Lamborghini Countach (երգ)
«Lamborghini Countach», ռուս հիփ հոփ արտիստ Էլջեյի երգը՝ որպես սինգլ թողարկված 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Universal Music Group լեյբլի շրջանակներում։ Երգում ռեփերը շոշափում է հարստության, շքեղության և հայտնիության թեմաները[1]։ Երգի պրոդյուսեր է հանդիսացել stereoRYZE-ը[2]։
«Lamborghini Countach» | |
---|---|
Էլջեյի սինգլը | |
Թողարկված | 2020 սեպտեմբերի 22 |
Ժանր | հիփ հոփ |
Տևողություն | 2:17 |
Լեյբլ | Universal Music Group |
Պրոդյուսեր | Էլջեյ |
Հեղինակ | Ալեքսեյ Ուզենյուկ |
Պատմություն
խմբագրելԵրգի թողարկման հետ միասին Էլջեյը նաև հայտարարեց տեսահոլովակի Lamborghini Countach մեքենայի խաղարկության մասին, որտեղ մասնակցության համար անհրաժեշտ էր բաժանորդագրվել Sayonara Boy ալիքին և մեկնաբանություն թողնել «Lamborghini Countach» տեհալովակում։ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարվել է հաղթողի անունը[3]։
2020 թվականի սեպտեմբերի վերջին Ռուսլան Տիխոնովը՝ ТНТ Music-ից, սինգլը դասել է «շաբաթվա երգեր» ցանկում[4]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակի պաշտոնական հեռարձակումը տեղի է ունեցել Էլջեյի YouTube-յան պաշտոնական ալիքում 2020 թվականի սեպտեմբերին՝ սինգլի թողարկումից մի քանի ժամ անց։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Յան Բոխանովիչը[5]։
Տեսահոլովակում կարելի է հանդիպել տեսարանի, որտեղ Էլջեյը պառկած է ասֆալտին և փորձում է սողալ դեպի ավտոմեքենան՝ ոտքերով բացելով մեքենայի դուռը։ Մուզ ԹիՎԻ-ի տվյալներով սա հղում է Ուոլ Սթրիթի գայլը ֆիլմի «հայտնի» տեսարանին, որտեղ Լեոնարդո ԴիԿապրիոն Ջորդան Բելֆորդի դերում չարաշահել էր արգելված նյութերի քանակը և կաթվածահար եղել։ Այդ պատճառով նա չէր կարողանում մտնել իր մեքենայի մեջ, այդ իսկ պատճառով դուռը բացում է իր ոտքերի միջոցով և սողում է դեպի մեքենան[1]։ Գալինա Իվանովան Srsly.ru-ից նշել է, որ Էլջեյը այդ պահին այդքան էլ նման չէր Ջորդան Բելֆորդին, բայց ռեփ կատարողը «սառել էր գրեթե նույն դիրքով»[6]։ Մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 870 հազար դիտում[3]։
Արձագանքներ
խմբագրելԱրտյոմ Կուչնիկովը՝ ТНТ Music երաժշտական էջի լրագրողը, նկատել է, որ «Lamborghini Countach» երգում քնարական հերոսը արտահայտում է իր «անկումային տրամադրությունները», որոնք կապված են հարստության և շքեղության մեջ կյանքի կորցրած հետաքրքրությունների հետ։ Արտյոմը նաև նշել է, որ երգում ռեփերը հայտնվում է որպես «մեղեդային» թրեպի կատարող[7]։ Rap.ru կայքի խմբագիրներն ասում են, որ իր ստեղծագործության մեջ Էլջեյը պարծենում է իր ավտոտնակում գտնվող մեքենաների քանակով և «կարծես կարդում է հաջողակ ռեփերիի տիպիկ ներկայացուցչի մասին», բայց հարստության ու շքեղության հետևում «թաքնված են» ցավն ու «հոգու դատարկությունը»[2]։
Շքերթներ
խմբագրելՉարթ (2020) | Ամենաբարձր դիրքը |
---|---|
Ռուսաստան (YouTube Music)[8] | 1 |
Ռուսաստան (Zvooq.pro)[9] | 1 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Элджей разъезжает на красном спорткаре в клипе «Lamborghini Countach»». Муз-ТВ (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 2,0 2,1 ««Я схожу с ума от гонки с самим собой»: Элджей выпустил трек «Lamborghini Countach» (ОБНОВЛЕНО: вышел клип)». Rap.ru (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 3,0 3,1 Мария Жирнякова (2020 թ․ սեպտեմբերի 22). «Пиар-ход: Элджей разыгрывает Lamborghini из нового клипа». Peopletalk (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Руслан Тихонов (2020 թ․ սեպտեմբերի 27). «Треки недели: Трэвис Скотт, Зейн, SuperM, Хаски, Joji, Холзи, Элджей, Вин Дизель и другие». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Элджей — Lamborghini Countach
- ↑ Галина Иванова (2020 թ․ սեպտեմբերի 21). «У Элджея вышел новый трек Lamborghini Countach. Клип уже на подходе». Srsly.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Артём Кучников (2020 թ․ սեպտեմբերի 21). «Премьера: Элджей ― «Lamborghini Countach»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Музыкальные чарты за 38 неделю: лидируют Тима Белорусских, Jony, Morgenshtern, Тимати, Элджей и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Музыкальные чарты за 39 неделю: лидируют Моргенштерн, Тимати, «ЛСП», «Френдзона» и другие». InterMedia (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.