L.A. Woman
L.A. Woman -ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը համանուն վերնագրով ալբոմից է, որը խմբի վերջին ալբոմն էր Ջիմ Մորիսոնի հետ։ Այս երգում Մորիսոնը նաև ներկայացրել է իր անվան անագրաման՝ "Mr. Mojo Risin'", որը հետագայում մեծ ճանաչում ստացավ, և Մորիսոնին սկսեցին այլ կերպ ուղղակի Mr. Mojo Risin' անվանել[1]։
«L.A. Woman» | |
---|---|
The Doorsի երգը «L.A. Woman» ալբոմից | |
Թողարկված | Ապրիլ, 1971 |
Ձայնագրված | Դեկտեմբեր 1970-Հունվար 1971 |
Ժանր | Ռոք, բուգի ռոք, բլյուզ-ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 7:49 (ալբոմային տարբերակ) 7:59 (40-րդ ամյակի տարբերակ) |
Լեյբլ | Elektra |
Հեղինակ | The Doors |
Կոմպոզիտոր | Ջիմ Մորիսոն |
Պրոդյուսեր | Բրյուս Բոտնիկ, The Doors |
Երգը ձայնագրվել է խմբի արվեստանոցում Սանտա Մոնիկա բուլվարդում որը գտնվում է Արևմտյան Հոլիվուդում, 1970 դեկտեմբերից մինչև 1971 թվականի հունվարը։ Մորիսոնը իր վոկալային մասը ձայնագրել է բաղնիքում։ Մարկ Բեննոն երկրորդ կիթառիստն էր, և Ջերի Շչեֆը նվագում էր բաս կիթառը։
Ալբոմի քառասունամյակին երգի վերաթողարկված տարբերակը սկսում է "My Country Tis of Thee" երգի կիթառային ռիֆով։
Տեսահոլովակը
խմբագրել1985 թվականին, Մորիսոնի մահվանից տասնչորս տարի անց, Ռեյ Մանզարեկը նկարահանել է տեսահոլավակ երգի համար։ Այն հեռարձակվել է MTV-ով, և ընդգրկվել է խմբի Dance on Fire ֆիլմում։
Բառերը
խմբագրելԵրգի բառերը գրվել են դեղին գույնի A4 տեսակի թղթի վրա։ Եվ այս բառերը վաճառվել է Բերկշիրում աճուրդի ժամանակ 2010 թվականի օգոստոսի 4-ին, 13,000 ֆունտով[2][3]։
Անձնակազմ
խմբագրել- Ջիմ Մորիսոն - վոկալ
- Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
- Ռոբի Կրիգեր - կիթառ
- Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Mr Mojo Risin'». BBC Radio 2. British Broadcasting Corporation. 2011 թ․ հունիսի 29. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Jim Morrison's lyrics open The Doors at auction for $20,700». Paulfrasercollectibles.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ http://www.allmusic.com/song/la-woman-mt0011298210