iTunes Store, ինտերնետային խանութ, որտեղ վաճառվում է թվային պարունակություն (ծրագրային փաթեթներ, երաժշտական արտադրություն, ֆիլմեր), տնօրինում է Էփլ ընկերությունը։ Խանութը բացվել է 2003 թվականի ապրիլի 28-ին, Սթիվ Ջոբսի թվային երաժշտության խանութի բացման մասին հայտարարությունից հետո։ 2017 թվականի հունվարի տվյալներով iTunes-ը տրամադրում էր ավելին քան 35-40 միլիոն երգեր, 2,2 միլիոն ծրագրեր, 25000 հեռուստատեսային հաղորդումներ, և 65000 ֆիլմեր։ Բացման պահին, այն հանդիսանում էր միակը, որը օրինականորեն տրամադրում էր երաժշտություն բոլոր հիմնական հինգ ձայնագրող լեյբլ կազմակերպություններից[2]։ 2013 թվականի հունիսի դրությամբ iTunes Store-ում գրանցված էին 575 միլիոն ակտիվ օգտատերեր[3], և նրան էին միացած ավելին քան 315 միլիոն սարքեր, ներառյալ՝ Apple Watch-եր, iPod-եր, iPhone-ներ, Apple TV և iPad-եր[4]։

ITunes Store
Изображение логотипа
apple.com/itunes
Տեսակdigital distribution platform?, Ցանցի կիրառական ծրագիր, կայք և բջջային հավելված
ՀեղինակԷփլ[1]
Բացվածապրիլի 28, 2003
 ITunes Store Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Սթիվ Ջոբսը նկատեց, որ կա հնարավորություն բացելու թվային խանութ, որը կտրամադրի օգտատերերին ներբեռնվող երգեր[5][6][7][8]։ 2002 թվականին Ջոբսը համաձայնագիր կնքեց հինգ հիմնական ձայնագրման լեյբլների հետ, նրանց արտադրանքը iTunes-ի միջոցով վաճառելու մասին[9]։ iTunes Store-ը ներկայացվեց Ջոբսի կողմից Էփլի տարեկան Apple Worldwide Developers Conference-ի ժամանակ 2003 թվականի ապրիլին[10][11]։ Այն սկզբում հասանելի էր միայն Մակ համակարգիչների և iPod-երի վրա[12], իսկ 2003 թվականի հոկտեմբերին այն հասանելի դարձավ նաև Մայքրոսոֆթ Վինդոուզի վրա[13]։

2008 թվականի ապրիլին iTunes Store-ը հանդիսանում էր երաժշտություն վաճառող ամենածոշոր մատակարարը Միացյալ Նահանգներում[14], իսկ 2010 թվականի փետրվարին, նաև աշխարհում[15]։ iTunes Store-ի եկամուտը 2011 թվականի առաջին եռամսյակում կազմեց մոտ 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար[16]։ 2014 թվականի մայիսի 28-ին խանութը արդեն վաճառել էր 35 միլիարդ երգեր ամբողջ աշխարհում[17]։

2016 թվականին հայտարարվեց, որ առցանց դիտումների ծավալը արդեն գերազանցում է ներբեռնումների վաճառքների ցուցանիշներին[18], և iTunes-ի ներբեռնումների տեսակի վաճառքների ծավալը նվազել է 24%-ով[19]։

2018 թվականի ապրիլին iTunes ծրագիրը ավելացվեց Microsoft Windows 10-ի խրագրերի խանութում[20], իսկ 2019 թվականի գարնան սկզբում այն նաև հայտնվեց Samsung Smart TV-ում[21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://support.apple.com/en-us/HT207880
  2. Langer, Andy (2014 թ․ սեպտեմբերի 10). «Is Steve Jobs the God of Music?». Esquire. Hearst Communications. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  3. «The algebra of iTunes». CNN. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  4. «iPhone 5 announcement: 3 important things to watch». NineMSN.com.au. 2012 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Knopper, Steve (2013 թ․ ապրիլի 26). «iTunes' 10th Anniversary: How Steve Jobs Turned the Industry Upside Down». Rolling Stone. Wenner Media. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  6. England, Lucy (2015 թ․ մայիսի 8). «Apple has a playbook for killing free music, and it was written by Steve Jobs». Business Insider. Axel Springer SE. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  7. Locke, Laura (2011 թ․ դեկտեմբերի 7). «Steve Jobs on the iTunes Music Store: The Unpublished Interview». Technologizer. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  8. Hill, Brad (2013 թ․ ապրիլի 29). «The iTunes influence, part one: How Apple changed the face of the music marketplace». Engadget. AOL. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  9. Chen, Brian X. (2010 թ․ ապրիլի 28). «April 28, 2003: Apple opens iTunes Store». Wired. Condé Nast. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  10. McElhearn, Kirk (2016 թ․ հունվարի 9). «15 years of iTunes: A look at Apple's media app and its influence on an industry». Macworld. International Data Group. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  11. Dormehl, Luke (2016 թ․ ապրիլի 28). «Apple introduced iTunes Store 13 years ago today». Cult of Mac. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  12. «Apple Launches the iTunes Music Store». Apple Newsroom. Apple Inc. 2003 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Apple Launches iTunes for Windows». Apple Newsroom. Apple Inc. 2003 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  14. «iTunes Store Top Music Retailer in the USA». Apple Inc. 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «Apple's iTunes serves up 10-billionth song download». Apple. 2010 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  16. Daniel Eran Dilger (2011 թ․ ապրիլի 21). «iTunes Store quietly generates record revenues of $1.4 billion». Apple Insider. AppleInsider. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  17. «Apple's iTunes Store passes 35 billion songs sold milestone, iTunes Radio now has 40 million listeners – MacDailyNews - Welcome Home». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. «Apple's ITunes Overtaken by Streaming Music Services in Sales». Bloomberg.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  19. «The music business is growing again — really growing — and it's because of streaming». Recode. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  20. Warren, Tom (2018 թ․ ապրիլի 26). «iTunes is now available in the Microsoft Store for Windows 10». The Verge. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  21. Business, Heather Kelly, CNN. «Apple brings iTunes to Samsung TVs as it seeks new revenue». CNN. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ITunes Store» հոդվածին։