Kanal 35 հեռուստաալիք (անգլ.՝ Kanal 35” televiziyası), ադրբեջանական շրջանային հեռուստաընկերություն, որը տեղակայված է Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախիջևան քաղաքում[1][2]։

Kanal 35 հեռուստաալիք
անգլ.՝ Kanal 35” televiziyası
ԵրկիրԱդրբեջան Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան
Հեռարձակման լեզուԱդրբեջաներեն
Հեռարձակման սկսման թվականՀուլիսի 14, 2004 թվական

Պատմություն

խմբագրել

Kanal 35 հեռուստաալիքը հիմնադրվել է 2004 թվականի հուլիսի 14-ին Ադրբեջանի համազգային առաջնորդ հռչակված Հեյդար Ալիևի իշխանության գալու 35-ամյակի կապակցությամբ[1][2]։

Հեռուստատեսային գործունեություն

խմբագրել

Հեռուստաընկերությունը գործում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռադիո-հեռուստատեսային հաղորդումների կենտրոնի ենթակայությամբ[1][2]։ Վերջին անգամ հեռուստաընկերությունը հեռարձակման թույլտվություն է ստացել 2008 թվականի հուլիսի 1-ին, որը համարվում է անժամկետ, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2015 թվականի դեկտեմբերի 21-ի հրամանագրով արդեն իսկ տրված բոլոր լիցենզիաները համարվում են անժամկետ[2]։

Հեռուստաալիքն իր հաղորդումների հիմնական նպատակ է սահմանել «հեռուստադիտողի աշխարհահայացքի ընդլայնումն ու գիտական տեղեկացվածությունն է, նրանց ուշադրության հրավիրումը գիտահրատարակչական, ազգային-մշակութային և բարոյական որակներին, ինչպես նաև ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել