Is This the World We Created...?
«Is This the World We Created…?», բրիտանական Քուին ռոք խմբի երգը, որը սկզբնապես թողարկվել է «The Works» ալբոմում 1984 թվականին։
«Is This the World We Created…?» | |
---|---|
Քուինի սինգլը | |
«The Works» ալբոմից | |
Թողարկված | Փետրվարի 23, 1984 |
Ժանր | Ֆոլկ ռոք |
Երգահան | Ֆրեդի Մերկուրի Բրայան Մեյ |
Տևողություն | 2:13 |
Լեյբլ | EMI/Parlophone Capitol, Hollywood Records |
Պրոդյուսեր | Քուին Ռեյնհոլդ Մակ |
Համերգների ժամանակ կատարվում էր 1984-1986 թվականներին։ Ընդգրկված է Live Aid համերգի եզրափակիչ հատվածում։ Ալբոմի ամենակարճատև երգն է[1][2]։
Պատմություն
խմբագրել«Is This the World We Created…?» երգը ստեղծվել է Մյունխենում դրանից հետո, երբ Ֆրեդի Մերկուրին և Բրայան Մեյը լսել են Աֆրիկայում աղքատության մասին։ Մերկուրին գրել է հիմնական տեքստը, Մեյը այն լրացրել և դարձել է երաժշտության հեղինակը։
Երգը ձայնագրվել է Ovation կիթառի վրա, սակայն կենդանի կատարումների ժամանակ Մեյը օգտագործել է թմբկահար Ռոջեր Թեյլորի գործիքը՝ Gibson Chet Atkins CE, որի առանձնահատկությունը նեյլոն[3] լարերն են։ Դաշնամուրի հատվածը օգտագործվել է ձայնագրման ժամանակ, սակայն վերջնական տարբերակի մեջ չի մտել։
«The Works» ալբոմը ավարտվում է «Is This the World We Created…?» երգով, սակայն սկզբում ենթադրվում էր, որ ալբոմի վերջին երգը կդառնա «There Must Be More to Life Than This» երգը (ընդգրկված է Մերկուրիի դեբյուտային «Mr. Bad Guy» ալբոմում)։
Երգը կատարվել է 1986 թվականին Ուեմբլի մարզադաշտում դեղի ունեցած հայտնի Live Aid համերգի ժամանակ՝ Մեյի և Մերկուրիի կողմից։
Քավերներ
խմբագրելԵրգը ընդգրկված է Էլեն Փեյջի «The Queen Album» տրիբյուտ ալբոմում, որը նվիրված է Քուին խմբին և թողարկվել է 1988 թվականին։ Անդրեա Կոռը, ով The Corrs կելտական ֆոլկ ռոք և փոփ ռոք խմբի վոկալիստն է, Մեյի նվագակցմամբ կատարել է երգը Նելսոն Մանդելայի 90-ամյակի առիթով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Works - Queen | Songs, Reviews, Credits». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Is This The World We Created...? - Queen | Song Info». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ նյութերի պոլիմերացումով ստացվող սինթետիկ մանրաթել