonen Jump ամսագրում լույս է տեսել 1998 թվականից, ընդհանուր տպաքանակը 2011 թվականի դրությամբ գերազանցել է 52 000 000 օրինակը[4]։ Մանգայի նոր գլուխների ամսագրում հրապարակումների միջև պարբերաբար տեղի են ունենում երկարատև ընդմիջումներ, որոնք կապված են մանգակայի հիվանդության հետ։

2007 թվականին Ճապոնիայի մշակույթի նախարարության անցկացրած հարցման համաձայն՝ Hunter x Hunter-ը բոլոր ժամանակների լավագույն մանգայի շարքում զբաղեցրել է 21-րդ տեղը[5]։

Անիմեն մանգայի առաջին տասնյոթերորդ և տասնութերորդ հատորների էկրանավորումն է։ Այն ստեղծվել է Nippon Animation ստուդիայի կողմից և հեռարձակվել է Ճապոնիայում Fuji TV հեռուստաալիքով 1999 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ը։

2011 թվականին Madhouse-ը հայտարարել է հիմնական սերիալի ռեմեյքի ստեղծման մասին։ Նրա ռեժիսորն է Հիրոսի Կոձինան։ Հեռարձակումը սկսվել է 2011 թվականի հոկտեմբերի 2-ին։

Սաունդթրեք

խմբագրել
Օփենինգ
Անվանում Ռոմազի Կատարող Կոմպոզիտոր Սերիաներ
おはよう Ohayo Keno Հիրո 1-48
太陽は夜も輝く / たいよう は よる も かがやく Taiyou wa Yoru mo Kagayaku Wino Դզուն Յոսիմուրա 49-62
Էնդինգ
Անվանում Ռոմազի Կատարող Կոմպոզիտոր Սերիաներ
風のうた / かぜ の うた Kaze no Uta Մինակո Հոնդա Տոսիհիկո Սահասի 1-31
Eじゃん-Do You Feel Like I Feel? E-Jan - Do You Feel Like I Feel Մասատո Նագաի Մասատո Նագաի 32-50
蛍 / ほたる Hotaru Մասատո Նագաի Մասատո Նագաի 51-62

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 MyAnimeList — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 AniList — 2013.
  3. 3,0 3,1 3,2 Anime-Planet
  4. «2011 Hunter x Hunter Anime to Retell Story From Start» (անգլերեն). Anime News Network. 1 августа 2011 года. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  5. The Top 50 Manga Series | Japan Probe Արխիվացված 2012-07-02 archive.today

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hunter × Hunter» հոդվածին։