IPhone 3G
iPhone 3G` Apple ընկերության սմարթֆոն։ iPhone-ի երկրորդ մակարդակն է։ Ներկայացվել է 2008 թվականի հունիսին Սան Ֆրանցիսկոյում անց կացված WWDC-ի ժամանակ։ Ի տարբերություն առաջին մակարդակի iPhone-ից iPhone 3G-ն աջակցում է UMTS, HSDPA և A-GPS ստանդարտները։ Բացի այդ հայտարարվել է App Store հավելվածների խանութի բացման մասին։ Տեսախցիկը չի փոփոխվել և չի ստացել վիդեոյի տեսագրման հնարավորություն։
iPhone 3G | |
---|---|
Կարգախոս | Apple Inc. |
Արտադրող | Foxconn[1] |
Էկրան | 5 դյույմանոց սենսորային էկրանի 163 ppi խտության դեպքում 320x480 (HVGA) թույլատվություն |
Տեսախցիկ | 2 մեգափիքսել |
Օպերացիոն համակարգ | iOS 4.2.1 (8C148): Թարմացումը այլևս չի աջակցվում[2] |
Պրոցեսոր | 620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11[3] (ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց[4]) |
Օպերատիվ հիշողություն | 128 մբ EDRAM |
Մշտական հիշողություն | 8 կամ 16 գիգաբայթ մշտական հիշողություն |
Ցանցեր | Quad-band GSM/GPRS/EDGE (850 900 1800 1900 ՄՀց) Tri-band UMTS/HSDPA (850 1900 2100 ՄՀց) Wi-Fi (802.11 b/g) Bluetooth 2.0 + EDR USB 2.0[5] |
Մարտկոց | 1150 մԱժ լիթիում-իոնային անփոփոխ մարտկոց |
Չափս | 115,5×62,1×12,3 մմ |
Քաշ | 133 գ |
Նախորդ | iPhone 2G |
Հաջորդ | iPhone 3GS |
Ծրագրային ապահովման վերջին աջակցվող տարբերակը iOS 4.2.1-ն է։ 2011 թվականի մարտի 11-ին թողարկվել է iOS 4.3-ը, որը չի աջակցվում iPhone 3G-ի կողմից[6]։
Պատմություն
խմբագրելԱնոնս
խմբագրելiPhone 3G-ն աշխարհի 22 երկրներում թողարկվել է 2008 թվականի հուլիսի 11-ին սպիտակ կամ սև գունավորմամբ, 8 կամ 16 ԳԲ հիշողության ծավալով[7][8]։ iPhone 3GS-ի թողարկումից հետո 3G-ն կրկնակի էժանացել է մինչև $99 և վաճառվել է միայն սև գունավորմամբ 8 ԳԲ հիշողության ծավալով և թարմացված 2010 թվականի հունիսի 7-ի iPhone OS 3.0.7 օպերացիոն համակարգով, iPhone 4-ի թողարկումից հետո iPhone 3G-ն արտադրությունից հանվել է[9]։ Իրեն փոխարինել է նույն գինը ունեցող iPhone 3GS-ը (99 ԱՄՆ դոլար 8 ԳԲ հիշողության ծավալով տարբերակի համար)։
Ծրագրային ապահովման պատմություն
խմբագրելiPhone OS 2.0-ն ունեցել է նկատվող բարելավումներ JailBreak-ի հետ պայքարում, նաև ուղղված են եղել ծրագրային ապահովման նախորդ տարբերակի սխալները։ Մի քանի տարվա ընթացքում iPhone 3G-ն ծրագրային ապահովման թարմացման հարցում աջակցվել է Apple-ի կողմից։ Ամեն տարի թողարկվել են խոշոր թարմացումներ։
Նոր օպերացիոն համակարգը օժտված էր App Store-ի, Microsoft Exchange ActiveSync-ի, MobileMe սերվիսի և էլեկտրոնային փոստի համար նախատեսված Push տեխնոլոգիայի աջակցմամբ։
2009 թվականի հունիսից մատչելի է դարցել մինչը iPhone OS 3.0 ծրագրային ապահովման թարմացումը։ Հայտարարվել է MMS-ի աջակցման, տեսքտի հետ աշխատելու ժամանակ պատճենման և տեղադրման, հավելվածների համար լանդշաֆտային ռեժիմի և Bluetooth-ստերեոյի մասին։ Կային նաև շատ ուրիշ աննշան բարելավումներ։
2010 թվականի հունիսից մատչելի է ծրագրային ապահովման թարմացումը մինչև iPhone OS 4.0: Սակայն ի տարբերություն իր հաջորդին՝ iPhone 3GS-ին, թարմացված ծրագրային ապահովման մեջ չի իրականացվել բազմախնդրությունը, աշխատանքային սեղաններին ֆոնային պատկերների տեղադրումը, և bluetooth ստեղնաշարի աջակցումը։ Ավելացվել են ընդհանուր փոստային արկղի, թղթապանակների և փլեյլիստերի ավելացման ֆունկցիաներ։ Այնուամենայնիվ թարմացումը մեծ քննադատության էր ենթարկվում։ Ըստ քննադատողների կարծիքի՝ հիմնական թերությունը սարքի ցածր արտադրողականությունն էր։
Շուտով թողարկվել է iOS 4.1 ծրագրային ապահովման թարմացումը, որը ուղղել էր արտադրողականության պակասի պրոբլեմը։ Սակայն այդտեղ ի տարբերություն այլ iOS 4 աջակցող սարքերում՝ բացակայում էր Game Center ծառայության աջակցումը։
2012 թվականի նոյեմբերի 22-ին մատչելի է դարձել մինչև iOS 4.2 ծրագրային ապահովման թարմացումը։ Ավելացված է եղել YouTube-ում քվեարկության հնարավորություն, նաև անվտանգության հետ կապված մի շարք բարելավվումներ։ iPhone3G-ին այնուամենայնիվ չի ստացել ֆունկցիաների մեծամասնությունը, օրինակ՝ AirPlay-ը, Safari-յի բազմախնդրությունը և տեքստի որոնումը։
2011 թվականի մատի 9-ին թողարկվել է iOS 4.3 beta 1-ը։ Սակայն այդ ժամանակ iPhone 3G-ն արդեն չէր աջակցվում Apple-ի կողմից՝ ծրագրային ապահովման թարմացման հարցում։ iOS 4.3-ը դարձել է առաջին օպերացիոն համակարգը, որը պաշտոնապես չէր աջակցում iPhone 3G-ն։
Դիզայն
խմբագրելiPhone 3G-ի հետևի մասը պատրաստված է պոլիկարբոնատային պլաստիկից ի տարբերություն առաջին մակարդակի, որտեղ օգտագործվում էր ալյումին[10]։ Ստեղները պատրաստված են պլաստիկից և մետաղից։ Ձեռքում հարմար բռնելու նպատակով՝ հեռախոսի ծայրերը կլորացված են։ iPhone 3G-ի չափսերը մի քիչ ավելի մեծ են, քան իր նախորդինը՝ 115,5×62,1×12,3 մմ։
Սարքային ապահովում
խմբագրելԷկրան և ներմուծում
խմբագրելՍարքի առջևի մասում տեղադրված է չանգռվածքներին կայուն հայելի։ 3,5 դյույմանոց սենսորային էկրանի թույլատվությունը 163 ppi խտության դեպքում՝ 320x480 (HVGA) է։ Կառավարումը իրականացվում է միայն մատերի օգնությամբ։ Դիսփլեյը աջակցում է մուլտիթաչը։
Սարքը սարքավորված է նույն սենսորներով, ինչ իր նախորդը։ Մոտեցման սենսորը աշխատում է տվյալ կերպ՝ երբ հեռախոսով զրույցի ժամանակ էկրանը մոտենում է ականջին՝ էկրանը ավտոմատ անջատվում է։ Դա արված է մարտկոցի լիցքի խնայման և դիսփլեկին ականջով կպնելուց խուսափելու համար։ Լուսավորության սենսորը կախված լուսավորումից փոփոխում է դիսփլեյի պայծառությունը, դա արված է մարտկոցի լիցքի խնայման և օգտագործման ժամանակ աչքերի լարվածությունը քչացնելու համար։ Իր մեջ պարունակվում է երառանցք աքսելերոմետր, որը փոխազդում է հավելվածների մեծամասնության հետ։ Իր օգնությամբ հեշտությամբ կարելի է անցնել լանդշաֆտային և դիմանկարային ռեժիմների միջև։
Պրոցեսոր և օպերատիվ հիշողություն
խմբագրելՍարքային ապահովման մեծամասնությունը հիմնված է օրիգինալ iPhone-ի վրա։ Այն նախկինի պես պարունակում է 620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11 (ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց), PowerVR MBX Lite 3D GPU և 128 Մբ EDRAM:
Տեսախցիկ
խմբագրելiPhone 3G-ն տերապետում է նույն 2.0 մեգափիքսելանոց ֆիքսված կենտրոնացմամբ տեսախցիկով, ինչ և իր նախորդը։ Տեսախցիկում չկա զում, ֆլեշ և ավտոկենտրոնացում, նաև այն չի աջակցում վիդեոյի տեսագրում, սակայն որոշ հավելվածներ լուծում են այդ հարցը։ iPhone OS 2.0-յում, որը ի սկզբանե տեղադրված է եղել iPhone 3G-յում հայտնվել է գտնվելու վայրով նկարկների ստեղծման հնարավորությունը։
Կապեր
խմբագրելEDGE-ին որպես լրացում iPhone 3G-յում ավելացրել են A-GPS, 3G և եռդիապազոնային UMTS/HSDPA: Այս կատարելագործումները բարելավել են տվյալների բեռնման արագությունը և թույլ են տվել ավել ճիշտ աշխատել GPS-ի համակարգի հետ։
iPhone 3G-ն սարքի լիցքավորման համար ունի 30-պինային անցք, որը առկա է նախորդում և վերջին iPod փլեյերներում։ Տվյալ անցքը նաև օգտագործվում է համակարգչի հետ սինխրոնիզացիայի և տարբեր աքսեսուարների միացման համար։
iPhone 3G-ն նաև ունի ականջակալների ստանդարտ 3,5 միլիմետրանոց անցք, տվյալ անցքով կարելի է սարքին միացնել ցանկացած արտադրողի ականջակալներ։
Տվյալների ստացման առավելագույն արագություն
խմբագրելԲջջային ցանցի/անլար տեխնոլոգիայի տիպ | Դասակարգ | Հաճախություններ որոնցով աշխատում է ցանցը | Առավելագույն Downlink առագությունը (Mbps) | Նվազագույն Uplink արագությունը (Mbps) | Ժամանակակցություն |
---|---|---|---|---|---|
GPRS | 2G (2.5G) | 850, 900, 1800, 1900 ՄՀց | 0.04 | Անհայտ է | Տեխնոլոգիան հնացել է |
EDGE | 2G (2.75G) | 850, 900, 1800, 1900 ՄՀց | 0.38 | Անհայտ է | Տեխնոլոգիան հնացել է |
UMTS/HSDPA | 3G | 850, 900, 1900, 2100 ՄՀց | 3.6 | Անհայտ է | Տեխնոլոգիան ակտուալ է |
Wi-Fi | 802.11 b/g/ | 2450 ՄՀց | 54.0 | 54.0 | Տեխնոլոգիան ակտուալ է |
Bluetooth 2.0 + EDR | 802.15.4 | 2450 ՄՀց | 3.0 | 3.0 | Տեխնոլոգիան ակտուալ է |
Մարտկոց
խմբագրելiPhone 3G-ն ունի 1150 մԱժ ծավալով անփոփոխ մարտկոց։ Ըստ Apple-ի խոսքերի՝ սարքը կարող է 6 ժամ աշխատել Wi-Fi-ով համացանց մտնելիս, 5 ժամ 3G-յով համացանց մտնելիս և 25 ժամ աուդիոյի նվագարկման ժամանակ։ Նաև այն կարող է 300 ժամ մնալ սպասման ռեժիմում։ Ի տարբերություն առաջին iPhone-ին 3G-ն ունի այլ մարտկոց, որն ունի անցք և որն ավելի հեշտ է փոխարինել։ Եթե մարկոցը փոփոխում են ոչ Apple-ի պաշտոնական ծառայությունում՝ երաշխիքը սպառվում է։
Ծրագրային ապահովում
խմբագրելiPhone 3G-ի հետ թողարկվել է iPhone OS-ի առաջին խոշոր թարմացումը։ 2.0 տարբերակում ավելացվել են բազմաթիվ նոր ֆունկցիաներ, որոնք չէին եղել իր նախորդում։ Եվ ամենակարևորը այն է, որ թարմացման մեջ եղել է App Store-ը։ Մինչ այդ կողմնակի հավելվածների տեղադրման միակ միջոցը եղել է JailBreak-ը։ App Store-ի առաջին բացման ժամանակ այն պարունակում էր մոտավորապես 500 հավելված, այժմ հավելվածների քանակը անցել է 600 հազարը։ iPhone OS-ի շատ ֆունկցիաներ սարքել են iPhone-ը բազմաֆունկցիոնալ սարք։
App Store
խմբագրելiPhone OS 2.0-յի գլխավոր թարմացումը եղել է App Store-ը, որը թույլ է տալիս տեղադրել կողմնակի արտադրողների հավելվածներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dalrymple, Jim (2009 թ․ հուլիսի 28). «iPhone manufacturer to pay family of dead worker». CNET. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Main Page - iDroidWiki». Idroidproject.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Patterson, Blake (2008 թ․ հուլիսի 7). «Under the Hood: The iPhone's Gaming Mettle». touchArcade. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
- ↑ Dilger, Daniel Eran (2008 թ․ մարտի 20). «iPhone 2.0 SDK: Video Games to Rival Nintendo DS, Sony PSP». RoughlyDrafted Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Apple — iPhone — Tech Specs». Apple; Wayback machine. 2007 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Gurman, Mark. «iOS 4.3 drops iPhone 3G and iPod touch 2G support». 9to5mac. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Costello, Sam. «Initial iPhone 3G Country Availability List». about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «iPhone 3G Coming to countries everywhere». Apple Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Sandoval, Luis. «iPhone 3G only $99, it's Possible». crenk.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Kirk, Edward (2008 թ․ հուլիսի 13). «iPhone 3G's "Plastic" Actually Stronger Than Aluminum iPhone?». iPhone Alley. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.