Idontwannabeyouanymore (երգ)
«Idontwannabeyouanymore» (անգլ. թարգմանաբար՝ «Ես այլևս չեմ ուզում քեզ նման լինել»), ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երգը, որը թողարկվել է 2017 թվականի հուլիսի 21-ին՝ որպես «Don’t Smile at Me» (2017) դեբյուտային մինի ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը ձայնագրվել է Darkroom և Interscope Records լեյբլների միջոցով[1][2]։ Երգի հեղինակներն են Բիլլի Այլիշը և նրա եղբայրը՝ Ֆինիս Օ'Քոնելը, որը նաև պրոդյուսերավորել է այն։
«Idontwannabeyouanymore» | ||||
---|---|---|---|---|
Բիլլի Այլիշի սինգլը | ||||
«Don’t Smile at Me» ալբոմից | ||||
Թողարկված | 2017 թվականի հուլիսի 21 | |||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում | |||
Ժանր | փոփ | |||
Տևողություն | 3:23 | |||
Լեյբլ | Darkroom, Interscope Records | |||
Պրոդյուսեր | Ֆինիս Օ'Քոնել | |||
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Առևտրային հաջողություն
խմբագրել«Idontwannabeyouanymore»-ը դարձել է Բիլլի Այլիշի երրորդ սինգլը, որը դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard Bubbling Under Hot 100 չարթում[3]։ Երգն ավելի ուշ՝ տեսահոլովակի թողարկումից հետո, դեբյուտ է կատարել Billboard Hot 100 չարթում՝ հայտնվելով 100-րդ հորիզոնականում[4]։ Չարթում այն բարձրացել է 96-րդ հորիզոնական և այնտեղ մնացել 3 շաբաթ։ Կանադական չարթում՝ Canadian Hot 100-ում, սինգլը կարողացել է բարձրանալ 60-րդ հորիզոնական և այնտեղ մնացել 14 շաբաթ։
Տեսահոլովակ
խմբագրել2018 թվականի հունվարի 4-ին թողարկվել է երգի՝ ուղղահայաց նկարահանված տեսահոլովակը։ Տեսահոլովակում պատկերված է, թե ինչպես է Այլիշը, տեսնելով իրեն հայելու մեջ, ասում՝ ինչպես է ատում իրեն, ինչպես որ նկարագրված էր երգի տեքստում[5]։
Ձայնագրության մասնակիցներ
խմբագրել- Բիլլի Այլիշ՝ վոկալ
- Ֆինիս Օ'Քոնել՝ պրոդյուսեր
- Ռոբ Քինելսկի՝ միքսինգ
- Ջոն Գրինեմ՝ ինժեներ-մասթերինգ[6]
Չարթեր
խմբագրելՉարթ (2018-19) | Բարձրագույն դիրք |
---|---|
Canadian Hot 100[7] | 60 |
Billboard Hot 100[8] | 96 |
Հավաստագրումներ
խմբագրելՏարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[9] | Platinum | 70 000^ |
Կանադա (Music Canada)[10] | Platinum | 80 000^ |
ԱՄՆ (RIAA)[11] | Platinum | 1 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Billie Eilish - idontwannabeyouanymore» (անգլերեն). EUPH. 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Billie Eilish Releases New Track, "idontwannabeyouanymore"» (անգլերեն). Umusic. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Billie Eilish's "Ocean Eyes," "Idontwannabeyouanymore" Debut On Bubbling Under Hot 100 Chart» (անգլերեն). Headline Planet. 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «A 'Verified'-Based Billie Eilish Meme Sends "idontwannabeyouanymore" Soaring On The Genius Charts» (անգլերեն). Genius. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Music Video - Billie Eilish - idontwannabeyouanymore». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Try the TIDAL Web Player» (անգլերեն). listen.tidal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է September 4, 2019.
- ↑ Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=379 Billie Eilish Album & Song Chart History Billboard Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է September 4, 2019.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2019 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Canadian single certifications – Billie Eilsih – Idontwannabeyouanymore». Music Canada. Վերցված է September 4, 2019-ին.
- ↑ «American single certifications – Billie Eilish – Idontwannabeyouanymore». Recording Industry Association of America. Վերցված է September 27, 2019-ին.